1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երևանի «Ավանգարդ» հյուրանոցի տարածքում տեղի ունեցած սպանության համար մեղադրվողը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի տարածքում այս տարվա մայիսի 1-ին կատարված սպանության դեպքի նախաքննությունը։

Հիշեցնենք, որ 2024թ․ մայիսի 1-ի երեկոյան, նշված հասցեից անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանը, ով ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողություններով, Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կյանքի հետ անմահատեղելի մարմնական վնասվածքը Գ․ Նազարյանին հասցրել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ, նրա ծանոթ Կ․Մ․-ն։


Քննությամբ տվյալներ են ստացվել առ այն, որ 2024թ․ մայիսի 1-ին՝ երեկոյան, ընկերոջ՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ Ա․ Հ․-ի ավտոմեքենայով դեպի Աբովյան քաղաք երթևեկելու ընթացքում Կ․Մ․-ն հեռախոսազրույց է ունեցել Գ․ Նազարյանի հետ, որի ընթացքում վերջինիս կողմից հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ պարզաբանումների նպատակով, Ա․ Հ․-ի և ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի հետ, ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ։ Կ․ Մ․-ն և Ա․ Հ․-ն գնացել են հյուրանոց, դուրս կանչել Գ․ Նազարյանին։ Վերջինիս և Կ․ Մ․-ի միջև ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Կ․ Մ․-ն, սպանելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր, ծակող-կտրող գործիքով հարվածել է Գ․ Նազարյանի կրծքավանդակի ձախ կեսին և վերջինիս առողջությանը պատճառել կյանքի հետ անհամատեղելի վիրավորում։

Այնուհետև, Ա․ Հ․-ն, Կ․Մ․-ի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով նրան տեղափոխել է այլ վայր։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ Կ․ Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ Ա․Հ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (hանցանք կատարած անձին աջակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Ոստիկանությանը տրվել է նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։ Մայիսի 2-ին Ա․Հ․-ն ձերբակալվել է։

2024թ․ մայիսի 8-ին վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Կ․Մ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 06։46-ին, մեղադրյալ Կ․ Մ․-ն Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում հայտնաբերվել է, վերցվել արգելանքի, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և նրան ևս ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որը, դատարանի որոշմամբ, բավարարվել է, և անձը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԵՏ ԵՍ ԳՆԱԼՈՒ ԱՐՏԱԿ, եթե ՄԱՏԴ ԽԱՌՆ Է եթե ... Չաղ Ռուստամի շահերի պաշտպանը հերքում է, Գայան... Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ... Կնոջ առևանգման վարույթի շրջանակում կալանավորվ... «Ֆորմուլա 1». ավտոսպորտը՝ Բաքվի հանցավոր քաղա... Երևանում «կրիստալ» տեսակի թմրամիջոցի մոտ 30 փ... Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար... Զանգեզուրի մասին ի՞նչ են պայմանավորվել Մոսկվա... Սամի Նասերին Երևանում է. «Տաքսի» ֆիլմի գլխավո... Երևանի քաղաքապետարանը 644000 դոլարի էլեկտրամո... Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերում 29 մլն ... Ահազանգ. քիչ առաջ ձերբակալվել է Նաիրիի հանայն... Տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրամիջո... Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլ... Իսրայելը հարվածել է փախստականների ճամբարին. ա... Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար Ոստիկանության կապիտանին սպանելու մեջ կասկածվո... Արցախցիների թոշակի հաշվարկի համար լրացուցիչ հ... Հայկական առանձին ավիախմբի 2 վթարները 1 տարում... 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ... Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալ... Մյուռոնի ծիսական կիրառությունը Հայոց եկեղեցու... Այնթապում 15-16 հոգու միջև ծեծկռտուք է տեղի ո... Տղամարդը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել ռ... Ադրբեջանը բանակցություններ է վարում ԵՄ-ին գազ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝խնամիական կապե... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ... Կառավարությունը ուզում է ավտոշուկայի ոլորտում...
Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբան Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզ Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա
website by Sargssyan