1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔԿ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՀՕԳՈՒՏ ԻՐԵՆ ԲՌՆԱԳԱՆՁԵԼ 500.000 ԴՐԱՄ

 

2025 թվականի հունիսի 11-ին Լիլիթ Աղեկյանն իր փաստաբան Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ, ներկայացել է ՀՀ Շիրակի մարզի քննչական կոմիտեի քննչական վարչություն՝ մասնակցելու քննիչ Միքայել Ավետիսյանի նախաձեռնած ինչ-որ ապացուցողական գործողություններին։ Հիշեցնենք, որ վերը նշվածի մասին, Լիլիթ Աղեկյանի մայրիկին նախօրեին՝ հունիսի 10-ին, տեղեկացվել էր իր բնակարան եկած երեք ոստիկանների միջոցով։ 


Լիլիթ Աղեկյանն ու իր փաստաբանը ժամանել են քննչական վարչություն նախանշված ժամին՝ 09:30-ին։ Ընդունարանի միջոցով քննիչին տեղեկացվել է նրանց ժամանման մասին։ Սակայն քննիչը, իմանալով, որ փաստաբանը Զարուհի Փոստանջյանն է, հայտնել է, որ վերջինս պետք է սպասի, քանի որ հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը շուտով կմիանա նրան և միայն այդ դեպքում Աղեկյանը կկարողանա մասնակցել քննիչի կողմից նախաձեռնված գործողությանը։ 

Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը տեղ է հասել ուշացումով և հայտնել, որ ինքն է իրականացնելու Լիլիթ Աղեկյանի պաշտպանությունը։ Հարցին՝ արդյո՞ք ծանոթ է գործի նյութերին, պաշտպանը պատասխանել է, որ դեռ ծանոթ չէ և պատրաստվում է այդ պահին ուսումնասիրել։ Նշենք, որ այդ պահին քննիչի նշանակած ժամանակից արդեն անցել էր առնվազն 5 րոպե։ 

Լիլիթ Աղեկյանը հրաժարվել է հանրային պաշտպանի պաշտպանությունից և քննիչին գրավոր դիմումով տեղեկացրել այդ մասին։ Ավելի ուշ պարզվել է, որ հանրային պաշտպանի ներգրավումը նախապես համակարգվել է հենց քննիչ Միքայել Ավետիսյանի կողմից, ով զանգահարել է նրան հունիսի 10-ին երեկոյան ժամի։

Հիշեցնենք, որ Լիլիթ Աղեկյանին նույն գործի շրջանակում քննիչի կողմից ծանուցումը ուղարկվել է ոստիկանության երեք աշխատակիցների միջոցով: Այսինքն, քննիչ Ավետիսյանն ունենալով բավարար մեկ ամիս ժամանակ կալանքի տակ գտնվող Լիլիթ Աղեկյանի հետ ոչ մի քննչական գործողություն չէր իրականացրել, մինչդեռ Լիլիթ Աղեկյանին կալանքից ազատելուց հետո աանմիջապես անցել է նրան ոչ իրավաչափ անհանգստացնելու գործին:
Հայտնում ենք, որ Լիլիթ Աղեկյանը ջանասիրաբար հավաքում և փաստաթղթավորում է իր նկատմամբ իրականացված ոտնձգությունների վերաբերյալ տվյալները՝ նախաձեռնելով դրանց հեղինակներին իրավական կարգով պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ 

Տեղեկացնում ենք, որ պատասխանատվության կանչելու համար Լիլիթ Աղեկյանը երեկ 10.06.2025 թվականին գործարկել է Դատարանում հայցի հարուցում ընդդեմ` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի: Պահանջելով Արթուր Պողոսյանի հեղինակությամբ և ստորագրությամբ փոստային առաքանու (նամակի) փոխանցման միջոցով  Լիլիթ Աղեկյանին  և էլեկտրոնային փոստով փոխանցելու միջոցով  «Առավոտ» (հասցե` [email protected]), «Հրապարակ» (հասցե` [email protected]), «Հայելի Ակումբ» (հասցե`[email protected]) լրատվամիջոցներին  տրամադրել   հայտարարության տեքստ, որը պետք է ունենա հետևյալ բովանդակությունը՝ «Ես՝ Արթուր Պողոսյանս 2025 թվականի մայիս 12-ի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ամբիոնից տարծել եմ հայտարարություն Լիլիթ Աղեկյանի մասին, հայտնում եմ, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ես զրպարտել եմ տիկին Լիլիթ Աղեկյանին և խախտել եմ նրա անմեղության կանխավարկածը, որի համար զղջում եմ և ներողություն խնդրում տիկին Լիլիթ Աղեկյանից»:

Լիլիթ Աղեկյանը հարուցված հայցով նաև պահաջել է Արթուր Պողոսյանից հօգուտ իրեն բռնագանձել հինգ հարյուր հազար ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում և հինգ հարյուր  հազար ՀՀ դրամ՝ անմեղության կանխավարկածը խախտելու համար հատուցում:
 
Լիլիթ Աղեկյանի փաստաբան՝ Զարուհի Փոստանջյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6824f71d99929a3a4ddfd6d080bc9848

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությ... Իսրայելի բանակն ընդլայնում է ռազմական գործողո... Իրանը հավատարիմ է իր քաղաքականությանը տարածաշ... «Փողոցը ո՞նց են վաճառել». Վանաձորի քաղաքապետա... Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին.... Ազատություն քաղբանտարկյալներին. Ցուցապաստառնե... Գիտե՞ք ինչու են ԱՄՆ-ում մարդիկ իրենց բակերում... Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշ... Զապորոժժյեի ԱԷԿ-ի շրջանում հարվածներ են եղել․... Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտ... Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավո... Բացառիկ վերանայում՝ ՄԻԵԴ վճռի հիմքով. Տիգրան ... Վրաստանին ռազմական հակամարտության մեջ ներքաշե... Սնուփ Դոգը դարձել է անգլիական ակումբի նոր համ... Չկա երաշխիք, որ ՀԷՑ–ի պետականացումից հետո դրա... Իրանը որոշել է վերազինել իր դաշնակից-աշխարհազ... Ոստիկանությունը՝ Դվին համայնքում զանգվածային ... Ոստիկանությունը՝ Դվին համայնքում զանգվածային ... «Իրանը կարող է զորք մտցնել Սյունիք»․ ով և ինչ... Բավարար՞ է սաղմոսներ և Ավետարան կարդալը Եկեղե... Թրամփի ընկերը, «օտար գործակալը» և ՊՍԺ-ի նախկի... Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օ... ՄԻՊ-ը չի տեսակցել կալանավորված կնոջն ու նրա 8... Ոստիկանության 2 ծառայող ազատվել են աշխատանքից Միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... "Հադրութը ավելի շատ հանձնվեց, ոչ թե ընկավ". 4...
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan