«Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ քննարկումներ չկան. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է Politico-ի հաղորդագրությունն այն մասին, որ Սպիտակ տունը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ պատժամիջոցների վերացման հնարավորությունը՝ Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
«Սա միանշանակ սուտ է: Ոչ Սթիվ Վիտկոֆը, ոչ ես որևէ խոսակցություն չենք ունեցել Ուկրաինայի հետ գործարքի շրջանակներում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին: Սա լրագրության չարաշահում է: Եթե Politico-ն ազնվություն ունենա, ամբողջությամբ կհերքի այդ հերյուրանքը»,- գրել է Ռուբիոն: