Ադրբեջանցիներն ինքնաձիգի փողի տակ հարցազրույց են պարտադրում անցակետով անցնող արցախցիներին (տեսանյութ)
Հակառակ Արցախի և Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններին, որ Արցախում վաղուց Հայաստանից ոչ մի զինծառայող չկա, Ադրբեջանը շարունակում է հնչեցնել իր կեղծ մեղադրանքները՝ իր կողմից կարգավորման գործընթացի տապալումն արդարացնելու համար: Սակայն, Բաքվում միայն այդ արդարացումով չեն սահմանափակվում: Վերջին օրերին նաև փորձում է այդ թեմայի վերաբերյալ քարոզչական նյութ հավաքել՝ անցակետով անցնող հայերին բառացի ինքնաձիգի փողի տակ հարցազրույց պարտադրելով: