Ինչ իրավիճակ է սահմանին․ ՊՆ փոխնախարարի մեկնաբանությունը

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է` եթե սահմանին լինում են կրակոցներ, ՊՆ–ն իր պաշտոնական էջերով իրազեկում է հանրությանը։
ԱԺ–ում լրագրողների` լարվածությու՞նը պահպանվում է հարցին, Արման Սարգսյանը պատասխանեց` եթե լարվածությունը պահպանված լիներ, հաղորդագրություն կլիներ։
Դիտարկմանը, որ եղել են դեպքեր, երբ կրակոց եղել է, բայց հաղորդագրություն` ոչ, նա պնդեց. «Նման բան չկա, եղել են դեպքեր, որ փոքր օպերատիվության խնդիր է եղել, վստահորեն ասում եմ` վերջին ժամանակներում նման խնդիր չունենք»։