Գ. Զարգարյանի դեմ հնչող սպառնալիքներին՝ պետք է տրվի հստակ գնահատական, ու պետք է այս առթիվ խոսի Գ. Ծառուկանը՝ թե նա ինչ կապ ունի այն բլոգերների հետ ովքեր իր անունից սպառնում են
Newsmedia.am–ի ընթերցողների համար նորություն չէ, որ վերջին շրջանում որոշ ինքնահռչակ համացանցային ժեխեր, եւ անհայտ ծագումնաբանությամբ ԱՆԲԱՐՈՆԵՐ սկսել են կրկին թիրախավորել մեր խմբագրին՝ Գայանե Զարգարյանին սպառնալիքների եւ ատելության տեղատարափ հնչեցնելով համացանցում։ Ցավալին եւ մտահոգիչն այն է, որ վերը նշված երկոտանինները իրենց սպառնալիները հնչեցնում են կոնկրետ օլիգարխների անուններ տալով, օրինակ շահարկելով Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի անունը՝ սպառնալով, որ մեր խմբագիրը արդյոք չի վախենում առերեսվել Գ. Ծառուկյանի առյուծների հետ։ Ինչի մասին է խոսում այս համատարած ամենաթողությունը, ինչու են լռում կոնկրետ անձիք եւ ինչ կլիներ նման դեպքերում, եթե ապրեինք օրենքի երկրում հարցի պատասխանը Newsmedia.am-ը ստացել է հայտնի իրավապաշտպան Նինա Կարապետյանցից, ով նախեւառաջ նկատեց․
-Խիստ դատապարտելի է հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի դեմ իրականացվող այս արշավը, սպառնալիքների տեղատարափը, առավել մտահոգիչ է, որ նման դեպքերում օրենքը չի աշխատում եւ լրագրողները դառնում են շատ ավելի խոցելի... ինչը շատ վտանգավոր է ։ Եթե իհարկե ունենայինք նորմալ Ոստիկանություն, Քննչական... իրենք պետք է առավել օպերատիվ կերպով արձագանքեին ստեղծված իրավիճակին՝կանխելով հետեւանքները:
Ինչ վերաբերում է լրագրողին կոնկրետ գործարարի անուն տալով կամ նրա հետ ասոցացվող առյուծների վանդակներով սպառնալով՝ սա կոնկրետ ուղղություն է ցույց տալիս։ Ես չգիտեմ թե ինչքանով են փոխկապակցված տվյալ բլոգերուհիները առյուծների կամ առյուծի տիրոջ հետ, բայց ամեն դեպքում, եթե կապ չունեն պարոն Ծառուկյանի հետ, ինձ թվում է, որ վատ չէր լինի, ավելին ճիշտ կլիներ, որպեսզի պարոն Ծառուկյանն էլ արձագանքեր եւ ասեր, օրինակ, որ իմ առյուծները չեն ուտում լրագրողներին կամ ասեր, որ իրենց սպառնալիքները իրագործելի չեն. ու նաեւ ասեր, որ օրինակ այդ բլոգերները իր հետ առնչություն չունեն եւ ըստ այդմ նման հնարավորություններ էլ չունեն։ Բայց այստեղ ամեն դեպքում առաջինը պետք է արձագանքեն իրավապահները, որովհետեւ սպառնալիք է հնչում կոնկրետ լրագրողի նկատմամբ։
Տաթեւիկ Աբրահամյան
NewsMedia.am
Շարունակելի
Հևաշարակվելու են փաստեր, Ձայնագրություններ, թե իրականում ով եւ ինչպես է կանգնած Գայանե Զարգարյանի դեմ իրականացվող արշավների ետեւում: