1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Արթուրն ասում էր՝ չթողնես քեզ խղճան, պետք է սառը դատես. այո, ես ուժեղ եմ, ես սպայի կին եմ». փոխգնդապետ Արթուր Հովսեփյանն անմահացել է Մատաղիսում հոկտեմբերի 13-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Լիարժեք նվիրվող անձ էր՝ լիներ ընտանիք, աշխատանք, թե ընկերություն: Իր անձը մի կողմ կդներ, էգոիզմ չկար իր մեջ: Եթե ինչ-որ աշխատանք էր կատարում, պետք է ամեն ինչ իդեալական լիներ: Որպես զավակ, ամուսին և հայր՝ ամեն ինչ պետք է կատարյալ աներ: Բարի ու լուսավոր մարդ էր, խաղաղության աղավնին էր, քանի որ թույլ չէր տալիս, որ իրենց մեծ գերդաստանում որևէ մեկը մյուսից նեղացած մնա, չէր ընդունում, որ ընտանիքում մեկը մյուսից կարող է նեղանալ: Միշտ հաշտեցնում էր բոլորին, կանխում բոլոր հնարավոր վեճերը»:

Երբ խնդրում եմ Արթուրի կնոջը՝ Նառային, պատմել ամուսնու մասին, այս խոսքերն են հնչում, խոսքեր, որոնք պարուրված են սիրով, անսահման կարոտով ու հպարտությամբ: Արթուրը և Նառան Տավուշի մարզի Սևքար գյուղից են: «Ճանաչել ենք իրար, շփվել մոտ ութ տարի, այդ ընթացքում սովորում էի, նա ինձ համբերատար սպասում էր: Ավարտելուց հետո 2019 թ. մարտին ամուսնացանք, իսկ հետո ծնվեց մեր որդին»: Արթուր Հովսեփյանը գերազանցությամբ է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: «Միշտ սահմանում է ծառայել: Իր կուրսից միակն է եղել, որ ուսանողության տարիներին անլուծելի խնդիր է լուծել, իր մասին նաև գիրք կա հրատարակված: Քանի որ բացարձակ գերազանցիկ է եղել, իրեն նաև հնարավորություն են տվել ընտրելու ծառայության վայրը: Մերժել է Երևանում մնալու և պաշտոն ստանալու առաջարկը, Իջևանը, Տավուշը և սահմանն իրենն էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրի կինը:

Արթուրը զինվորական հայրիկի օրինակն է ունեցել աչքի առաջ: «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ սկեսրայրս տավուշյան սահմանն է պաշտպանել, իր կնոջն ու չորս երեխային: Երբ ձևավորվել է մեր բանակը, դարձել է զինվորական, հետո թոշակի անցել: Հայրիկի օրինակին հետևել է ամուսնուս ավագ եղբայրը, նույն ուղին ընտրել է նաև ամուսինս: Մեր ամուսնության տարիներին շատ էր հոգնում, Իջևանի հակատանկային զորամասը նոր էր ձևավորվել, նա հրամանատար էր նշանակվել: Իր աշխատանքը գերծանրաբեռնված էր, Տավուշյան մարտերին զորք էր ուղարկում, բնագծերին հետևում, մեր բալիկը նոր էր ծնվել: Իմ հարազատներն ասում էին՝ դա աշխատանք չի, թող այն, Արթուրը միայն ժպտում էր՝ այո, սա ինձ համար աշխատանք չէ, ծառայում եմ հայրենիքիս»: Սկսվում է 44-օրյա պատերազմը:

«Երբ սկսվեց պատերազմը, եկավ, մեզ հաջող արեց՝ գնում եմ, չգիտեմ, թե երբ կգամ, դիրքեր ենք բարձրանում: Բայց չասաց, որ Արցախ է մեկնում, մտածում էի, որ մեզ մոտ է լինելու, ի վերջո, հրամանատար է, փոխգնդապետ: Մեր երեխան էլ վեց ամսական էր, կարծում էի, որ չի գնա, մեր կողքին կմնա: Սեպտեմբերի 29-ին, երբ Արցախում վիճակը շատ ավելի լուրջ էր, քան պատկերացնում էինք, զանգահարեց իր հայրիկին, խնդրեց բոլորիս դուրս բերել գյուղից: Մեր գյուղը սահմանամերձ է, մնալը ռիսկային էր: Տղայիս ու մայրիկիս հետ գնացի Հաղարծին: Փոխանցիկ դրոշ ստանալու ժամանակ կորպուսի կողմից հեռադիտակ էր նվեր ստացել իր անձնվեր ծառայության համար: Խնդրեց, որ այն վերցնեմ ու իրեն տանեմ: Հաղարծինում Մարիամ Աստվածածնի նկարն էի նվեր ստացել, քահանան իր ընկերն էր, նվիրեց ինձ, ասաց՝ կողքիդ կպահես, ձեզ կպաշտպանի: Հուլիսյան մարտերին այն միշտ դնում էի Արթուրի պայուսակի մեջ: Այս անգամ էլ հեռադիտակի հետ նկարն իրեն փոխանցեցի՝ մտածելով, որ կպաշտպանի: Ճանապարհին հանդիպեցինք, մեր տղային գրկեց ու շատշատ համբուրեց:

