Կիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ղալումյան

«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքին է, գնացեք, պահեք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք իր եղբայրը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Կիրանցում իր «ծառայություններից» հետո Նիկոլ Փաշինյանից կարող է պաշտոնից ազատման հաղորդագրություն ստանալ, հայրենիքի սահմանները նեղացնելը մարզետի պարտականությո՞ւնն է։
Լրագրողի հարցին՝ ո՞նց, Կիրանցի կամուրջը ձեր հայրենիքը չէ՞ր, նա ասաց. «Կիրանցի կամուրջը սահմանագծում-սահմանազատումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում»։