Կոչս Սեյրան Օհանյանին՝ վայր դրեք մանդատը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է
Երեկ ԱԺ-ում վարչապետի պաշտոնը զբաղեցնող խուլիգանի և նրա թայֆայի ներկայացուցիչների վարքագիծը, Սեյրան Օհանյանին հերթական անգամ ստորացնելու և նսեմացնելու օպերացիան շատ ծանր տպավորություն թողեց...
Դուք դաստիարակված և կիրթ մարդ եք, հաղթանակած գեներալ, ինչու՞ եք ջանադրաբար մնում այդ "ախոռում" և թույլ տալիս, որ ժամանակ առ ժամանակ նիկոլական եսիմինչերը Ձեզ վիրավորեն, հարվածեն, քաշքշեն, վռնդեն...
Ինչու՞՞՞՞՞՞... Ի՛նչն է ձեզ պարտադրում այդ մանդատից կառչել... Դուք չեք կարող պայքարել այդ նույն մեթոդներով դրանց դեմ... Ձեզ մոտ դա չի ստացվում... Ընդունեք դա ու հեռացեք ԱԺ-ից... Թույլ մի տվեք, որ ձեզ շարունակեն նվաստացնել... Բավ է...
Եթե շարունակեք մնալ ԱԺ-ում, ապա դա Ձեր ընտրությունը կլինի ու ոչ ոքի չմեղադրեք... Մնալով այդտեղ ու նման խղճուկ և թույլ վարքագիծ դրսևորելով՝ Դուք ավելի եք վնասում ընդդիմությանը...
Ի վերջո, թուրքին ծնկի բերած գեներալ եք ու թույլ եք տալիս, որ թուրքի դեմ ծնկած եսիմինչերը Ձեզ նվաստացնեն...