Վաշինգտոնի հաղորդագրությունները ռուսական կողմի գոհունակությունն են առաջացնում․ Պեսկով

Վաշինգտոնից տարբեր մակարդակներով հաղորդագրություններն այն մասին, որ Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին բացառվում է, ռուսական կողմի գոհունակությունն են առաջացնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta-ն։
Պեսկովն ընդգծել է, որ այդ հայտարարությունները համընկնում են Մոսկվայի այն դիրքորոշման հետ, որ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ և չպետք է ունենա դաշինքի հետ ինտեգրվելու հեռանկար: «Հակառակ դեպքում՝ դա սպառնալիք կլիներ Ռուսաստանի ազգային շահերի համար», -հավելել Է Պեսկովը։ Նրա խոսքով՝ այդ գործոնը հակամարտության հիմնական պատճառներից մեկն է, որի մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։