1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

 Մենք սորոսականներին Հայաստանից վռնդելու ենք. Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Ձեւավորվելէ «Ուժեղ ՀայաստանՌուսաստանի հետհանուն նոր միության» նախաձեռնությունը, որն, ըստ ամենայնի, վերաճելու է հանրային շարժման եւ հանդես է գալու որպես ինքնուրույն ուժ: Նախաձեռնության հիմնադիր քաղաքական ուժերի ղեկավարների գնահատմամբ՝ Հայոց պետականության եւ հայ ժողովրդի պատմության արդի ծայրահեղ վտանգավոր փուլում հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան եւ բարգավաճումը մեր դարավոր բարեկամ եւ դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման, Ռուսաստանի հետ հզոր Հայաստանի կառուցման մեջ է, ինչը հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի եւ Բելառուսի հետ Միութենական պետության մեջ։

Անդրադառնալով վերոնշյալին՝ նախաձեռնության հիմնադիրներից ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ներկայացրեց, թե ինչ են պատկերացնում՝ «Ուժեղ ՀայաստանՌուսաստանի հետհանուն նոր միության» կարգախոսի ներքո:

- Ուժեղ Հայաստան ասելով՝ պատկերացնում ենք ազգային Հայաստան՝ ազգային մշակույթով, ազգային եկեղեցով ու հավատքով, ազգային մտածելակերպով ու արժեհամակարգով, որը հիմնված կլինի ընտանիքի, սերունդների, մեծերի ու փոքրերի եւ կին-տղամարդ փոխհարաբարությունների մեջ փոխադարձ հարգանքի վրա: Այս ամենը կարեւոր է, եւ Հայաստանը ինչպես դրանով պետք է հզոր լինի, այնպես էլ պետք է հզոր լինի իր արդյունաբերութամբ, գյուղատնտեսությամբ: Մարդիկ պետք է ստեղծագործ աշխատանք ունենան, Հայաստանը պետք է լինի հզոր՝ իր իրավական դաշտով: Այստեղ պետք է լինի օրենքի եւ իրավունքի դիկտատուրա, որ յուրաքանչյուրն իմանա, որտեղից որտեղ է իր իրավունքը եւ որտեղից որտեղ է իր պարտականությունը: Եվ սա պետք է լինի մեր՝ հայերիս պետությունը, եւ ոչ թե սորոսականների, որոնց ջանքերով եկավ իշխանության Նիկոլը եւ կատարեց իր զիջումները: Մենք սորոսականներին Հայաստանից վռնդելու ենք, եւ մեր երկիրը լինելու է ազգային ինքնության Հայաստանը, որին հասնելու համար մեզ պետք է անվտանգություն եւ երաշխիք, որ մեր ժողովուրդն իր երեխաներին կմեծացնի անվտանգ, մեր սահմանները կլինեն անվտանգ, որպեսզի զարգացնենք մեր մշակույթը, գիտությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Այդ անվտանգությունն այսօր կարող է ապահովել միմիայն Ռուսաստանը: Եվ վերջին 200 տարվա մեր ազգի պատմությունը դրա ապացույցն ու վկայությունն է: Երբ մենք եղել ենք Ռուսաստանի հետ միութենական հարաբերությունների մեջ, կարողացել ենք ապահովել մեր ազգի ստեղծագործ զարգացումը, երբ շեղվել ենք այդ ճանապարհից, ինչպես Նիկոլն արեց, ունեցել ենք կորուստներ: Այդպես եղել է մի քանի անգամ մեր պատմության մեջ եւ ամենացավալին եղավ վերջին 2,5 տարվա ընթացքում: Նիկոլը շեղվել էր հայ-ռուսական բարեկամության ճանապարհից, ինչի հետեւանքով ստացանք այն կատաստրոֆիկ իրավիճակը, որն ունենք: Բայց մեր թշնամիները քնած չեն, եւ այսօր նրանք արդեն անթաքույց ասում են, որ պետք է գրավեն Երեւանը եւ ամբողջ Հայաստանը ու դարձնեն Թուրքիայի վիլայեթ: Ուստի՝ շատ ժամանակ չունենք՝ մեր երկիրը, մեր սերունդները, մեր երեխաները եւ թոռները վտանգի տակ են, եւ մենք պարտավոր ենք իրականություն դարձնել այն, ինչն առաջարկում ենք մեր ժողովրդին, բոլոր քաղաքական ուժերին՝ «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության շրջանակում:

- Իսկ շարունակո՞ւմ եք պահանջել դեռ վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

- Միանշանակ պահանջում ենք ոչ միայն Նիկոլի հրաժարականը, այլ պահանջում ենք դատապարտել՝ որպես դավաճան: Պետք է հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ստեղծվի հատուկ քննչական մարմին, եւ այդ հարցը պետք է քննարկվի, թե ինչպես եղավ այդ դավաճանությունը եւ հողերի կորուստը: Նաեւ հունվարի 20-ին լինելու է մեր նախաձեռնության հիմնադիր համագումարը, որտեղ կներկայացնենք մեր ծրագրային փաստաթղթերը եւ կստեղծվի շարժում: Այս համագումարը լինելու է այն բոլոր մարդկանց համար, ովքեր կիսում են մեր գաղափարախոսությունը: Այդ շարքերում կլինեն կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, աշխատանքային կոլեկտիվներ, գիտության, մշակույթի եւ սպորտի նշանավոր անձինք: Այսօր մեր ազգը պարտավոր է կայացնել իր կյանքի համար շատ կարեւոր եւ վճռորոշ որոշում, թե ինչպես ենք ապրելու ապագայում: Մենք առաջարկում ենք մեր տարբերակը եւ հուսով ենք, որ ժողովուրդը մեզ կաջակցի:

- Կհստակեցնե՞ք, թե ինչով է այս նախաձեռնությունը տարբերվում մյուս ընդդիմադիր միավորներից եւ ի՞նչն  է համախմբել այն ուժերին, ովքեր հանդես են գալիս, որպես «Ուժեղ ՀայաստանՌուսաստանի հետհանուն նոր միության» համահիմնադիրներ:

- Նախ ունենք հստակ գաղափարախոսություն եւ տալիս ենք մեր ժողովրդի համար այն փարոսը, որի լույսի ուղությամբ պետք է առաջ գնանք: Մենք չենք ասում միայն՝ «Նիկո՛լ հեռացիր», այլ ասում ենք, թե ուր է գնալու մեր ազգը: Այս նախաձեռնությունում հավաքված են այն մարդիկ, որոնք չեն աջակցել Նիկոլ Փաշինյանին, սա շատ կարեւոր հանգամանք է, որը մեզ միավորում է: Մենք ոչ թե 2,5 տարի առաջ ոգեւորվել էինք, ծափ էինք տալիս, այլ այն ժամանակ էլ էինք դեմ Նիկոլ Փաշինյանին: Ավելին՝ ես եւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եղել ենք պատգամավոր եւ երկու անգամ դեմ ենք քվեարկել նրան՝ չնայած այն տեռորի, որը նիկոլականները կազմակերպեցին: Նույն կերպ էլ մեր նախաձեռնության կազմկոմիտեի անդամ ընկերներն իրենց հոդվածներով, ելույթներով մշտապես դեմ են արտահայտվել: Մենք մեր ուղղությունն անընդհատ չենք փոխում, այնպես չէ, որ մեկ կողմ ենք, մեկ՝ դեմ, մեկ բերում ենք Նիկոլին իշխանության, մեկ՝ հանում, մեկ ծափ ենք տալիս մեկին, մեկ՝ մյուսին: Ոմանք ասում էին ԵԱՏՄ-ին դեմ են, իսկ 2 տարի հետո ասում են՝ բերեք երկրորդ ռուսական ռազմաբազան դնենք: Այդպիսի քամելոնները, նման քաղաքականությունը մեզ համար խորթ է: Մենք ունեցել ենք մեր ուղղությունը եւ մնում ենք այդ ուղու վրա, ինչը վերաբերում է նաեւ մեր գաղափարախոսությանը արտաքին քաղաքականության նախասիրությունների առումով: Մենք հիմնավորում ենք, թե ինչու ենք այդ ճանապարհով գնում, եւ այդ ճանապարհը, ինչի մասին ասել ենք 10-20 տար առաջ, ճիշտ դուրս եկավ, որ պետք է լինել Ռուսաստանի հետ միասնական դաշինքի մեջ՝ որպես միութենական պետություն, եւ այդ բարեկամությունը կբերի մեզ հաղթանակ եւ հզորություն մեր երկրին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 
 
Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan