Ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ. հակակոռուպցիոն կոմիտե․ Sputnik Արմենիա

Շենգավիթի թաղապետարանից կան ձերբակալված անձինք Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ աշխատակիցները ապրիլի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողների հետ Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ են կատարել, որից հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։
Կոմիտեից նշեցին, որ քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
«ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք թաղապետարանից»,– տեղեկացրին կոմիտեից։
Նշենք նաև` մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ թաղապետարանի պաշտոնյաները կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։