Լրատվամիջոցները հայտնել են Եվրոպայի համար անսպասելի սպառնալիքի մասին
Գազօջախները Եվրոպայում տարեկան մոտ 40 հազար մարդու մահվան պատճառ են դառնում, գրում է Bloomberg-ը։
«Իսպանական Ժաումե I համալսարանի գիտնականները պարզել են, որ Եվրամիությունում և Մեծ Բրիտանիայում վաղ մահացության տարեկան մոտ 40,000 դեպք կապված է ազոտի օքսիդ շնչելու հետ, որն առաջանում է շինության ներսում սնունդ պատրատելիս գազի այրման արդյունքում», - ասվում է նյութում:
Փորձագետները նաև պարզել են, որ գազօջախների օգտագործումը կարող է երեխաների մոտ ասթմայի մի քանի հազար դեպքի պատճառ դառնալ։
Լրագրողներն ընդգծել են, որ Եվրոպայում տնային տնտեսությունների մոտ մեկ երրորդն օգտագործում է գազօջախ, և գազի այրման արդյունքում արտազատվում է ազոտի օքսիդ և պինդ մասնիկներ, որոնք առաջացնում են շնչառական հիվանդություններ և հանգեցնում վաղաժամ մահվան։