Երբեք որևէ մեկին հաջողություն չէր ասում, չէր սիրում այդ բառը, ասում էր՝ լավ մնացեք, կհանդիպենք: Այդ օրը երեխային մի ուրիշ կերպ սիրեց, հետո ճանապարհեց մեզ՝ լավ մնացեք, հաջող ձեզ: Տեղավորվեցինք մեքենայի մեջ, տեսա, որ կանգնել է ճանապարհի մեջտեղում ու մեզ է նայում: Մայրիկիս ասացի, որ ամեն ինչ ավելի լուրջ է: Սեպտեմբերի 29-ին մեր տղան սկսեց ջերմել: Հաջորդ օրը զանգում եմ ամուսնուս տեղեկացնելու, որ գնալու ենք հիվանդանոց: Պատկերացնո՞ւմ եք իմ զարմանքը, երբ լսում եմ «բարի գալուստ Ղարաբաղ տելեկոմ»: Զանգեցի սկեսուրիս: Արթուրը գնում է տուն, մի քանի իր վերցնում, սկեսուրս ասում է՝ Նառային չե՞ս ասում, որ գնում ես, ասում է՝ կգնամ իր մոտ, դուք իրեն բան չասեք: Բայց առանց ինձ ասելու, բաժանման պահից խուսափելով, ուղևորվում է Արցախ: Ինձ հետ զրուցելիս ասաց, որ երկու օրից հետ է գալու: Չորս հոգու հետ կամավոր, առանց հրամանի մեկնել էր: Մինչ այդ հրաման է ունենում, որ իր դիվիզիոնից մի խումբ պայմանագրայիններ սպայի հետ պետք է մեկնեն Արցախ: Բայց տեղ չհասնելով՝ սպան փախուստ է կազմակերպում: Երբ ամիսներ անց գտանք իր հեռախոսը, այնտեղ կային ձայնային հաղորդագրություններ, որտեղ նա դիմում է կորպուսին՝ առաջարկելով մեկնել Արցախ, ամեն ինչ կարգավորել, եթե անհրաժեշտություն լինի, անձամբ մտնել մարտի մեջ»: Բոլորն են փաստում, Արթուրն իդեալական հրետանավոր էր:

«Նա միանում է զինվորական Տարոն Քոչարյանի խմբին, պաշտպանում էին բնագծերը Մատաղիսի կողմից: Մտնում է մարտի մեջ, շատերն անգամ չեն իմացել, որ փոխգնդապետ է: Կիրակնօրյա «մատաղ»՝ Մատաղիսի ձորում. այդտեղ հրետանային հարվածների հեղինակն Արթուրն է: Իր վարած մարտերի ժամանակ ոչնչացրել է մեծ թվով կենդանի ուժ, զինտեխնիկա, վիրավորներին է դուրս բերել: Զրուցում էինք, հարցնում էի՝ գոնե տեղդ ասա, մի անգամ նշեց՝ հյուսիս-արևել յան ուղղության վրա ենք: Կին եմ, անհանգստանում էի, ասաց՝ քո ու մեր երեխայի համար եմ գնացել, տատիկիս ու պապիկիս գերեզմանները չպղծելու ու իմ ընտանիքին չվնասելու համար եմ գնացել: Այդ խոսքերից հետո այլևս որևէ բան ասել չէի կարող: Երկու օր մարտի մեջ լինելուց հետո իր հետ գնացած տղաներից երկուսը վերադառնում են, մեկ հոգին առանց որևէ բան ասելու է հեռանում, միայն մեկն է մնում Արթուրի կողքին:

Հոկտեմբերի 9-ին Վահագնը, որ մնացել էր իր հետ, վիրավորվում է, նրան տանում է հիվանդանոց ու վերադառնում մարտի դաշտ: Այդ օրերին ինձ պարտադիր զանգում էր կամ գրում: Ամեն օր գրում էր՝ ձեզ կյանքիցս շատ եմ սիրում: Վստահ եմ, որ մեզ կյանքից շատ էր սիրում. որ չսիրեր, չէր գնա: Հոկտեմբերի 12-ին զանգեց, մոտ կես ժամ խոսեց՝ ձայնը հոգնած ու տխուր էր: Հաջորդ առավոտյան ինձ չէր զանգել, զանգում էի, անջատում էր: Հետո պատասխանեց, ասաց, որ հերթափոխ է գնում իրենց մոտ, իջնելու են դիրքերից: Բայց հերթափոխը չի հասցնում: Առավոտվանից սկսված մարտերը կեսօրից թեժանում են: Վիրավորում է ստանում, նրան հասցնում են հոսպիտալ, բայց չի փրկվում: Հոկտեմբերի 13-ի երեկոյան հաղորդեցին, որ թեժ մարտեր են եղել հյուսիս-արևել յան կողմում, այդ պահին սենյակ էի մտնում, ասացի՝ մա՛մ, սա վերջն է: Արթուրն ինձ չէր զանգել, անգամ նամակ չէր գրել»: Արթուրը շուտ է տուն «վերադառնում»: Նառան հիշում է՝ ամուսինը թույլ չէր տալիս, որ կինն իր հետևից լաց լինի:

«Ինձ ամուր էր «դաստիարակել», ասում էր՝ դու ուժեղ ես: Սեպտեմբերն էր, զրուցում էինք՝ կյանքում ինչ իրավիճակ էլ լինի, չթողնես քեզ խղճան: Ինձ համար կյանքը շարունակելու ուժն այդ ծանր օրերին դարձավ մեր անպաշտպան տղան, պետք էր ուժեղ լինել հանուն նրա: Շարժիչ ուժ նաև իր խոսքերն են եղել՝ պետք է սառը դատես, ուժեղ լինես. այո, ուժեղ եմ, սպայի կին եմ: Մեր ընտանիքի համար ամենացավոտն այն է, որ այսօր Արցախ չունենք: Երբ կողքից ասում են, որ տղաները ոչ մի բանի համար գնացին ու զոհվեցին, պատասխանում եմ՝ եթե ոչ մի բանի համար գնացած լինեին, հիմա այստեղ չէիք լինի: Եթե մեր 5000 տղաներն իրենց կյանքը չզոհեին, հիմա թշնամին Հայաստանը վերցրած կլիներ: Այն ժամանակ տղաները մեր կյանքն են պահել»:

Հ. Գ. - Փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայության համար արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շքանշանների: Հուղարկավորված է հայրենի Սևքար գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Տղամարդուն առևանգել են մեքենայի գումարից 300 ... Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրե... Գազայի հատվածում ռազմական գործողությունները վ... Որքան գումար է պահանջվել Երևանի վարչական շրջա... «Սևան» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալները ներկայացր... Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ Հայաստանյան գործող իշխանությունը, եթե մի փուլ... Խմբակային ծեծկռտուք՝ ազգային ագրարային համալս... 103 տարի առաջ ճիշտ այս օրը Ադրբեջանը ճանաչել ... Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջ... Ադրբեջանում շարունակվում է կտտանքների եւ գերի... ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատ... Գերիները պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրեն... ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխության նոր նախագիծ... Իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավո... «Երևան սիթի»-ի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ և հայտն... Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզու... ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ չի ցանկանում ըն... Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի՝ բ... Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է Գ... «Նոր գաղտնի ծրագիր Ուկրաինայի համար. ԱՄՆ-ն և ... Վարդենիսի քաղաքապետը՝ ՔՊ մտնելու ճանապարհին Պայթյուններ Կիևում. Ուկրաինան հզոր զանգվածայի... «Ճըվճվ Արոյի»՝ քրեական պատմություններով հայտն... Հիմա ես հասկացա, թե պարոն Արծվիկ Մինասյանն ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ով եւ ինչու է ծեծի ենթարկել Արագածոտնի մարզպե... Օգնության հասեք Տղերքին՝նրանք մեզ համար են կա... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի...
Որքան գումար է պահանջվել Երևանի վարչական շրջանների ամանորյա քեֆերի համար «Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի վարչական շրջանները պատրաստվում են ամանորյա քեֆերի: Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆը, օրինակ, 1 մլն 500 հազար դրամ է կազմելու։ Ներկա կլինի 120 աշխատակից, որոնցից 5-ը, բացի ուտուշ-խմուշից, նաեւ կպարգեւատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրցիների սեղանին կդրվի 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակ Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանավորումը երկարաձգելու համար. դատարանը, բնականաբար, բավարարել է միջնորդությունը, եւ Բազեյանը մինչեւ 2024 թվականի հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նա դատարանում խիստ ծանր է տարել իր կալանքի երկարաձգման փաստը եւ հայտարարել Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան, որ չեն ցանկանում՝ դատական նիստերը կայանան Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրում: Գնդակը դատավոր Գարիկ Աբելյանի դաշտում է, եւ նա կորոշի քրեական գործով ներկայացված միջնորդությունը բավարարել եւ գործը ուղարկել Երեւան, թե այն թողնել Սիսիանում: Նշենք, որ ՊԲ նախկին հրաման Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պատգամավորները, մեր տեղեկություններով, պայմանավորվել են երեքշաբթի օրը ԱԺ նիստ հրավիրել։ Եթե ֆորսմաժոր եւ ՀՀ իշխանության միջամտություն չլինի, այն կկայանա։ Մտադիր են անել փակ ֆորմատով, նիստից հետո հանդես գալ հայտարարությամբ։ Սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո ԱԺ պատգամավորները նիստ չեն հրավիրել։ Նրանք համաձայն չեն ՀՀ իշխանությունների հետ, թե ԱՀ պետական ինստիտուտ Ինչու իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում «Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագրի մասին չնայած կցկտուր տեղեկատվությանը, ՀՀ իշխանությունները մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ զբաղվում են բոլորի ճակատագրով, պարբերաբար դիմում են ՄԻԵԴ, նրանց մասին տեղեկատվություն ստանում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի բանտերում են գտնվում Արցախի նախկին երեք նախագահները` Բ
website by Sargssyan