Նվիրյալները չեն դավանափոխվում. Սերոբ Գասպարյանի ուղերձը՝ մեկուսարանից
«Սեւ հովազ» կազմակերպության նախագահ, 44 օրյա պատերազմի մասնակից ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ՝ Արցախի հերոս, 44 օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրը, ուղերձը Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ՝ մեկուսարանից.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը խորհրդանշում է մեր ժողովրդի ազատության եւ ինքնորոշման համար տարվող պայքարի հաղթանակը։ Անկախությունը ոչ միայն նվաճում է, այլեւ պատասխանատվություն։ Սա այն ճանապարհն է, որը մենք սկսել ենք 33 տարի առաջ, եւ այն պետք է շարունակվի հանուն մեր սերունդների, հանուն ապագայի։
Այս դժվարին փուլում կալանավորումը պետության համար մղվող պայքարի ձեւ է։ Եվ այս թող լինի հիշեցում. պետության անկախությունը նաեւ յուրաքանչյուրիս անկախությունն է՝ լիարժեք արժանապատվությամբ եւ իրավունքներով։ Մեր պայքարը շարունակական է, քանի դեռ Հայաստանում յուրաքանչյուր անձ չի զգում ազատության իսկական արժեքը:
Թող մեր երկիրը լինի հզորության զարգացման եւ հաղթանակի օրինակ։ Փառք Հայաստանին եւ նրա ժողովրդին, որոնք արժանապատվորեն կրում են անկախության շնորհը։ Նվիրյալները չեն դավանափոխվում։
Սերոբ Գասպարյան
«Սև հովազ»
ԿԿԲ պադվալ
21.09.2024թ.»: