Հուսանք՝ դատավարության ավարտից հետո ինչ-որ ձևով հետ կբերենք․ Ալեն Սիմոնյանը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության մասին

Հետևում ենք, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Արձագանքելու որևէ բան չկա, ակնհայտ է՝ ինչ է կատարվում։ Ցավալի է, հույս ունենանք դատավարության ավարտից հետո այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ»,- նշեց Սիմոնյանը։
Հարցին՝ իրենց իշխանության որոշմամբ Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում և Արցախի պաշտոնյաները մնացին առանց հայրենիք, Սիմոնյանն ըհնդգծեց, որ Ղարաբաղը երբեք չի ճանաչվել անկախ պետություն որևէ իշխանության ժամանակ․ «Հայաստանը իր որևէ հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել և չունի։ Այո, ես կարծում եմ ճիշտը Ղարաբաղ ձևակերպումն ու օգտագործումն է»,- նշեց ԱԺ նախագահը։
Նա դիտարկում արեց, որ Արցախի ռազմաքաղաքական գերիներին պետք չէ ասել քաղբանտարկյալ․ «Ռազմագերի, պատանդ պետք է ասել, ոչ թե քաղբանտարկյալ։