ԱՄՆ-ն մտահոգված է ստեղծված իրավիճակով. Պետդեպ
«ԱՄՆ-ն մտահոգված է ստեղծված իրավիճակով»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Կարևոր ենք համարում, որ պահպանվի հրադադարը, որ հետագա ռազմական գործողություններ չլինեն, երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները բավարարվեն, և երրորդ՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի։ Նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ և վերադառնալ, պետք է ստանան ապահով անցում, որը կվերահսկի երրորդ կողմը: Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար՝ ներառյալ նրանց, ում կասկածում է զինյալ լինելու մեջ: Մենք կարծում ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն, հավաստիացում և վստահություն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և միջազգային հանրությանը, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն, ինչպես որ հայտարարել է Ադրբեջանը»,- ասել է Միլլերը։