1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դատարան հասա, տեսա՝ Սոնայի հորեղբայրը միջանցքում պառկած է նստարանին… ուժեղ ցավեր ուներ, դժվար էր շնչում. Մարիամ Կանայան

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Կանայանը գրում է․

«Երեկ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի սպանության գործով դատական նիստն էր։ Դատարան հասա, տեսա, որ Սոնայի հորեղբայրը միջանցքում պառկած է նստարանին: Գունատ էր, ուժեղ ցավեր ուներ, դժվար էր շնչում։ Ինքը բժիշկ է, ասում էր, որ ինֆարկտ է։ Ժամանած շտապօգնության բժիշկները նախնական հաստատեցին, տարան հիվանդանոց։ Հետո իմացանք, որ վիրահատել են։

Այս ամենից հետո մտա դահլիճ, մի քանի րոպե փորձեցի ուշքի գալ, հասկանալ նիստում ինչ է կատարվում, տեսա, որ մեղադրյալի պաշտպանները շարունակում են նույն անմարդկային ցինիկ շոուն, ինչ և նոյեմբերի 18-ի նիստին։

Տիկնայք և պարոյանայք պաշտպաններ, այո, բոլորը իրավունք ունեն պաշտպանության, նույնիսկ ամենահակամարդկային կերպարները չպիտի զրկվեն պաշտպանվելու իրավունքից, բայց մի բան է մեղադրյալի պաշտպանությունը ու բոլորովին այլ բան տուժող կողմին հակամարդկային էմոցիանալ կտտանքների ենթարկելը, ինչը դուք եք անում։

Ես հիմա չեմ գրի պաշտպանների՝ դատական պրոցեսը միտումնավոր ձգձգելու մասին, անցյալ տարվա նիստերի մասին հղումները կտեղադրեմ մեկնաբանություններում, բայց անպայման կհիշեցնեմ նոյեմբերի 18-ի էմոցիոնալ նույն ճնշումներով լի դատական նիստի մասին, որ նույնիսկ անծանոթ մարդկանց վրա խիստ վատ ազդեց, ինչի մասին կարող են փաստել նիստին ներկա լրագրողները։

Մեղադրյալի պաշտպանները դեռ անցյալ տարվա հունիսի 18-ին միջնորդություն էին ներկայացրել տեսաձայնային փորձագետին նորից կանչելու, նորից հարցաքննելու։ Նիստը պիտի կայանար օգոստոսի 29-ին, բայց պաշտպանները չէին ներկայացել և նիստը հետաձգվել էր մինչև նոյեմբերի 18։

Այդ օրը վրաերթ կատարած վարորդի պաշտպանները որոշել էին տեսաձայնագրային փորձաքննությունների մասնագետին տալ նույն 2–3 հարցը՝ չնչին ձևափոխումներով։

Ամենակարևորը այն էր, որ կրկնվող հարցերին զուգահեռ, գրեթե 2 ժամ անընդհատ ցուցադրում էին վրաերթի կադրերը՝ ստիպելով հարազատներին ու ներկաներին բազում անգամներ նայել Սոնայի զոհվելու պահը։ Սա անընդհատ կրկնվում էր. փորձագետը տալիս էր պատասխանը, նրանք նորից նույն բանն էին անում ու ստիպում բոլորին նորից նայել կադրերը, լսել նույն հարցերը։ Իսկ դատարանը առանձնապես չէր ջանում կասեցնել։

Նիստի ավարտին թե՛ հայրը, թե՛ հորեղբայրը, էմոցիոնալ շատ վատ վիճակում էին, ինչպես և մյուս ներկաները։

Երեկ՝ մարտի 3-ին, Սոնայի հայրը սրտի խդիրների պատճառով նիստին ներկա չէր, իսկ հորեղբայրը ուղղակի վատացել էր այն մտքից, որ նորից նույն տանջալից ցիկլի միջով է անցնելու և սիրտը չէր դիմացել։

Նիստը շարունակվում էր, պաշտպանն ամբարտավան վարքագծով փորձում էր ճնշում գործադրել փորձագետի վրա, անտեղի քմծիծաղներ էր տալիս։ Միևնույն ժամանակ աչքիս առաջ էր Սոնայի հորեղբայրը, որին հենց նույն պահին տանում էին հիվանդանոց ու այլ տեղեկություն չունեի․․․ փորձում էի այս երկու իրականությունը համադրել ու մտծում էի՝ լավ, քանի՞ կյանք պիտի կործանվի, որ արդարությունը հաստատվի․․․ այս դատավարությունը վաղուց վերածվել է զոհի հարազատների երկարատև խոշտանգման։

Ուզում եմ խնդրել ընկերներիս, որ միմյանց օգնենք չհամակարեպվելու անարդարության հետ, հակառակը միմյանց օգնենք պայքարելու արդարության հաստատման համար։ Եթե լռենք՝ անպատասխանատվությունը, անպատժելիությունը նոր զոհեր կգտնի․․․

Հ․Գ․ Աստված մեզ այս անդուր, անմարդկային ժամանակներում ուժ տա այս ամենի միջով արժանապատվորեն անցելու։ ԱՄԵ՛Ն»։

Ավարտվել է աշակերտուհիների նկատմամբ ոտնձգությ... Գյումրին մեզ կարող է օգնել մղջավանջից ու ազգա... Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, ... Քանաքեռ-Զեյթունում սպանության դեպքով քրեական ... «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը... Ողջունում ենք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետ... Ֆինլանդիան ողջունել են Երևանի և Բաքվի միջև խա... ՄԻՊ-ը Վանաձորի բաժնում բռնության վերաբերյալ պ... «ԻՄ ԸՆԿԵՐ ԱԼԵՆԸ» ընթերցանության մրցույթը արդ... Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատա... Ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապե... Ադրբեջանը ոչինչ չի ստորագրի, փոխարենը ավելի ա... Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանա... ՀՀ ԱԳՆ-ն 9 մեքենա կտրամադրի օտարերկրյա պետութ... Հայկական կապիտալի ներկայացուցիչները պետք է մի... Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը եւ տեղ... Ծեծկռտուք` գիշերային ակումբի աշխատակցի և 2 քա... Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ Ե... Լավրովը նշել Է Ուկրաինայում հակամարտության ավ... Ո՞վ է Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ ... Փոխել դատավարության ընթացքը. Վահե Հովհաննիսյա... Որևէ սպասելիք հայկական «արդարադատությունից» չ... ԱԳՆ-ի ուշացած արձագանքը` սիրիահայերի մասին Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ծան... Դատարան հասա, տեսա՝ Սոնայի հորեղբայրը միջանցք...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... 1-ամյա Անգելինա Վարդանյանի անհետացման ոդիսակա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan