1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որևէ մայր զգա այս ցավը». Կրտսեր սերժանտ Արմեն Գալստյանն անմահացել է նոյեմբերի 2-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։

«Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր նկարչական խմբակ: Ինքը մինչև հիմա խնամքով պահում է Մարտի 8-ին որդու նկարած և իրեն նվիրած ծաղիկներով պատկերը: Արմենը հաճախել է ակրոբատիկայի, մասնակցել մրցումների, արժանացել պատվոգրերի ու մեդալների: Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան, սովորել է համակարգչային օպերատորի մասնագիտությունը: 2019 թ.-ի ամռանն ավարտել է ուսումնարանը, նույն տարվա դեկտեմբերին զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: «Մինչև բանակ գնալն ինձ ասաց, որ ուզում է աշխատել: Դեմ էի, բայց ինքը համառեց: Երևանյան մոլերից մեկում տան աքսեսուարների վաճառքով զբաղվող խանութում սկսեց աշխատել: Այնքան էին սիրում իրեն: Աղջիկներից մեկն ասել էր՝ Արմե՛ն ջան, ուզում եմ նկարել քեզ: Մատիտով այնքան գեղեցիկ նկար էր ստացել: Երբ բանակ գնաց, նկարն ինձ մոտ էր, իսկ հիմա նկարն Արմենիս անկյունում է»:


Նպատակներ ու երազանքներ Արմենը շատ ուներ, բայց նախքան դա պետք էր ծառայության մեկնել: Նա 2019 թ.-ի դեկտեմբերի 16-ին զորակոչվում է բանակ։ Ծառայության է անցնում Ջրականում։ Ծառայության տասներորդ ամսում ստանում է կրտսեր սերժանտի կոչում։ «Սիրով էր ծառայում, այնքան էր ոգևորվել, երբ կրտսեր սերժանտի կոչում ստացավ: Զանգահարեց տուն՝ մա՛մ ջան, գումար կուղարկե՞ս: Զարմացա՝ տղե՛ս, երեկ եմ ուղարկել: Այդ ժամանակ ասաց, որ կրտսեր սերժանտի կոչում է ստացել: Հավանաբար, նշելու էին»: Իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը: Տղաներից ամեն մեկի համար այդ պատերազմն իր տևողությունն ունեցավ, մեզ՝ ապրողներիս համար շարունակվում է մինչ օրս:

Արմենի համար պատերազմը տևել է 36 օր, Արմենն անմահացել է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում: Եղել է Հադրութում, Վարանդայում, Մարտունի 2-ում։ Արմենն անվախ ու անմնացորդ է մարտնչել թշնամու դեմ, այդ մասին ընտանիքի հետ զրույցում փաստում են նրա ողջ մնացած զինակից ընկերները, որոնք այսօր հաճախակի են այցելում Արմենի ընտանիքին: Այս պատմություններն ամենաթանկն են ու կարևորը: «Արմենիս վերջին անգամ տեսել ենք երդմնակալության արարողության օրը։ Կորոնավիրուսի պատճառով արձակուրդ գալ չէր կարողանում: Տանը շատ էր կարոտել: Պատերազմի օրերին մի անգամ տեսազանգով զրուցեցինք. «Մա՛մ, մահճակալս ցույց տուր, շորերս ցույց տուր»: Ամեն օր զանգում էր տուն, ամեն օր պետք է զրուցեինք, հիմա են իր ընկերները պատմում, թե որքան մեծ դժվարությամբ, անգամ կյանքի գնով են կարողացել տուն զանգել, որ ծնողները լսեն նրանց ձայնը, իմանան, որ ամեն ինչ կարգին է իրենց որդիների հետ: Երևի տան, ընտանիքի կարոտից էր նաև, որ ընկերոջ հետ էր գնացել:

Պատերազմի ժամանակ Արմենը Հադրութում տղաների խմբի մեջ հանդիպում է իր մանկության ընկերոջը՝ Ռաֆին: Իր խմբից անջատվում է, ընկերոջ խմբի հետ մնում»: Մայրիկը որդու հետ վերջին անգամ խոսել է 2020 թ. հոկտեմբերի 31-ի ցերեկը: «Ձայնը լավ չէր լսվում, ասաց՝ մա՛մ ջան, ես լավ եմ: Միշտ հարցնում էր՝ եղանակը ո՞նց ա, իմ մասին հարցնող կա՞: Արձագանքում էի՝ ոնց չկա, տղե՛ս, անգամ քեզ չճանաչողներն են քո մասին հարցնում: Շատ բան չէր պատմում, բայց որ պատերազմի մեջ էր, հստակ գիտեինք: Մի օր զանգահարեց՝ մա՛մ, անտառի միջով գնում ենք, անգամ չգիտեր, թե որ հատվածում են: Ավտոբուսներով չէին տեղափոխել, ամբողջ գիշեր երեխեքը ոտքով քայլել էին, որ տեղ հասնեն: Սոված ու ծարավ օրեր են նաև ունեցել: Հիմա, երբ հաց եմ ուտում, այդ հացը կուլ չի գնում, մտովի Արմենիս մոտ եմ տեղափոխվում: Մի անգամ էլ միամտորեն ասաց՝ խմելու ջուր չունենք, զարմացա: Այնքան դժվարությունների միջով են անցել երեխեքը, ավարտն այսպիսին չպետք է լիներ»:

Պատերազմի ժամանակ Արմենը և իր ընկեր Համիկը մի քանի տասնյակ տղայի համար սնունդ են տարել։ «Կռվի դաշտում օգնել է բոլորին։ Տղաները պատմում են՝ այն պահերին, երբ ուտելիքը կար, բոլորին հորդորում էր հաց ուտել, սոված չմնալ: Անգամ կամավորականներն են պատմում, թե որքան հոգատար են եղել իրենց նկատմամբ ժամկետային զինծառայողները»: Արմենի հետ մարտնչած Դանիելն է տիկին Արմինեին որոշ մանրամասներ պատմել նրա որդու զոհվելու հանգամանքների մասին: «Նա իր աչքով տեսել է, թե ինչ է տեղի ունեցել: Դանիելը, որ հիմա էլ ինձ հետ կապի մեջ է, ասում է, որ Արմենի վերջին խոսքերն էին՝ ընկերոջս համար կյանքս կտամ: Արմենը հեռվում կանգնած է լինում, իսկ ընկերը խրամատում ինչ-որ բան անելիս է լինում, Արմենս տեսնում է, որ օդից հարված է լինելու: Վազում է դեպի խրամատ՝ մանկության ընկերոջը՝ Ռաֆին փրկելու։ Երկրորդ հարվածն է հաջորդում»:

Ավաղ, Արմենն իր կյանքը զոհաբերելով չի կարողանում նաև ընկերոջ կյանքը փրկել: Արմենը տուն է «վերադառնում» 2021 թ. հունվարին: Մայրիկն ասում է՝ այդ օրերը, կարծես, մշուշի մեջ լինեն, շատ բան չի հիշում: «Եղբայրս է գնացել Արմենիս ճանաչելու, իրեն «գտել» ենք ոտքի վրայի դաջվածքով: Նախքան դա, մեծ տղայիս ասացի, որ գնանք, արյուն հանձնենք, գուցե Արմենս վիրավոր տեղափոխվեր հիվանդանոց և կարիք լիներ իրեն արագ օգնության հասնելու, բայց իրականում դա լրիվ ուրիշ բանի համար պետք եկավ: Երկար ժամանակ լուր չունեինք Արմենիցս: Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար: Երբեք չեմ ցանկանա, որ որևէ մայր զգա այս ցավը: Իսկ հիմա... Հավատացեք, որ չէի ցանկանում ապրել, չէի հաշտվում տեղի ունեցածի հետ, մինչև կյանքիս վերջ չեմ հաշտվի, բայց հիմա ապրելու ուժ Գոռս է տալիս՝ ավագ որդիս: Հանուն նրա ենք ապրում»:

Հ. Գ. - Արմեն Գալստյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կարմիր բլուր գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս... «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր մի... ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ ... Մեր գործընկեր, լրագրող լրագրող Իլոնա Ազարյա... Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan