Զարուհի Նախշքարյանը հարցում է կատարել ԲԴԽ՝ բարձրացնելով մի շարք կարևոր հարցեր
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը հարցում է կատարել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բարձրացնելով մի շարք կարևոր հարցեր։
Մասնավորապես, հարցմամբ Նախշքարյանը նշել է․
«Ելնելով վստահորդներին ստեղծված իրավիճակը պարզաբանելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով ՀՀ Փաստաբանության մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ խնդրում եմ հայտնել․
1․ Արդեն 7 օր cabinet.armlex.am էլեկտրոնային համակարգը չի գործում։ Ե՞րբ է վերականգնվելու cabinet.armlex.am էլեկտրոնային համակարգը և տեղեկատվությունը մակագրությունների, դատավարական գործողությունների վերաբերյալ ե՞րբ է դատական ակտերի զետեղումը կողմերի համար հասանելի դառնալու cabinet.armlex.am էլեկտրոնային հարթակում։
2․ Դատավոր Արթուր Ստեփանյանի և մի շարք այլ դատավորների լիազորությունները դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական ակտերի տեղադրումը, տրամադրումը, այլ դատավարական գործողությունները ուշացնելու հիմնավորմամբ և նույն դատավոր Ա․ Ստեփանյանի վարույթի գործերը ենթակա են վերստին քննության, սակայն Դատական Դեպարտամենտի և ԲԴԽ-ի մեղքով դրանք չեն վերամակագրվում և չեն հանձնվում քննության այլ դատական կազմին 77 օր շարունակ՝ պարզապես անշարժ վիճակում են դատարաններում։ Ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու նման աննախադեպ ու անիմաստ ուշացման համար և ե՞րբ է այդ անձը*անձինք ենթարկվելու կարգապահական պատասխանատվության,
3․ Ե՞րբ են մակագրվելու պաշտոնաթող դատավոր Արթուր Ստեփանյանի վարույթում գտնվող գործերը։
4․ Արդեն առնվազն 4 ամիս datalex.am պաշտոնական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը չի գործում։ Ե՞րբ է վերականգնվելու datalex.am պաշտոնական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը։
5․ ԲԴԽ-ն և դատական դեպարտամենտը տարածել են հայտարարություն առ այն, որ քանի datalex.am կայքը հասանելի չէ հասարակությանը, պաշտոնական court.am կայքէջում տեղադրվելու են դատական ակտերը, որը կյանքի չի կոչվել։ Ե՞րբ են դատական ակտերն արտացոլվելու court.am դատական իշխանության պաշտոնակայն կայք էջում։
Հետգրություն․ ֆեյսբուքյան էջը, tiktok, youtube ալիքը չեն հանդիսանում դատական իշխանության պաշտոնական հարթակ»։