1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ուշադիր զննենք օգտագործված դիվանագիտական բառապաշարն ու հատուկ բառեզրերը. ի՞նչ է ասում կոլեկտիվ Արևմուտքը. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 


««Մեծ յոթնյակի» (այն է՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի) ԱԳ նախարարներն իրենց երեկ արված հայտարարությունում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին։ Ահա այդ հատվածն ամբողջությամբ.
«Մենք խորապես անհանգստացած ենք Ադրբեջանի իրականացրած ռազմագործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղաշարժի (տեղափոխման) մարդասիրական հետևանքներով։ Հորդորում ենք Ադրբեջանին ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իր պարտավորությունները և ողջունում ենք տեղաշարժի (տեղափոխման) ենթարկված մարդկանց հրատապ մարդասիրական կարիքների օժանդակությանն ուղղված միջազգային ջանքերը։ Ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղություն հաստատելու գործին, որը հիմնվելով ուժի չկիրառման, ինքնիշխանության հանդեպ հարգանքի, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»։

[“We are gravely concerned over the humanitarian consequences of the displacement of Armenians from Nagorno-Karabakh after the military operation conducted by Azerbaijan. We urge Azerbaijan to fully comply with its obligations under international humanitarian law and welcome international efforts to address urgent humanitarian needs for those who have been displaced. We underline our support for advancing a sustainable and lasting peace between Armenia and Azerbaijan based on the principles of non-use of force, respect for sovereignty, the inviolability of borders, and territorial integrity.”]

Ուշադիր զննենք օգտագործված դիվանագիտական բառապաշարն ու հատուկ բառեզրերը։ Ի՞նչ է ասում կոլեկտիվ Արևմուտքը։

Նախ, առաջին, Արցախի հայաթափումը որակված է ոչ թե միջազգային իրավունքի նորմերին համապատասխան տերմիններով՝ որպես «բռնի տեղահանություն» (forced deportation), «էթնիկ զտում» (ethnic cleansing) և «ցեղասպանություն» (genocide), այլ «տեղաշարժ» կամ «տեղափոխում» (displacement) հնարավոր ամենամեղմ տերմինով, որն Ադրբեջանի համար իրավական պատասխանատվություն չի ենթադրում։

Երկրորդ, Արցախի հայաթափման հարցը քաղաքական մակարդակից իջեցված է «տեղաշարժի ենթարկված մարդկանց» հումանիտար հարցերը լուծելու ընթացիկ աշխատանքների հարցի։ Այնինչ Արցախի հիմնախնդիրը հայության իր բնիկ հայրենիքում՝ իր նախընտրած ազգային իշխանության և քաղաքական համակարգի ներքո, ապրելու իրավունքի հարց է, այլ ոչ թե հումանիտար օժանդակություն ստանալու հարց։
Ըստ այդմ էլ՝ Ադրբեջանին կոչ են անում ընդամենը կատարել «միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իր պարտավորությունները»՝ առանց նույնիսկ հստակեցնելու, թե ինչ պետք է անի Բաքուն։


Երրորդ, ակնարկ իսկ չկա Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոց կիրառելու մասին։

Չորրորդ, Արցախի հայաթափումը չի դիտվում որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև «կայուն ու տևական խաղաղություն» հաստատելու խոչընդոտ։ Այսինքն՝ հայասպանությունը և հայերի հայրենազրկումն իրենց բնիկ հայրենիքի հերթական հատվածից կոլեկտիվ Արևմուտքի (ինչպես նաև ՌԴ-ի և միջազգային մյուս խոշոր դերակատարների) համար խնդիր չի ներկայացնում։ Փաստորեն, հայերի հայրենազրկումն ու սպանություններն օրինականացվում են։

Հինգերորդ, հայտարարության մեջ ակնարկ իսկ չկա Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքները բռնազավթելու մասին։


Վեցերորդ, ակնարկ իսկ չկա ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին։
Յոթերորդ, իսկ ամենավերջում ճնշում է գործադրվում հենց հայերի վրա՝ պարտադրելով նրանց համակերպվել Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության և հայրենիքի կորստի հետ։

Ամենավտանգավորն այս ամենում այն է, որ Ադրբեջանը, զգալով իր անպատժելիությունը, գնահատելու է այս հայտարարությունը որպես իր գործողությունների գրեթե անթաքույց խրախուսում և, հարմար պահը որսալով, կրկին Հայաստանի դեմ ռազմական հարձակումներ է իրականացնելու։ «Մեծ յոթնյակը» հերթական անգամ կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի հայասպան քաղաքականության առջև։

ԱԶԳՈՎԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ»:

Կիմ Քարդաշյանի զարդերը գողացած տղամարդը մահաց... Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է... Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջն... Ուղիղ երեք տարի առաջ «Մեր Սրտի Վարչապետի» ավտ... Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը Սա Զանգակատուն գյուղի մոտակայքի լեռներում գտն... Սյունիքում երեկ մահացած զինվորը 9 ամիս առաջ է... Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝... Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավ... Իրանը պատրաստ է առաջին քայլն անել․ Արաղչի Հերիքա Զոհվածի հարազատներին հայհոյեք` անկախ ... Անձնական բնույթի հարցեր եք արդեն տալիս․ ՔԿԾ պ... Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել,Արցախու... Էմանուել Մակրոնը հայերեն գրառմամբ անդրադարձել... Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է ... «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ քննարկումնե... 29-րդ գարունդ՝ երկնի անհաս բարձունքներում Կանայք առևանգվում և վաճառվում են որպես աղախին... Դատախազությունը չի կարող անձից պահանջել գույք... Թրամփին հայտնել են ուկրաինական հակամարտության... «Ոտքից կկախեին»․․․ «Ավինյանին ասե՛ք, թող գա, ... Վաշինգտոնի հաղորդագրությունները ռուսական կողմ... Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խոզնավարի ուղղու... Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը դատական... «Արցախցին՝ իշխանության ճանապարհի գործիք, իսկ ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար...
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan