Նազելի Տերտերյանը հանդիպեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող փոքրիկներին և ծնողներին

Այսօր «Սիթի օֆ Սմայլ »-ում հյուր էր Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայր, «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ հիմնադիր Նազելի Տերտերյանը:
Տիկին Նազելին հանդիպեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող փոքրիկներին և ծնողներին, զրուցեց նրանց հետ: Փոքրիկները որպես նվեր ստացան «Բոլորիս Ալենի հեքիաթները» տիկին Նազելիի կողմից, ով խոստացավ կրկին այցելել նրանց և հորդորեց անպայման գրի առնել իրենց մտքում եղած հեքիաթները` հետևելով իր հերոս որդու օրինակին: