1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում

Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում։ Նախաձեռնողը «Պարադիզ» կինոընկերությունն է։ Նոյեմբերի 17-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։

Ազնավուրը պարզապես լեգենդ չէ, այլ մի ամբողջ դարաշրջանի եզակի ձայնն է, ձայն, որը նվաճել է միլիոնավոր մարդկանց հոգիներն ու սրտերը ամբողջ աշխարհում: Այս ֆիլմը հզոր մոտիվացիա է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են հասնել սեփական նպատակներին՝ անկախ խոչընդոտների և դժվարությունների: Այս ֆիլմը ոգեշնչում է և հիշեցնում, որ մեծ ձեռքբերումները սկսվում են փոքր քայլերից:

Երաժշտության լեգենդին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը, ով հայտնի է դարձել «Մարգարեն», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերում իր ակնառու դերերով։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։

«Մեզ համար առանձնահատուկ հուզիչ է, որ Ազնավուրը եղել է այս նախագծի
կնքահայրը և մեզ խորհուրդներ էր տալիս։ Ե՛վ նրան, և՛ մեզ հետաքրքրում էր նույնը՝ պատմել իր անցած ճանապարհի, պայքարի, Էդիթ Պիաֆի հետ համագործակցության մասին։ Շառլը շատ էր սիրում մեր «Հիվանդները» ֆիլմը: Նա միշտ փորձում էր հնարավորություն տալ երիտասարդներին։ Այնպես ստացվեց, որ նա մահացավ այն օրը, երբ մենք պատրաստվում էինք սկսել «Մսյո Ազնավուր» ֆիլմի նկարահանումները։ Մենք ամեն ինչ կարդացել ենք՝ նրա երկու ինքնակենսագրականները, հրապարակախոսությունները, լսել բոլոր 1200 երգերը, դիտել բոլոր վավերագրական ֆիլմերը, բոլոր հարցազրույցները: Մենք նաև բախտ ենք ունեցել օգտվելու իր արխիվներից և շփվելու նրա հարազատների և աշխատակիցների հետ, որոնց հետ մենք շատ վստահելի հարաբերություններ ստեղծեցինք»,- ֆիլմի մասին նշում են ռեժիսորներ Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։

«Ես մի անգամ եղել եմ նրա համերգներից մեկին։ Նա բառացիորեն ապշեցրեց ինձ բեմում։ Չնայած իր տարիքին (ավելի քան իննսուն տարեկան էր), նրա էներգիան պարզապես ավելանում էր ամբողջ համերգի ժամանակ. դա անհավանական էր: Նա իր անկեղծությամբ զարմացնում էր հանդիսատեսին, և իրենց հետ բարեկամական հարաբերություններ էր հաստատում։

Շառլն ինքնուրույն է կերտել իր ուղին, հաճախ ստիպված լինելով գնալ զոհաբերությունների: Բոլոր բարդությունները նրան դարձրեցին համառ և ստիպեցին ձգտել հաջողությունների»,-նշում է դերասան Թահիր Ռահիմը։

Առաջին քայլերից դեպի համաշխարհային հռչակ՝ լեգենդար Շառլ Ազնավուրի ուղին. Սա պատմություն է երաժշտության հանդեպ կրքի, աննկուն կամքի և աշխատասիրության մասին և այն մասին, թե ինչպես է մի մարդ կարողացել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և իր յուրահատուկ տաղանդով նշանակալից հետք թողել երաժշտության աշխարհում: Ֆիլմը թողարկվել է 2024 Ֆրանսիայում։ Հայ հանդիսատեսին այն կներկայացվի հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լևոնյանը։

Ֆիլմի մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթևիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուզաննա Հախնազարյանը և այլք։
Հավելենք, որ ֆիլմի վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 5-ից։

Ազգ-նահատակ լինելու մասին խոսացող Փաշինյա՛ն, ... Փոխքաղաքապետ. վարորդները չեն ցանկանում կորցնե... Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի Վարորդների օրվա հացի հաշվին բիզնես կարգի ավիա... ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հ... Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիս... ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բա... Հալեպի հյուպատոսը թռել ա․ Բրախողներն ու հավատ... Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ հանդիպումից հետո ... Դատախազությունը պահանջում է ԵՊՀ Իրավագիտությա... ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կմասնակցի OECD-ի ... Դու մանդատը վայր դնելու իրավունք չունես․ ինչ ... Շատ դեպքերում ոլորտի ազդեցիկ ֆիգուրները մնո... Լեհաստանի նախագահը կոչ է արել Վրաստանի իշխանո... «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբ... Վրաստանում մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերայի... «Բեսպրիդել»՝ Վանաձորում․ վիճաբանությունից հետ... Վրաստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր ե... Ահաբեկիչները հարձակվել են Սիրիայում Իրանի հյո... ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական ... Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ... Հրադադարի համաձայնագիրը հնարավոր է, եթե Ուկրա... ՍԿԱՆԴԱԼ.Դոգի հոր գերեզման հասնելու օպերացիան ... 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մ... ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan