Եթե այսպես շարունակվի, կհանեմ տեխզննման կտրոնս․ Լիանա Զուրաբյան.armdaily.am
ArmDaily.am-ը «սելֆիի ժամ»-ի, անկախության օրվան նվիրված տոնակատարությունների, ստեղծագործական առաջիկա քայլերի մասին զրուցեց ասմունքող Լիանա Զուրաբյանի հետ։
«Ես սեպտեմբերի 21-ին քաղաքում չեմ լինելու։ Կարծում եմ՝ նախարարությունը ցանկացել է մտերմիկ պահ ստեղծել հանրության և իրենց սիրելի արտիստների միջև։ Կարծում եմ՝ «արեգակին հեռվից նայելու» կարծրատիպը կկոտրվի։ Մարդ ցանկանում է իր սիրած մարդու հետ շփվել․ այդտեղ վատ բան չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Լիանա Զուրաբյանը։
Զուրաբյանը նշում է, որ դեռ վաղ է մշակույթի նախարարության աշխատանքին գնահատական տալու համար։
« Ինձ թվում է՝ գնահատական տալու համար դեռ ժամանակ է պետք, չեմ ուզում շտապել։ Դեռ բացասական բաներ չեմ տեսնում։ Ավերված տունը մի օրում չի կառուցվում, դրա համար ժամանակ է պետք։ Թող մարդիկ աշխատեն, մի տարի, երկու տարի անցնի՝ եթե կիքսեր կամ բաղթողումներ լինեն, կարելի է խոսել»,- ասաց նա։
Զուրաբյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 28-ին մշակույթի նախարարության աջակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա գրական երեկո՝ նվիրված անկախության օրվան։
« Քառօրյա պատերազմի մեր տղաներին է նվիրված ծրագիրը։ Իրենց մայրերին ենք հրավիրել։ Չորս թեմա կա ծրագրում՝ հայրենասիրություն, մայրական քնարերգություն, խոհեր, սիրո պոեզիա։ Տոմսերն արդեն համարյա սպառվել է։ Պոեզիա լսող ու գնահատող մարդը աշխարհով լիքը մարդ է, իսկ այդպիսի մարդու հետ հեշտ է»,- ընդգծեց ասմունքողը։
մանրամասն՝այստեղ: