Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնագրի երկրորդ փուլի հետ կապված խնդիրներ կան․ Լավրով

Ռուսաստանը ազդանշաններ է ստանում, որ խնդիրներ կան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի կատարման երկրորդ փուլի հետ կապված։ Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի մերձավորարևելյան XIV համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք արդեն ազդանշաններ ենք ստանում, որ երկրորդ փուլի հետ կապված խնդիրները, հավանաբար, արդեն սկսվել են, քանի որ Իսրայելի իշխող շրջանակներից հաղորդագրություններ են ուղարկվում, և մենք բավարարված չենք առաջին փուլով ՀԱՄԱՍ-ի կողմից իր պարտավորությունների կատարմամբ։ Մենք ոչինչ չենք բացառում», - ասել է նախարարը։
Հունվարի 15-ին Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին հայտարարել է, որ Դոհայի, Կահիրեի և Վաշինգտոնի միջնորդական ջանքերի արդյունքում՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել պատանդներին ազատ արձակելու և Գազայում հրադադար հաստատելու վերաբերյալ։ Առաջին փուլի ընթացքում, որը կտևի 42 օր, ՀԱՄԱՍ-ը կազատի 33 պատանդի՝ Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։
Գազայի հատվածում հրադադարը ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։