Սուպեր Սաքոն բնակարան կնվիրի վանաձորցի ընտանիքին
Armtimes.com-ը գրում է. Սուպեր Սաքոն ու համաշխարհային հիթ դարձած «Մի գնա» երգի հեղինակ Արտակ Արամյանըառաջիկայում բնակարան կնվիրեն Վանաձորի անապահով ընտանիքներից մեկին:
Այս տեղեկությունը հաստատեց Արտակ Արամյանը, նշելով, որ մտահղացումը եղել է անձամբ Սուպեր Սաքոյից. «Սուպեր Սաքոն նպատակ ուներ բարեգործություն անել, ու քանի որ «Մի գնա» երգի հեղինակը վանաձորցի է, Սպիտակցի Հայկոն` լոռեցի, որոշվեց, որպեսզի այդ ամենն արվի մեր քաղաքում` Վանաձորում»,- ասաց Արտակ Արամյանը, նշելով, որ ընտանիքը կա, բնակարանը գնվել է, ներկա դրությամբ վերանորոգման աշխատանքներ են տարվում, որպեսզի բնակարանը պատշաճ վիճակում նվիրեն տան տերերին:
Արամյանը չցանկացավ այլ մանրամասներ հաղորդել, թե ում է տրվելու բնակարանը, միայն հայտնեց, որ բազմազավակ ընտանիք են:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում