1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՕԳՈՍՏՈՍԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԵՒԵԼ ԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հայաստանի սահմանների սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի մասին, որը Պուտինի քավորությամբ եւ Նիկոլի կամակատարությամբ տեղի է ունենում արդեն երկու տարի եւ որը գաղտնի է պահվում հայ ժողովրդից:
ՀՀ ԱԱԾ մարտի 30-ի հաղորդագրության 1-ին կիտում կարդում ենք. 

«Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով՚՚: 
Սա կարեւոր ինքնախոստովանանք է ՀՀ վարչախմբի կողմից առ այն, որ կուլիսներում Բաքվի հետ եւ Կրեմլի քավորությամբ կայացվում են պայմանավորվածություններ, որից տեղյակ չէ հայ ժողովուրդը: Սակայն, այստեղ կարեւոր մի դետալ կա, որը շատերը չեն նկատի: Այսօր հետադարձ հայացքով կարելի է պարզ տրամաբանական եզրահանգման գալ առ այն, որ եթե պայմանավորվածություն է կայացվում 2023 թ. ապրիլի 1-ին իրականացնել սահմանների փաստացի դեմարկացիա, ապա արդեն իսկ դելիմիտացիան (սահմանանշումը քարտեզի վրա) տեղի է ունեցել կա՛մ 2022թ. օգոստոսին, կա՛մ դրանից առաջ: Ընդ որում, նշածս հանգամանքը ապացուցվում է Կրեմլի ձեռնածու ՀՀ ԱԱԾ հաղորդագրության 4-րդ եւ 5-րդ կետերի տվյալներից. 

«Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ:

Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը»:

Եթե քարտեզագիրները կոնկրետ հողի վրա, թեկուզեւ հստակ նկրտումներ ցուցանելով միմյանց նկատմամբ, պետք է ճշգրտեն իրավիճակը, դա նշանակում է, որ կա երկու պետությունների կոնկրետ դելիմտիացիան ապահովող քարտեզ, որի դեմարկացիան քարտեզագիրների կողմից իրականացնելիս իսկապես կարող են ծագել 100-ից 300 մետրանոց հստակեցումներ: Ուստի, արձանագրենք, որ ՀՀ ԱԱԾ-ն վկայում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նախկինում արդեն իսկ տեղի է ունեցել դելիմիտացիա, իսկ մարտի 30-ին սահմանի կոնկրետ մի՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի է ունեցել դեմարկացիայի գործընթաց:

Ես կարող էի այստեղ կանգ առնել ու շատ այլ մանրամասներ չասել, բայց գիտեմ, որ շատ նրբություններ Հայաստանում չեն հասկանում ոչ քաղաքական գործիչները, ոչ էլ անգամ քաղաքական վերլուծաբանները, ուստի շարունակեմ: 
Կա երկրորդ էական դետալը, որը պետք է մեր աչքի առաջ լինի: Օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությանը հետեւել են սեպտեմբերյան դեպքերը, որը բերեց հսկայական տարածքային կորուստների հայկական կողմից: Եթե ԱԱԾ-ն վկայում է, որ օգոստոսին եղել է պայմանավորվածություն, իսկ դա, ինչպես ասվեց, սահմանների դելիմիտացիայի գործընթաց է եղել, ապա սեպտեմբերին տեղի ունեցող դեպքերը երկու պատճառաբանությամբ կարող են բացատրվել:

Այն է՝
1) կամ Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը եւ դիմել զենքի, ուստի այդ դելիմիտացիան առ ոչինչ պետք է համարվեր,

2) կամ ինչ տեղի է ունեցել սեպտեմբերին, դա օգոստոսյան կամ մինչ օգոստոսյան պայմանավորվածությունների տրամաբանության մեջ է մտնում եւ սեպտեմբերին մենք կրկին գործ ենք ունեցել դեմարկացիոն գործընթացի հետ՝ հաշվի առնելով երկու պետությունների միջեւ արդեն իսկ տեղի ունեցած սահմանների քարտեզագրումը (դելիմիտացիան):

Մարտի 30-ի դեպքերը գալիս են վկայելու, որ ՀՀ վարչախումբը ընդունում է օգոստոսյան պայմանավորվածությունների իրավազորությունը եւ սեպտեմբերյան դեպքերը նրա համար պայմանավորվածությունները չեղարկելու հիմք չի դարձել: Ուստի այստեղ տրամաբանությունը հուշում է, որ սեպտեմբերին եւս գործ ենք ունեցել կոնկրետ իրականացվող դեմարկացիոն գործընթացի հետ: Ու քանի որ Ջերմուկի եւ Վարդենիսի՝ Ադրբեջանին փոխանցվող տարածքները 100-300 մետրանոց ճշգրտումների անվան տակ հնարավոր չէր քողարկել, կոնկրետ լուծումը տրվել է ռազմական գործողությունների միջոցով՝ հայ ժողովրդին փաստի առաջ կանգնեցնելու տարբերակով: 

Կան նաեւ այլ դետալներ, որոնք պետք է նկատի ունենալ եւ որոնց մասին ես իմ հարցազրույցներում խոսել եմ առնվազն վերջին մեկ տարում: Դեռեւս 2021 թ. դեպքերի ժամանակ շատերը տարակուսում էին, թե ինչպես ՀՀ բանակի զինվորներին հրաման էր տրված դիրքերում ոչ մի դեպքում չկրակել, որի արդյունքում ադրբեջանցիները հայկական դիրքեր էին գրավում՝ ծեծելով, ստորացնելով հայ զինվորներին ու ստիպելով լքել իրենց դիրքերը: Շատերը չէին հասկանում, որ այդ ժամանակ եւս տեղի էր ունենում դեմարկացիոն գործընթաց ու ՀՀ վարչախումբը կոնկրետ դիտավորությամբ ու ցուցումով էր, որ հրամայել էր զինվորներին արգելել կրակ բացել թշնամու վրա: Այս գործընթացը կանգ առավ Փառուխի դեպքերի արդյունքում, երբ Արցախի ՊԲ զինվորները դիմեցին զինված դիմադրությանը եւ այլեւս այդ մեթոդաբանությամբ անհնար դարձավ սահմանների դեմարկացիան իրականցանել:

Ռուս-թուրքական տանդեմի կողմից հարկ կար նոր մեթոդաբանությամբ շարժվել ՀՀ սահմանների դեմարկացիան իրականացնելիս եւ դա կոնկրետ արտահայտվեց ռազմական գործողությունների միջոցով ուղղակիորեն տարածքներ գրավելու ձեւով: Այդ տանդեմի կամակատար ՀՀ իշխանությունները որքան էլ ցանկանային թույլ չտալ ՀՀ սահմանների այդպիսի վերաձեւումներ, կատարյալ կամազուրկ, վախկոտ ու տգետ իրենց էությամբ չէին կարող դրա դեմն առնել: Եւ 2022թ. օգոստոսն այդ պայմանավորվածությունների կայացման կուլմինացիան է եղել ու դրան հասել են՝ երկրում քաոս ստեղծելու վտանգը ՀՀ վարչախմբի գլխին կախելով: Օգոստոսին, երբ նշվում է, որ կայացվել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը, չմոռանանք, որ դրան նախորդել էր Երեւանում հանրային վայրերում ռումբի տեղադրման մասին պարբերաբար կրկնվող սպառնալիքների շարանը, որն ավարտվեց Սուրմալուի պայթյունով: Այդ պայթյունը դարձավ ՀՀ վարչախմբի կողմից ձեռքերը վեր բարձրացնելու ու Բաքվի հետ դելիմիտացիա իրականացնելու օպերացիա: ՀՀ վարչապետն անձամբ ուղղորդեց քննությանը՝ պնդելով հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու հանգամանքը՝ թաքցնելու համար այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանի շուրջ զարգացումների համատեքստում: Ամիսներ անց նույնը մենք կտեսնենք նաեւ Վարդենիսի Ազատ գյուղում 15 զինվորների մահվան դեպքում...

Իհարկե տեղի ունեցող գործընթացից քիչ թե շատ գլուխ հանող մարդիկ նախորդ ամիսներին հույս էին կապում, որ ԵՄ դիտորդների ներկայությամբ ռուս-թուրքական տանդեմը ի վիճակի չէր լինի կոնկրետ ռազմական գործողությունների միջոցով դեմարկացիա իրականացնելու իր գործընթացի շարունակությունն ապահովել: Բայց ինչպես տեսնում ենք, լուծումները միշտ գտնվում են, երբ պետության ղեկին են գտնվում ապազգային, անսկզբունք, տգետ ու վախկոտ մարդիկ: Եթե ռազմական ճանապարհով հնարավոր չէ սահմանների դեմարկացիա իրականացնել, կարվի մի գիշերվա ընթացքում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հեռանալու ու ադրբեջանցիների ոտքով անխոչընդոտ առաջանալու ձեւով՝ հայկական բանակի լուռ հայացքի ներքո եւ տվյալ տարածքի՝ ՀՀ ԱԱԾ իրավասության տակ գտնվելու վկայակոչմամբ:

Ի դեպ, ես բազմիցս նշել եմ, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի գործընթացը բավական մեծ բեռնվածություն ունի, եւ դեռ պլանային կարգով այդ լուծումները ռուս-թուրքական տանդեմի կողմից պետք է տրվեն Սյունիքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Նախիջեւանի հետ սահմանին ու հատկապես Տիգրանաշենի հատվածում, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզի շատ հատվածներում: Այդ ամենը թույլ չտալու մենք մի ճանապարհ ունենք ու դա կապված է ՀՀ վարչախմբի հեռացման հետ, քանզի մեր դեմ գործում են թշնամի պետությունները՝ իրենց ռեսուրսներով ու պետական լծակներով՝ ձեռքում ունենալով կամակատար Նիկոլին ու նրա թիմին՝ տհասների երեւանյան մանկապարտեզին: Հայ ժողովուրդը դրան դիմագրավել կարող է միայն համապատասխան ռեսուրսներ մոբիլիզացնելով ու պետական լծակներ կիրառելով: Խնդիրը մեր անզորության մեջ է դեպի սեփական կառավարողները, ոչ թե՝ թշնամին: Տհասների ու տգետների մի ամբողջ թիմ ամեն օր կարողանում է ստեղծել կեղծ օրակարգեր՝ եթերը լցնելու համար: Լինեն սակուրա ծառեր, իրար վրա թքելու կամ իրար ծեծելու դեպքեր, մենք իրավունքն չունենք միայն դրանց վրա կենտրոնացնել մեր ողջ ուշադրությունը: Արցախի անվտանգության ապահովման ու ապաշրջափակման, հայ-ադրբեջանական շփման գծի կահավորման խնդիրները մեր ամենօրյա մտահոգության առարկան պետք է լինեն, քանզի պատերազմը չի ավարտվել ու ռազմական գործողություններ դեռ շատ են լինելու՝ որքան էլ կեղծի ու խաբի սեփական ժողովրդին ապազգային ՀՀ վարչախումբը»:

 

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հ... «Կարմիր բերետավոր» ոստիկանների արարքները եղել... Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ «Մ... Ադրբեջանը անցել է էթնիկ զտումներին, բայց ՀՀ ի... Ադրբեջանցիները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի... Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Ման... Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ԻԴՅՈՏԿԱ. "ՀԱՅՐ ՄԵՐ"-Ը ԳՈՆԵ ԳԻՏԵ՞Ս.ՔԱՂԱՔԱԿԱՆ ... Ինչպես են Արցախից ուղղաթիռով Հայաստան տեղափոխ... ԱՄՆ-ն մտահոգված է ստեղծված իրավիճակով. Պետդեպ Լեռնային Ղարաբաղից կոչ են անում սեփական տրանս... Կրեմլը մեկնաբանել է Պետդեպի՝ Ղարաբաղում միջազ... Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձա... «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը պետք է ավա... «Ծաղկաձոր Մարիոթ»-ի տնօրինությունը պարզաբանու... «Երկուսնել ասել են տեղ չունեն» ԷՍ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԻ ԲՐԻԳԱԴԱՆ Ո՞ՒՐ Ա ԻՆՉԻ ՉԵՔ ՆՈ... Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցի... Զախարովա․ Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշի... Անհրաժեշտ է մոտեցնել դիրքերը ԱԲ ռիսկերի ընդհա... Դաշնակցությունը մի շաբաթով իշխանություն ստացա... Արցախից փախստականների հոսքը Գորիս շարունակվու... Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել ցո... Մեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս. Արման... «Հանրային ձայն» կուսակցությունը հայտարարությո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ով եւ ինչու է ծեծի ենթարկել Արագածոտնի մարզպե... «Պապ, ես ո՛չ ընկերներիս կթողեմ, ո՛չ էլ դիրքը»...
Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա հանրահավաքը հետաձգելու Ազգային կոմիտեի որոշումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ինչպես ընդդիմադիր շրջանակների մոտ, այնպես էլ պայքարող մարդկանց։ Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ կոմիտեն հանդես եկավ հանրահավաքը հետաձգելու մասին հայտարարությամբ, որտեղ շատ թույլ փաստարկներ էին բերել, թե ինչու են հետաձգում. Երկու ճակատով թիրախավորում. լուրջ անելիք ունի նաև պետությունը «Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը շարունակում է տարբեր հարթակներում տեղեկատվական հարձակումներ գործել Հայաստանի նկատմամբ՝ նաև բնապահպանական թեմաներով: Ի մասնավորի, օրերս Բաքվում տեղի ունեցած հերթական միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները բարձրացրել են նաև Ողջի ու Արաքս գետերի թեման: Ընդհանրապես, Բաքվում պետական մակարդակով ահռելի գումարներ են ծախսվում՝ ցույց տալու, թե Հայաստանում բնապահպանական ծա Մեղավորները պատժվելու են. ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել են մեղավորներ գտնել ավագանու ընտրությունների ձախողման համար: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ իր թիմակիցների անգործությունն է պատճառը, որ այս Միջանցքային պայքարը գլոբալ և տարածաշրջանային մակարդակով «Փաստ» օրաթերթը գրում է. Մարդկային քաղաքակրթության զարգացման վաղ փուլերից սկսած՝ կարևոր նշանակություն է ձեռք բերել առանցքային հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողությունը։ Եվ այդ վերահսկողության համար պայքարը ոչ միայն լուրջ մրցակցության, այլև պատերազմների պատճառ է դարձել։ Օրինակ՝ անտիկ շրջանում Հռոմի և Կարթագենի անհաշտ պայքարը և Պունիկյան պատերազմները նաև միջերկրական ծովի հաղորդակցության ուղիների նկատմ Գնդակը՝ իրավապահների դաշտում. ինչ կլինի Ջալալ Հարությունյանի գործը «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով նախաքննական մարմնի կողմից նշանակված հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննությունը մոտեցել է ավարտին, եւ առաջիկայում հանձնաժողովի եզրակացությունը կտրվի նախաքննական մարմնին: Ասել է թե՝ գնդակը իրավապահների դաշտում է՝ Ջալալ Հարությունյանի գործը կուղարկ
website by Sargssyan