Անկարան սպասում է Պուտինի այցին. «ՌԻԱ Նովոստի»

Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, սակայն կոնկրետ ժամկետներ առայժմ չկան: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Անկարայում բարձրաստիճան դիվանագիտական մի աղբյուր։
«Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք, որ սպասում ենք հարգարժան Վլադիմիր Պուտինին», – ասել է գործակալության զրուցակիցը:
Հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ ՌԴ ղեկավարի այցը Թուրքիա, աղբյուրը հաղորդել է, որ «կոնկրետ ժամկետներ չկան»։