1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Արթուր Վանեցյանից հետո ԱԱԾ-ում բազմաթիվ վանեցյաններ են մնացել». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ կապված մամուլի հարձակումների մասին հրապարակումը հերթական անգամ օրակարգ է բերել երկրում տեղեկատվական անվտանգության, կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվության տարածման, դրա միջոցով քարոչզության ու հակաքարոզչության հարցը: Խնդիրն իրականում ավելի խորքային է և առնչվում է այն իրողությանը, որ մեր երկրում որևէ մեկը, անգամ ու այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ընտանիքներն ապահովագրված չեն մանիպուլյատիվ ու կեղծ տեղեկատվության միջոցով թիրախ դառնալու սպառանալիքից: Հարցն ավելի է սրվում այն համատեքստում, որ նախկին իշխանության ներկայացուցիչները տիրապետում են հսկայական տեղեկատվական ռեսուրսների ու պատրաստ են դրանք օգտագործել անգամ ամենաստոր նպատակներով՝ չխնայելով ընդդիմախոսներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Այս երևույթը՝ արտահայտման իմաստով լինելով տեղեկատվական, իրականում խորը քաղաքական պատճառներ ունի: Սա ուղղակի հետևանք է այն իրողության, որ հետհեղափոխական քաղաքական թիմն իշխանության գալով չիրականացրեց այն նվազագույն անհրաժեշտ քայլերը, որոնք կբացառեին նման տեղեկատվական պատերազմները:

Վեթինգ, անցումային արդարադատություն, դատական համակարգի իրական բարեփոխումներ, անցյալ երկու տասնմյակների իրավաքաղաքական գնահատական... Սա այն պարտադիր քայլերի ոչ ամբողջական ցանկն է, որն իշխանությունը պարտավոր էր անհապաղ իրականացնել հեղափոխությունից հետո: Սակայն դա տեղի չունեցավ, ինչի արդյունքում նախկին իշխանության հետ ամենասերտ ու օրգանական կապերով կապված պետական կառավարման համակարգը, իրավապահ կառույցները, դատական համակարգի առանձին շերտեր դիրքավորվեցին, ինչպես իրենք են ասում՝ խրամատներում ու այսօր քաղաքական ու տեղեկատվական պատերազմներ են մղում ինչպես գործող իշխանության, այնպես էլ հասարակության դեմ՝ ընհանուր առմամբ:

Այստեղ խնդիրը միայն առանձին վերցրած անձերը կամ համակարգերը չեն: Խնդիրն այն մտածողությունն ու այն աշխարհայացքն է, որը քաղցկեղի նման տարածված է եղել ու է` պետական կառավարաման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում: Այդ մտածողությունն ամեն օր արտահայտվում է որևէ կերպ՝ երբեմն ուղղակի հակաիշխանական, երբեմն էլ՝ իրականում նահապետական դրսևորումներով: Իսկ իշխանությունն ուղղակի մոլորության մեջ է՝ կարծելով, թե այս կամ այն պետական պաշտոնյայի փոփոխությունը կարող է լուծել այս խնդիրը: Իրականում, Արթուր Վանեցյանից հետո ԱԱԾ-ում բազմաթիվ վանեցյաններ են մնացել, ավելի վատթար վիճակ է ոստիկանական համակարգում՝ միջակ մասնագիտական հմտություն ունեցող, վախվորած և նախկին համակարգերի հետ սերտորեն կապված անձանց բարձր պաշտոնների նշանակումները դրա ապացույցն են։

Առաջացած խնդիրները, համակարգային, իսնտիտուցիոնալ բնույթ ունեն, որոնք առանց հայեցակարգային, ռեֆորմիստական մոտեցումների չեն կարող լուծվել: Իշխանությունը մինչև օրս չի գնում այդպիսի լուծումների՝ ակամա սնուցելով նախկին համակարգի ու նրանց նորահայտ սատարողների՝ ամեն ինչի պատրաստ գործելաոճը: Այնպես որ, պետք է սպասել նոր սկանդալային բացահայտումների»:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan