Ռուսաստանը ԱԹՍ-ների ոլորտում առաջ է անցել Հյուսիսային Եվրոպայից․ շվեդ փոխգնդապետ

Հյուսիսային Եվրոպայի երկրները մի քանի տարով հետ են մնացել Ռուսաստանից Արկտիկայում աշխատելու համար անօդաչու թռչող սարքեր ստեղծելու հարցում: Այս մասին գերմանական Tagesspiegel պարբերականի հետ զրույցում հայտարարել է Շվեդիայի ռազմական ակադեմիայի փոխգնդապետ Յոհան Հուովինենը:
«Ռուսաստանը զարգացման առումով մեզանից առաջ է մոտ 4-5 տարով», - հայտարարել է Հուովինենը: Արդյունաբերության առաջատարների թվում նշվում է ռուսական ZALA Aero ընկերությունը:
Պարբերականը նշում է, որ արտադրողը վաղուց է մշակում արկտիկական էքստրեմալ ջերմաստիճաններին հարմարեցված անօդաչու թռչող սարքեր․ որոնք կարող են աշխատել 20 աստիճան սառնամանիքի դեպքում: «Բացի այդ, Մոսկվան ունի անօդաչու սարք, որը կարող է օդում մոտ մեկ ժամ գտնվել նույնիսկ մինուս 40°C ջերմաստիճանի պայմաններում», - գրում է թերթը: