Չաղ Ռուստամի շահերի պաշտպանը հերքում է, Գայանե Զարգարյանը առողջություն է մաղթում ուղեղից հիվանդներին
Առհասարակ հոգեշեղված բիոզանգվածի ոչ բոլոր դրսեւորումներին է, որ պետք է անդրադառնալ եւ հասցնել «վզակոթին», բայց լինում են իրավիճակներ երբ արհամարանքը նմանօրինակ տհասները կարող են ընկալել սեփական տկարության ու ողորմելիության աստիճանից ելնելով…..
Ուստի գանք բուն թեմային. այս օրերին ԱՆԱՌԱԿ ՏԵՐԵՐԻ կողմից ուղղորդվող պատվերի շրջանակում, հոգեշեղված եւ մոդելինգի ոլորտը արատավորող մի ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ
իր խեղկատակություն հիշեցնող բլա-բլա-բլա-ի ժամանակ զառանցել է թե հետաքննող լրագրող, մեր գործընկեր Գայանե Զարգարյանը փորձել է հարցազրույց վերցնել այս օրերին այլեւս կալանավայրում գտնվող հայտնի հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝նույն ինքը ՖԱԶ-ի սպանության մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանից՝ Չաղ Ռուստամից , եւ իբրեւ Ռուստամ Ստեփանյանը մերժել է մեկնաբանություններ տալ մեր գործընկերոջը….եւ որ լրագրող Գայանե Զարգարյանի ու Չաղ Ռուստամի միջեւ տեղի է ունեցել բախում եւ կոնֆլիկտ:
Վերոնշյալի հետ կապված փորձեցինք նախ մեկնաբանություն ստանալ Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի շահերի պաշտպան, փաստաբան ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում հարցը լսելուն պես զարմանք հայտնեց, ապա հավելեց, որ .
-Կտրականապես հերքում եմ այդ հիմարությունները տարածողի մտքի շեղումները, եւ ուզում եմ հատուկ ընդգծել, որ այն ինչի մասին բարձրաձայնում են անհայտ մարդիկ . սուտ, մտացածին եւ կեղծ տեղեկություններ են, որոնք թերեւս ինչ-որ մեկի վառ երեւակայության արդյունքը կարող են լինել: Նախ սկսեմ նրանից որ լրագրող Գայանե Զարգարյանը, ում ես ճանաչում եմ որպես պրոֆեսիոնալ եւ օբյեկտիվ լրագրողի երբեւէ իմ վստահորդից՝Ռուստամ Ստեփանյանից չի փորձել հարցազրույց վերցնել, դեպքի հետ կապված որեւէ մեկնաբանություն ստանալու, եւ իրավական այս թնջուկին կանխակալ գնահատական տալ:
Ես սա Ձեզ փոխանցում եմ իմ վստահորդի՝Ռուստամ Ստեփանյանի անունից, եւ հաստատապես պնդում եմ որ որեւէ կոնֆլիկտ եւ բախում չի եղել երբեւէ իմ վստահորդի եւ Գայանե Զարգարյանի միջեւ:
Գայանե Զարգարյանն այն անձանցից չէ, եւ այն լրագրողը չէ , ով կարող է թույլ տալ իր հետ խոսելու անհարգալից տոնով եւ կամ բանը հասցնել կոնֆլիկտի ու բախման: Սա ուղղակի զառանցանք է, եւ ուրիշ ոչինչ:
Ի դեպ, IRAVUNK.com-ը փորձեց այս առթիվ մեկնաբնություն ստանալ նաեւ մեր գործընկեր, հետաքննող լրագրող ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՑ, ով հարցը լսելուն պես արձագանքեց.
-Անկեղծ ասած կդժվարանամ հոգեբուժարանի պոտենցիալ մատերիալներին անդրադառնալ, կամ մեկնաբանել նրանց տեսիլքները. …պարզապես ցավ եմ ապրում մի բանի համար, որ տեւական ժամանակ կարծես թե անգործություն են ցուցաբերել մեր լավագույն հոգեբույժները՝իրենց հիվանդներին բաց թողնելով առողջ հասարկության մեջ: Շիզոֆրենիայի վերջին ստադիայում գտնվող ՄՈԼԱԳԱՐՆԵՐԻՆ պարզապես պետք է կարեկցել, եւ մի առիթով էլի ասել եմ.անհրաժեշտ է կազմակերպել դրամահավաք՝բուժման կուրսեր անցնելու համար: Այդ տնազը, ում հիմա մենք փորձում ենք քննարկել այս կյանքում մերժված է ամենքի կողմից.նա հիվանդ է հասկացեք հարգելիներս. եւ այն էլ ծանր հիվանդ՝ուղեղից….ես հիմա ո՞ւմ մեկնաբանեմ:
Գայանե Զարգարյանին տեւական ժամանակ փորձում է թիրախավորել մեկը, կամ թեկուզ երկուսը, թող լինի երեքը…. ովքեր զրկված են նախ եւ առաջ արժանապատվությունից. զրկված են օրինակ՝ մայրական իրավունքներից, զրկված են բարոյականությունից, զրկված են բազում-բազում արժանիքներից, քանի որ նրանք ներսից իրենք իրենց հոշոտում են՝քաջ գիտակցելով իրենց ՈՉԻՆՉ լինելը:
Մի մարդ, եթե 2009 թվականի նոյեմբեր ամսին լույս աշխարհ է բերում իր զավակին, 4 տարեկան հասակում զավակին տալիս է հոր ձեռքն ու ասում ցտեսություն… ես ընտրում եմ այլասերության ճանապարհը…մենք ինչ սպասենք նման ՎԻԺՎԱԾՔԻՑ:
Մի չմարդ, ում ծնած Զավակին մինչ 4 տարին լրանալը մեծացնում է հարազատ քույրը, ում մերժում է սեփական մայրը, քույրը, հարազատը…մենք ինչ սպասենք նման թափոններից:
Իսկ առհասարակ, դեռ չի ծնվել այս աշխարհում մեկն ու մեկը իր մոր փորից, որ կարող է Գայանե Զարգարյանի հետ անհարգալից ձեւով խոսել, թեկուզ հայհոյել ու լախռահաչել եւ մնալ ԱՆՊԱՏԻԺ:
Ես ասել եմ, եւ հիմա էլ պնդում եմ նույնը. հանցագործի տեղը բանտն է, հոգեկան հիվանդի տեղը հոգեբուժարանում , սրիկաներինը՝ԱՂԲԱՆՈՑՈՒՄ:
Իսկ հիվանդի բոլոր տիպի տերերը այս կարճ ժամանակահատվածում կորցնելու են աթոռ, մանդատ, տանիքներ եւ կարողություն քանի որ ԻՄ ՊԱՏԻՎԸ վեր է իրենց կեղտոտ ու արյունոտ ձեռքերից, վեր է իրենց փնթի ու թրքասեր գործերից եւ ամենակարեւորը ի տարբերությունը իրենց պես ՇԱԿԱԼՆԵՐԻ…..իմ դեպքում՝ ԿՅԱՆՔԻՑ ԱՎԵԼԻՆ ՊԱՏԻՎՆ է…Եւ իմ անունը հանիրավի շահարկողները թանկ են վճարելու եւ այն էլ շատ թանկ: Այն ինչ եղել է բոլոր իշխանությունների եւ բոլոր տիպի զոռբաների օրոք: Հետհաշվարկը սկսված է: