ԱՄՆ-ն կառուցողական բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ Թրամփ

Վաշինգտոնը և՛ Մոսկվայի, և՛ Կիևի հետ շատ կառուցողական բանակցություններ է վարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շատ լավ, շատ կառուցողական բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հարցով: Մենք խոսում ենք ռուսների հետ, մենք խոսում ենք Ուկրաինայի ղեկավարության հետ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք դեմ չի լինի Ռուսաստանին ազատագրված տարածքների պահպանմանը։
«Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում: Կարծում եմ, որ մենք դրան կհասնենք։ Կարծում եմ, որ հույս կա, որ դա կգերազանցի սպասելիքները։», - հավելել է Թրամփը՝ խոսելով Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր պայմանավորվածությունների մասին: