Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ վատացավ․ հայտարարվեց ընդմիջում

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ վատացավ։ Նա դուրս եկավ նիստերի դահլիճից, հայտարարվեց ընդմիջում։
Հիշեցնենք, որ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված գործով տեղի է ունենում դատական նիստ՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ։