1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործության մասին՝հայտարարելով որ քննչականում ենթարկվել է խոշտանգման

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հերթական խոշտանգված Անդրանիկ Արմանդարյանը հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։
13.06.2023 թ.-ին առավոտյան 8։00-ին Երևանի քննչական կոմիտի բաժանմունքը դատարանի որոշումով իրականացնում է խուզարկություն մեր տանը և առգրավում են բանկային քարտեր, իմ, եղբորս և եղբորս կնոջ հեռախոսները, ֆոտոխցիկներ և այլ անձնական տարբեր իրեր։ Այդ գործողությունները կատարելուց հետո ինձ հրավիրում են Երևանի քննչական կոմիտեի բաժանմունք ասելով, որ (երկու թուղթ ստորագրես ու հետ կգաս)։ Ինձ տեղափոխող ավտոմեքենան կոտայքի մարզ գ. Զովունին անցնելուց հետո կանգնեցնում են, բեռնախցիկի մեջ ձեռնաշղթաներ չգտնելուց հետո 3 պլաստմասե խամութ փականներով կապում են ձեռքերս և տանում Երևանի քննչական կոմիտե, մոտավորապես ժամը 11։00-ի սահմաններում` գնդապետ Կարապետյանի ուղեկցությամբ, ինձ հանում են 2-րդ հարկ, որտեղ գտնվում էր գնդապետ Կարապետյանի սենյակը։ Մինչ սենյակ մտնելը գնդապետ Կարապետյանը քննիչ Քաջազնունուն հրահանգում է, որ անջատեն 2-րդ հարկի տեսախցիկները կամ ստուգեն անջատած է, թե ոչ։ Գնդապետ Կարապետյանի սենյակ մտնելուց անմիջապես հետո ինձ սկսում են հարվածներ հասցնել մարմնիս տարբեր հատվածներին այնպես, որ կապտուկներ չառաջանա և հնչեցնում սեռական բնույթի հայհոյանքներ, սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի հասցեին պահանջելով, որ իրենց տամ Վարդան Ղուկասյանի (Դոգի) տելեգրամ, ինստագրամ, ֆեյսբուք և տիկտոկ ալիքների մուտքանուններն ու գաղտնաբառերը։ Ինձանից բացասական պատասխան ստանալուց հետո, սկսում են քննչական կոմիտեի ողջ անձնակազմով հարվածներ հասցնել։ Այնուհետև գնդապետ Կարապետյանի դուռը բացվելուց հետո անմիջապես դադարեցվում են հարվածները և ներս է մտնում Երևան քաղաքի քննչական կոմիտեի բաժնի պետ Ազատ Գևորգյանը, որը հրամայում է պլաստմասե կապոցները հանել և հարց ուղղում գնդապետ Կարապետկանին (չի խոսում էս բոզը) և բացասական պատասխան լսելուց հետո սկսեց նույն ինքը` Ազատ Գևորգյանը բռունցքներով հարված հասցնել գլխիս, իսկ կողքին կանգնած քննիչը, որի ազգանունը չեմ հիշում սկսեց կոշիկի կրունկներով հարվածներ հասցնել ոտնաթաթերիս։ Հետո Ազատը դուրս է գալիս սենյակից և կրկին սկսում են խոշտանգումները։ Մոտավորապես ժամը 13։00-ի սահմաններում գնդապետ Կարապետկանը տանում է ինձ Ազատի աշխատասենյակ, որտեղ գտնվում էր նույն ինքը` Ազատը և Արգիշտի Քյարամյանը։ Ներս մտնելուն պես Արգիշտի Քյարամյանը սկսում է հարվածներ հասցնել դեմքիս, հետո ինձ տանում են այդ սենյակում գտնվող փոքր սենյակ և Ազատն ու Արգիշտի Քյարամյանը սկսում են հարվածներ հասցնել ինձ։ Արգիշտի Քյարամյանը առանձնանում է, ինչը ես չեմ նկատում, քանի որ Ազատը հարվածներ էր հասցնում ինձ, այնուհետև Արգիշտի Քյարամյանը մոտենում է ինձ նոյի շիշի ջուրը լցնում է իմ վրա և Ազատին հրահանգելով, որ բերի էլեկտրաշոկը։ Ազատը դուրս է գալիս այդ փոքր սենյակից, Արգիշտի Քյարամյանը նստում է իմ դիմաց և անում այսպիսի արտահայտություն (ինձ մի բան տուր Վարդան Ղուկասյանի (Դոգի) հետ կապված և ես քեզ հենց հիմա բաց կթողնեմ)։ Ինձանից լսելով բացասական պատասխան կրկին հարվածներ է հասցնում և շարունակում սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ իմ և իմ մտերիմների հասցեին։ Հետո գալիս է Ազատը, որին Արգիշտի Քյարամյանը հրահանգում է ինձ տանել նստացնել ստի դետեկտորի աթոռին, այնուհետև ես, գնդապետ Կարապետյանը, քննիչ Քաջազնունին և մեկ այլ քննիչ, որը ակտիվորեն մասնակցում էր խոշտանգմանը ինձ տանում են Արշակունյաց փողոց, որի տեղանունը չգիտեմ, բայց կարող եմ անհրաժեշտության դեպքում ուղղեկցել։ Ստի դետեկտորի հետ կապված գործողություններից հետո, նրանց վերաբերմունքը կտրուկ փոխվում է, և վերադառնում ենք Երևանի քննչական կոմիտե։ Հիշեցնեմ, որ ես առավոտվանից պահանջել եմ տրամադրել փաստաբան, բայց նրանք չտրամադրեցին։ Վերադառնալով քննչական կոմիտե ինձ թույլատրեցին ծխել, հրավիրեցին օպերատիվ խումբ և ինձ տարան ՁՊՎ։ Հաջորդ օրը առավոտյան, ինձ նորից տանում են Երևանի քննչական կոմիտե, որտեղից էլ Արշակունյաց փողոց ստի դետեկտորի սարքի մոտ, այնտեղ նորից կատարում են գործողություններ, որից հետո վերադառնում ենք քննչական կոմիտե և ուղեկցում են ինձ գնդապետ Կարապետկանի սենյակ։ Գնդապետ Կարապետյանը, քննիչ Քաջազնունին և ևս 3 հոգի, որոնց չեմ ճանաչում գտնվում էին այդ սենյակում։ Գնդապետ Կարապետյանը ինձ հարց է ուղղում ( դու մեզանից մի բան թաքցնու՞մ ես, մեզ տուր Վարդան Ղուկասյանի (Դոգի) տիկտոկ ալիքի մուտքանունը և գաղտնաբառը), կրկին ինձանից բացասական պատասխան լսելուց հետո սկսում են հարվածներ հասցնել մոտավորապես 1 ժամ, ես կրկին պահանջեցի փաստաբան, ինձ ասացին շուտով փաստաբանը կգա, ինձ իջեցրեցին 1-ին հարկ և այնտեղ ես պատահական տեսա Հանրային Ձայն Կուսակցության անդամ Հայկ Խաչատրյանին, որը նրանց համոզել էր, որ ես Վարդան Ղուկասյանի (Դոգի) տիկտոկ կանալի ադմինն եմ։ Ուզում եմ տեղեկացնել, որ Հայկ Խաչատրյանի հետ ես ունեցել եմ նախկինում գործնական վիճաբանություն։ Հիշեցնեմ, որ իմ ցուցմունքը չի եղել իմ թելադրանքով և չի եղել իմ փաստաբանի ներկայությամբ։ 14.06.2023թ-ին ժամը 14։00-ի սահմաններում ինձ թուղթ են տալիս, որտեղ գրված էր իմ քննչական կոմիտեից ազատ արձակման դիմումը։ Քննիչ Քաջազնունին բերում է, ես կարդում եմ դիմումը և որոշումը, այնուհետև ստորագրում եմ, բայց այդ թուղթը անհետանում է։ Վերջում ուզում եմ նշել, որ ինձ առաջարկում էին համագործաքցել իրենց հետ, բայց ինձանից բացասական պատասխան ստանալուց հետո ինձ ուղարկում են կալանքի և ասում են, որ մենք անձնական թշնամանք ունենք քո և այն մարդկանց հանդեպ, ովքեր աջակցում են Վարդան Ղուկասյանին (Դոգին)։ Եվ ասացին, որ սաղ մեր ձեռնա, ինչ ուզենք կանենք քո հետ, քաղաքը մեր ձեռնա ու դուք ոչ մի բան եք, իմ ձեռները դնում են սեղանին ու հարվածներ հասցնում ձեռքերիս։ Մինչև փաստաբանիս գալը, գնդապետ Կարապետյանը անում է այսպիսի արտահայտություն (գիտեմ վաղը ստեղից դուրս եկար սաղի վրա գրելու ես, բայց մենակ իմ անունը կտաս, իմ տղերքի անունները չտաս, որ քեզ խփել են)։

Տղամարդուն առևանգել են մեքենայի գումարից 300 ... Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրե... Գազայի հատվածում ռազմական գործողությունները վ... Որքան գումար է պահանջվել Երևանի վարչական շրջա... «Սևան» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալները ներկայացր... Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ Հայաստանյան գործող իշխանությունը, եթե մի փուլ... Խմբակային ծեծկռտուք՝ ազգային ագրարային համալս... 103 տարի առաջ ճիշտ այս օրը Ադրբեջանը ճանաչել ... Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջ... Ադրբեջանում շարունակվում է կտտանքների եւ գերի... ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատ... Գերիները պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրեն... ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխության նոր նախագիծ... Իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավո... «Երևան սիթի»-ի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ և հայտն... Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզու... ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ չի ցանկանում ըն... Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի՝ բ... Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է Գ... «Նոր գաղտնի ծրագիր Ուկրաինայի համար. ԱՄՆ-ն և ... Վարդենիսի քաղաքապետը՝ ՔՊ մտնելու ճանապարհին Պայթյուններ Կիևում. Ուկրաինան հզոր զանգվածայի... «Ճըվճվ Արոյի»՝ քրեական պատմություններով հայտն... Հիմա ես հասկացա, թե պարոն Արծվիկ Մինասյանն ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ով եւ ինչու է ծեծի ենթարկել Արագածոտնի մարզպե... Օգնության հասեք Տղերքին՝նրանք մեզ համար են կա... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի...
Որքան գումար է պահանջվել Երևանի վարչական շրջանների ամանորյա քեֆերի համար «Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի վարչական շրջանները պատրաստվում են ամանորյա քեֆերի: Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆը, օրինակ, 1 մլն 500 հազար դրամ է կազմելու։ Ներկա կլինի 120 աշխատակից, որոնցից 5-ը, բացի ուտուշ-խմուշից, նաեւ կպարգեւատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրցիների սեղանին կդրվի 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակ Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանավորումը երկարաձգելու համար. դատարանը, բնականաբար, բավարարել է միջնորդությունը, եւ Բազեյանը մինչեւ 2024 թվականի հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նա դատարանում խիստ ծանր է տարել իր կալանքի երկարաձգման փաստը եւ հայտարարել Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան, որ չեն ցանկանում՝ դատական նիստերը կայանան Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրում: Գնդակը դատավոր Գարիկ Աբելյանի դաշտում է, եւ նա կորոշի քրեական գործով ներկայացված միջնորդությունը բավարարել եւ գործը ուղարկել Երեւան, թե այն թողնել Սիսիանում: Նշենք, որ ՊԲ նախկին հրաման Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պատգամավորները, մեր տեղեկություններով, պայմանավորվել են երեքշաբթի օրը ԱԺ նիստ հրավիրել։ Եթե ֆորսմաժոր եւ ՀՀ իշխանության միջամտություն չլինի, այն կկայանա։ Մտադիր են անել փակ ֆորմատով, նիստից հետո հանդես գալ հայտարարությամբ։ Սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո ԱԺ պատգամավորները նիստ չեն հրավիրել։ Նրանք համաձայն չեն ՀՀ իշխանությունների հետ, թե ԱՀ պետական ինստիտուտ Ինչու իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում «Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագրի մասին չնայած կցկտուր տեղեկատվությանը, ՀՀ իշխանությունները մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ զբաղվում են բոլորի ճակատագրով, պարբերաբար դիմում են ՄԻԵԴ, նրանց մասին տեղեկատվություն ստանում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի բանտերում են գտնվում Արցախի նախկին երեք նախագահները` Բ
website by Sargssyan