Սա Զանգակատուն գյուղի մոտակայքի լեռներում գտնվող Սբ. Սարգիս միջնադարյան վիմափոր մատուռն է, որը մեր նախնիների քաղաքակրթական ջանքի հրաշալիքներից է

ԻՐԱՆԱԳԵՏ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է.
Սա Զանգակատուն գյուղի մոտակայքի լեռներում գտնվող Սբ. Սարգիս միջնադարյան վիմափոր մատուռն է, որը մեր նախնիների քաղաքակրթական ջանքի հրաշալիքներից է՝ ցավոք, առայժմ գրեթե չուսումնասիրված և քիչ հայտնի։
Զարմանում ես, թե ինչ կամք և հավատ պետք է ունենային նրանք, որպեսզի 2233 մետր բարձրության վրա, լեռների դժվարամատչելի ծերպում բնական քարայրների համալիրը վերածեին այսպիսի կոթողի՝ հաստատելով, որ Հայաստանի սրբազան հողը հենց մեր քաղաքակրթական տարածքն է, այլ ոչ թե պատեհապաշտ բարբարոսների համար ոտքի կոխան անդաստան։