1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մարդու ամենամեծ ձեռքբերումը՝ հավատն եմ համարում.Սամվել Շահնազարյան

Այս անգամ Amenian Brand խորագրի,Armenian Info.am զրուցել է զրուցել «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն ՍՊԸ գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանի հետ:

Shahnazaryan Wine-Brandy House-ի լուսանկարը:

Սամվել Շահնազարյանը արմատներով Տավուշի մարզից է. ծնվել է 1951թ. Բերդ քաղաքում: Դպրոցն ավարտել է Երևանում, որից հետո սովորել է բուհում` ստանալով ֆինանսիստ-տնտեսագետի մասնագիտություն:

24 տարի Ուկրաինայում ապրելուց հետո, Սամվել Շահնազարյանն իր ընտանիքի հետ միասին վերադարձել է Հայաստան, եւ հենց այդ ժամանակ էլ, միտք է ծնվել ստեղծելու Շահնազարյան» Գինու-կոնյակի տուն ընկերությունը, որի արտադրանքը շատ կարճ ժամանակահատվածում հասցրել է մեծ ճանաչում վայելել ոչ միայն հայ, այլ նաեւ օտարերկրյա սպառողների կողմից: 
Իր ծավալած արդյունավետ ու բարեխիղճ գործունեության համար, ընկերությունը 2014 թվականին «Համազգային վստահություն» խորհրդի կողմից արժանացել է «Գինու-կոնյակի շուկայի տարվա խոստումնալից և զարգացող ընկերություն» մրցանակին:
Տավուշի մարզում, Շահնազարյաններին ճանաչողները նշում էին, որ իսկապես օրինակելի ընտանիք են՝ հարգված ու սիրված գերդաստան, ովքեր գիտեն իրենց հող ու ջրի արժեքը: 
Նշենք, նաեւ, որ Սամվել Շահնազարյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Կոտայքի թեմական խորհրդի անդամ է:

Shahnazaryan Wine-Brandy House-ի լուսանկարը:

Տեղեկացանք նաեւ, որ Շահնազարյանների ընտանիքը, մշտապես ամուր թելերով է կապված եղել Հայաստանյաց  Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Շահնազարյանների ընտանիքին մոտ կանգնած տավուշեցիներից մեկից տեղեկացանք, որ Շահնազարյանները զանգեր են նվիրել մայրաքաղաքի Սուրբ Հովհաննես և Նորքի զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցիներին, ինչպես նաեւ Սուրեն Խորենյանի կողմից վրձնված հինգ սրբապատկեր են նվիրել Կեչառիսի վանական համալիրին:

Սամվել Շահնազարյանի հետ Armenian Info-ի զրույցը նախ սկսեցինք «Շահնազարյան» Գինու-կոնյակի տուն ՍՊԸ –ի ստեղծման պատմությունից: Ու այն հարցին, թե ինչո՞ւ Շահնազարյաննները տարիներ առաջ որոշեցին Ուկրաինայից վերադառնալ Հայաստան, եւ այստեղ նոր աշխատատեղեր ու նոր ծրագրեր իրակացնել, ապա, Սամվել Շահնազարյանի պատասխանը այսպիսին էր.

-24 տարի շարունակ, ընտանիքիս հետ միասին բիզնես գործունեություն եմ ծավալել Ուկրաինայում , սակայն հետո որոշեցինք մեր ռեսուրսն ու հնարավորությունը ներդնել հայրենի հողում, եւ այստեղ արարել, ու առաջ շարժվել: Քո հարազատ երկրում, ինչ-որ նոր բան ստեղծելը՝ դա ուրիշ ձեռքբերում է, եւ ուրիշ զգացողություն:
Ճիշտ ապրելու բանաձեւը այն է, որ քո հարազատ երկրում կարողանաս պիտանի լինել ու ծառայել քո երկրին ու ժողովրդին: Իհարկե ամեն մեկն իր տեղում, եւ իր ոլորտում: 

-Որքանով որ տեղյակ եմ, 2010 թվականից հիմնել եք «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն ընկերությունը: Ինչպե՞ս ծագեց հենց կոնյակի արտադրություն հիմնելու գաղափարը:

-Երբ վերադարձանք Հայաստան, ոլորտը մանրամասն ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ այս ոլորտում կարող ենք բանիմաց քայլեր անել, եւ քայլ առ քայլ առաջ գնալ:

-Ե՞ւ: Ստացվե՞ց:
-Ասեմ , որ մեր մտահղացումից հետո, ընդամենը մեկ տարի չորս ամսում կառուցվեց «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն գործարանը: Մեր ընտանիքը պապերից ու տատերից սկսած՝ աշխատասեր է եղել: Իհարկե այս ամենը մեզ հաջողվեց իրագործել Աստծո օգնությամբ:

Shahnazaryan Wine-Brandy House-ի լուսանկարը:

Մեր գերխնդիրը՝ որակյալ արտադրանք ստանալն էր, եւ այդ հնարավորությունները մենք ունեինք: Գործարանը հիմնելուց հետո, մեր աշխատանքի մեջ ներգրավվեցինք շատ լավ ու որակյալ մասնագետների, ովքեր մեր ընտանիքի հետ միասին կարողացան՝ քարը քարի վրա դնելով արտադրությունը կայացնել: 

 

ԻՄ ԿՈԼԵԿՏԻՎՆ ԻՄ ՏՈՒՆՆ է ...

 

-Խոսենք ընկերության արտադրանքի մասին: Քանի՞ տեսակի կոնյակ է արտադրվում, և ո՞ր երկրներ է արատահանվում Ձեր արտադրանքը:

-Մեր արտադրանքի տեսականին իհարկե բավակնաին շատ է ու բազմազան.արտադրում ենք հետաքրքիր անվանումներով կոնյակներ՝ «Հայաստանի մարգարիտ», «Հայկական խճանկար», «Հայկական հրաշք», «Հայկական կոնյակ» և այլն: Իսկ ինչ վերաբերում է արտահանմանը, ապա «Շահնազարյան» ապրանքանիշն արտահանվում է Ռուսաստանի Դաշնության շուկա, թեեւ արդեն իսկ լուրջ քայլեր ենք անում Եվրոպական շուկայում նույնպես պատշաճ կերպով ներկայանալու համար:

-Ինչո՞վ է առանձնանում «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն ընկերությունը շուկայում: Եթե չեմ սխալվում, բոլորովին վերջերս, Գյուղատնտեսության նախարարության կողմից մրցանակի եք արժանացել՝ընկերության արդյունավետ գործունեության համար:

-Այո, ճիշտ եք: Իրականում այսօր Գյուղատնտեսության նախարարությունը՝ ի դեմս նախարար Իգնատի Առաքելյանի, դեմքով շուռ է եկել դեպի այս ոլորտը՝ գինեգործությունը, եւ կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր նախապայմաննները ստեղծվում են՝ արդյունավետ աշխատանքի կազամակերպման համար: Այսօր, իրականում փաստ է, որ գյուղատնտեսության նախարարի ներկայացրած ծրագրերի շնորհիվ գյուղացու բեռը անհամեմատ թեթեւացել է: Հատկապես վերամշակողների համար նախատեսված մատչելի վարկերը, էներգառեսուրսների հետ կապված զեղջերը կանաչ լույս են վառում՝ գյուղատնտեսության ոլորտում: Ես կարծում եմ, որ այս քաղաքականության արդյունքում մենք իսկապես զգալի տեղաշարժեր կունենաք:


-Իսկ այսօր ի՞նչ խոչընդոտների է առհասարակ հանդիպում տեղական արտադրողը:

-Տեղական արտադրողի հանդեպ պետության կողմից առանձնապես որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Ինքս նկատել եմ, որ մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը ցանկություն ունի զարգացնել տեղական արտադրանքը, ուստի իր աջակցությունն է հայտնում տեղական արտադրողին: Այդ ուղղությամբ մեծ ջանքեր են տարվում, ինչը տարեց տարի ավելի նկատելի է դառնում: Իհարկե աշխատանքի ընթացքում լինում են հարցեր, որոնք քննարկման ենթակա են, բայց դե հասկանում եք, որ առանց այդ քննարկումների էլ պարզապես չեն կարող արդյունավետ աշխատել:

 

 

-Պարոն Շահնազարյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում առհասարակ այսօրվա ՀՀ Կառավարության, եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վարած քաղաքականությունը:

-Ես տեսնում եմ, որ ներկայիս կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, անում է հնարավորը՝ երկրում տնտեսական առաջընթաց ապահովելու համար: Գուցե բաներ կան, որ րոպեական արդյունքը տեսնել չենք կարող, բայց որ մարդիկ աշխատում են՝ քայլեր են ձեռնարկում, մտածում են, տնտեսական օրակարգ են ձեւավորում, դա փաստ է:

-Ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունեք՝առաջիկայի հետ կապված: 

-Նախալեռնային շրջաններում ցանկանում ենք մեր ֆինանսավորմամբ վերականգնել խաղողի ցանքատարածությունները, որպեսզի գյուղացիներն ավելացնեն խաղողի արտադրանքը: Միանշանակ նպատակ ունենք՝ընդլայնելու մեր արտադրական ծավալները:

-Հետեւո՞ւմ եք երկրի ներքին եւ արտաքին քաղաքական անցուդարձին: ի՞նչ եք կարծում այս տարիների ընթացքում տեղաշարժեր եղան՝ հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում

-Որպես հայ մարդ, եւ որպես այս երկրի քաղաքացի, կարծում եմ, որ որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականության շնորհիվ մենք կարողացանք մեր երկիրը ամուր ոտքերի վրա պահել:Կարողացանք մեր երկրում կայունություն եւ համերաշխություն պահպանել՝թե՛ ներքին, եւ թե' արտաքին խնդիրների առումով:

Ես՝ նախ  որպես հայ մարդ, եւ ՀՀ քաղաքացի կարեւորում եւ արժեվորում են այն  հանգամանքը, որ մեր իշխանությունները մշտապես բարձր են  գնահատել հայ–ռուսական հարաբերությունների զարգացումը, որը երկու տասնամյակներում հասել է դաշնակցային փոխգործակցության մակարդակի: Եւ հիմա էլ, շատ ուրախ եմ, որ մեր բարեկամ երկրների  համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը` ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների համագործակցության ողջ սպեկտրի զարգացմանն է ուղղված: Ի դեպ, շատ կարեւորում ու բարձր եմ գնահատում նաեւ,  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինի գործունեությունը՝ ով հանուն մեր երկրների բարեկամության եւ  կայունության, ճիշտ եւ հստակ քաղաքականությամբ է առաջ շարժվում: 

Ես այն կարծիքին եմ, որ ՀՀ նախագահի շնորհիվ արտաքին քաղաքականության մեջ մենք իսկապես ձեռքբերումներ ենք ունեցել: Ըստ իս, շատ բարդ ժամանակաշրջան է բաժին հասել այսօրվա մեր իշխանություններին, եւ այս հանգամանքը երբեք չպետք է անտեսել:

Եւ ես  վստահ եմ, որ մեր միասնականության շնորհիվ, ցանկացած դժվարություն կարող ենք հաղթահարել, իհարկե առաջնահերթ շեն պահելով մեր պետությունը, մեր հայ Առաքելական եկեղեցին եւ մեր ընտանիքները:


-Ի դեպ. ովքեր են եղել Շահնազարյանները: 

-Հայրս պատերազմի ճանապարհով է անցել, մայրս մանկավարժ է եղել. (հայոց լեզու և գրականություն է դասավանդել) : Նրանք չորս զավակ են մեծացրել՝ երկու տղա և երկու աղջիկ: 
Մենք էլ, մեր ծնողների օրինակով սովորեցինք , որ նախ եւ առաջ մարդկանց պետք է օգնել, դիմացինին չնախանձել, եւ ամենակարեւորը՝ մարդասեր լինել: 
Կնոջս՝ Սոնայի հետ միասին, ապրում ենք շուրջ 44 տարի: Նա ոչ միայն հրաշալի մայր է, լավ մարդ, այլև հրաշալի կին, քույր, ու պարզապես անփոխարինելի մի մարդ, ով իր մեջ մեծ լույս ունի:
Ես իմ ընտանքին՝ Աստծո նվերն եմ համարում. ես երջանիկ եմ հենց նրանով, որ Աստված օգնեց, որպեսզի լավ ու ճիշտ ընտանիք ունենամ: Զավակներս իմ լավագույն ու անփոխարինելի ընկերներն են: Նրանց, որպես հայր, պատգամս մեկն է եղել՝ ճշմարիտ լինեն:

Ամեն ինչի մեջ պիտի լինի ճշմարտությունը: Երբեք Աստծո առջև պատիվը չպետք է կորցնել: Ես այն կարծիքին եմ, որ ինչքան շատ լինեն եկեղեցիները, այնքան մեր ազգի հոգևոր աշխարհը բարվոք վիճակում կլինի, ինչը ազգի հարատևության գլխավոր գործոններից մեկն է, քանի որ մարդու ամենամեծ ձեռքբերումը՝  հավատն եմ համարում:

 
Նայում եմ վանքին, քարերին անշունչ․ միթե՞ այս ... Ես կվերցնեմ հեռախոսը, եթե Պուտինը զանգահարի ի... Միացյալ Նահանգները վերահաստատում է Ադրբեջանի ... Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի... ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը չի ​​ծառայում եր... Թուրքը երբեք չճանաչեց ցեղասպանությունը, ներող... «Պետք է զգույշ լինել, մեզ ոչ ոք չի փրկի». Լու... Հայտնաբերվել են Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի... Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կ... Իրավապահները խուզարկում են քաղաքապետարանի Ճար... Սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք ... Դատախազությունը պահանջում է ՍՊԸ-ի բաժնետիրոջի... Բեմն ինչքան ենք թողնելու ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻՆ ՄԱՐԴ ... ՏԱՊ․ Մարտունեցիները կրկին փակել են Մարտունի-Վ... Ներկայացավ քրեական հետախույզների բացատրական ա... Մենք հույս ենք դնում Հայաստանի ղեկավարության ... «Ադրբեջանական կողմը պահանջել է մեր կառավարութ... Ադրբեջանն ու Թուրքիան՝ ՀՀ-ի համար քաղաքական ս... Դեսպան Սմբատյանը և Վրաստանի վարչապետը քննարկե... ԱՄՆ-ն ցանկանում է 52 մլն դոլար հատկացնել Հայա... Պիոլին լավ աշխատանք է կատարում «Միլանում». Իբ... ԱԳՆ-ում չգիտեն, թե որքան կտևի ՀՀ–ԵՄ վիզայի ազ... Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահ... Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալե՞լ է Սիսիանի քաղաքապե... Աստված մեզ անընդհատ հրավիրում է վերադառնալու ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ավաղ ՀԵՐՈՍԻ, նրա հարազատների,ընկերների, որդեկ... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա...
Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք Որքան գումար է պահանջվել Երևանի վարչական շրջանների ամանորյա քեֆերի համար «Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի վարչական շրջանները պատրաստվում են ամանորյա քեֆերի: Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆը, օրինակ, 1 մլն 500 հազար դրամ է կազմելու։ Ներկա կլինի 120 աշխատակից, որոնցից 5-ը, բացի ուտուշ-խմուշից, նաեւ կպարգեւատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրցիների սեղանին կդրվի 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակ Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանավորումը երկարաձգելու համար. դատարանը, բնականաբար, բավարարել է միջնորդությունը, եւ Բազեյանը մինչեւ 2024 թվականի հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նա դատարանում խիստ ծանր է տարել իր կալանքի երկարաձգման փաստը եւ հայտարարել
website by Sargssyan