1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հին և միջնադարյան հայոց ռազմական մշակույթի կարևոր բաղադրիչները պահպանվել և խորապես ներծծվել են հայկական մշակույթի տարբեր բնագավառների մեջ․ Արմեն Այվազյան

Պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել  է․

«Այսօր ՖԲ էջիս մի օգտատիրոջ հետ փոքր զրույց-բանավեճ ունեցա։ Կարծում եմ, արժե այն ներկայացնել նաև առանձին գրառմամբ (մանր կրճատումներով), որովհետև հարցը վերաբերում է հայոց ռազմական մշակույթին, որի գոյությունը ոմանք մերժում են, չեն նկատում կամ չեն ցանկանում նկատել։
Հունվարի 28-ին շնորհավորելով Հայկական բանակի օրը, մասնավորապես, գրել էի. «Հայկական բանակն ունի առնվազն 3,5-հազարամյա պատմություն, գուցեև ավելին։ Այս փաստը գիտակցելուց հետո միայն հայերը կսկսեն հասկանալ իրենց պատմությունը, իրենց մշակույթը և իրենց հոգեկերտվածքում խոր արմատներ ձգած արժեհամակարգային դրույթները, որոնք սերում են հին ու միջնադարյան հայկական գերհեղինակավոր ու ստվարաթիվ ռազմական դասից»։
Այս միտքը ֆեյսբուքյան մի օգտատեր մերժել էր՝ գրելով, թե «Պատմություն ունենալը չի նշանակում ունենալ մշակույթ, [հայկական] ռազմական մշակույթը կորել է։ Դժբախտաբար մենք ժառանգել ենք սովետական մշակույթը... Մշակույթը այն է, ինչով այսօրվա զինվորը, իսկ որ ավելի կարևոր է, գեներալը առաջնորդվում է։ Ինչքանով շփվել եմ, դեռ հեռու ենք, ու ձեր ասածը իմ ականջին հնչում է որպես ուղղակի գեղեցիկ խոսքեր, դժբախտաբար իհարկե․․․»։ 

Պատասխաններումս նշել եմ. 

«Հին և միջնադարյան հայոց ռազմական մշակույթը, իհարկե, չէր կարող ամբողջությամբ պահպանվել, բայց դրա կարևոր բաղադրիչները, մասնավորապես արժեհամակարգային դրույթները պահպանվել, սերնդեսերունդ փոխանցվել և խորապես ներծծվել են հայկական մշակույթի տարբեր բնագավառների մեջ, այդ թվում՝ գրականության, բանահյուսության, երաշժտության, ճարտարապետության... Այդ մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ հետևյալ գրքում՝ «Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4–5-րդ դարեր)»։

Ձեր ամնիջական-անձնական շփումները նկատում եք, իսկ Արցախյան 1-ին, 2-րդ և 3-րդ պատերազմներում կամավորության ու հերոսության հազարավոր դեպքերը չեք նկատում։ Զինվոր էլ կա, զինվոր էլ, գեներալ էլ կա, գեներալ էլ։ Եթե մեր ռազմական մշակույթը մեռած լիներ, կամավորական ջոկատների անունները չէին դրվի «Արաբո», «Տիգրան Մեծ», «Սասունցի Դավիթ» և «Սասնա Ծռեր» (կազմավորվել է, ի դեպ, 1991 թ.) անուններով։ Այդ տարիներին չէին գրվի ու չէին երգվի տասնյակ ռազմահայրենասիրական երգեր, որոնցում հիշատակվում են մեր հին հերոսները։ Չէին ստեղծվի հին ու նոր հերոսների գեղանկարներ հայկական ավանդական միջնադարյան տարազով։ Չէին քանդակվի տասնյակ ճարտարապետական մեծ ու փոքր կոթողներ, որոնցում կենտրոնական տեղ են զբաղեցնում հին հայկական զինանշանները։ Չէին նկարահանվի հայոց ռազմական պատմությանը նվիրված կինոֆիլմեր, որոնցից ամենավերջինը Նժդեհի մասին ֆիլմն էր։ Մի քանի տասնյակ հայ գնդերեց քահանաներն էլ չէին կատարի իրենց հազարամյակներով սրբագործված հոգևոր ծառայությունը Հայկական բանակում։

Այս շարքը կարելի է երկար շարունակել։ Այնպես որ՝ ավելի լայն և ուշադիր նայեք ու կտեսնեք, թե որն է հայկական ռազմական մշակույթը։ Մշակույթը բոլորովին այն չէ, ինչ կարելի է տեսնել-շոշափել սահմանափակ թվով անձնական շփումներում»։

Իսկապես, կարելի է շատ ավելի ընդարձակ պատասխանել այն հարցին, թե ինչ չափով է պահպանվել հայոց ռազմական մշակույթը և ինչ ազդեցություն է գործել ներկա հայկական մշակույթի վրա, բայց, կարծում եմ, այստեղ այսքանն էլ բավարար է։ 

ՀԱՅՈՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ԵՎ ԿԼԻՆԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ՀԱՅ ԱԶԳԸ»։

 

 

Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ աղեր... Արդյո՞ք ԱԱԾ-ն, Հակահետախուզությունը, ՆԳՆ 7-րդ... ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովներ... Ինչպես է աշխարհն արձագանքել Գազայի ապագայի վե... «Զանգեզուրի միջանցք» նախագիծը ՀՀ-ի նկատմամբ Ա... Զինված հարձակում Մերձավան բնակավայրի վարչական... ԱՄՆ-ն կառուցողական բանակցություններ է վարում ... Հին և միջնադարյան հայոց ռազմական մշակույթի կա... Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնագրի երկրորդ փուլի հետ ... Զանգեզուրի միջանցքը տնեսական և քաղաքական կարև... ԱՆԻՔՆԱՍԵՐ, ԱՆԹԱՍԻԲ ԹՐՔԱՍԵՐՆԵ՛Ր.թքելն անգամ ափ... Հայոց ցեղասպանության պատմության կեղծմամբ, հակ... «Սահմանազատման» ավարտին ոչ միայն խոցելի Տավու... Հայաստանի 6 ներկայացուցիչ հայտնվել է շախմատի ... Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժ... Պուտինն ու Թրամփը դեռ չեն խոսել․ Պեսկով «Շանս չկա»․ Թրամփը դոլարին այլընտրանք ստեղծել... Տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդի... Այսօր իշխանական կլանը վերջին ճիչերը ցուցադրեց Բաքվի դատարանում այսօր կքննարկվի տնային կալան... ՊԵԿ–ը հրապարակել է 2024թ.-ի խոշոր հարկատուներ... Ընդամենը մի քանի օրից երևանյան սպասվելիք բում... Հայոց ցեղասպանությունը և դրա դրդապատճառները հ... Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել են ավտոմե... Արարատի մարզում «Նիվա»-ն բախվել է քարերին ու ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan