Էմանուել Մակրոնը հայերեն գրառմամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցցանցի իր էջում կատրաած հայերեն գրառմամբ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա X-ի իր միկրոբլոգում ֆրանսերեն ու հայերեն գրել է։
«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։