Իրանը պատրաստ է առաջին քայլն անել․ Արաղչի

Իրանը պատրաստ է առաջին քայլն անել և այցելել Բեռլին, Լոնդոն և Փարիզ՝ վերսկսելու «եվրոպական եռյակ» երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցով բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Ես կրկին առաջարկում եմ դիվանագիտությունը: Մոսկվայում և Պեկինում իմ վերջին խորհրդակցություններից հետո ես պատրաստ եմ առաջին քայլն անել և այցելել Փարիզ, Բեռլին և Լոնդոն: Ես պատրաստ էի դա անել նախքան ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունների սկիզբը, բայց «եվրաեռյակը» հրաժարվեց», - գրել է Արաղչին X սոցիալական հարթակում:
Իրանի արտգործնախարարը նշել է․ «Գնդակը հիմա եվրոպական եռյակի դաշտում է: Նրանք հնարավորություն ունեն ազատվելու հատուկ հետաքրքրություն ունեցող ընկերակցությունների ճիրաններից և այլ ճանապարհ հարթելու։ Այն, թե ուր մենք կշրջվենք այս ճամփաբաժանում, հավանաբար կորոշի ապագան»։