Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր որդուն, ով ի դեպ ժամկետային զինծառայող է
NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը դաժան ծեծի է ենթարկել իր բարեկամին, ժամկետային զինծառայողի ով օրեր շարունակ մարմանական վնասվածքներով գտնեվլ է հիվանդանոցում:
Թե ինչն է եղել ծանրամարտիկի նման հակամարդկային արարքի պատճառը, եւ ինչու է նա իր հարազատին դաժանաբար ծեծել, դեպքի մանրամասները կներկայացնենք հաջորդիվ:
Հիշեցնենք, որ 2021թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Արշակունյաց պողոտայում իր վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրված հատվածող հատող քաղաքացուն, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: