1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ասոյի բիսեդկի մոտ Ժորկան դանակը քաշեց իմ վրա…».Գուգարքում տեղի ունեցած սպանության մանրամասները

1-in.am-ը գրում է.Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Ս.-ի գործի դատական քննությունը:


1977 թվականի նոյեմբերին ծնված Դավիթը դեպքի կատարման ժամանակ՝ 2008 թվականի հունվարին, 31 տարեկան էր: Նա դատարանի առաջ կանգնել է դեպքից 10 տարի տարի անց՝ արդեն 41 տարեկանում, նրա խնամքին են 2 անչափահաս երեխաները:

Նախաքննական մարմինը Դավիթ Ս.-ին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի հունվարի 3-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Դավիթ Ս.-ն իր ծանոթ Կարեն Ք.-ի հետ հանդիպման է գնացել՝ հարաբերություններ պարզելու նպատակով: Հանդիպել են Վանաձորի լուսատեխնիկական գործարանի նախկին ճաշարանի կիսաքանդ շենքի մոտ: Վիճաբանություն է առաջացել, ընկերների միջամտությամբ կռիվը կանխվել է:

Կողմերը որոշել են պարզաբանումը շարունակել քաղաքից դուրս: Գնացել են Լոռու մարզի Գուգարք գյուղում գտնվող «Ասոյի աղբյուր» կոչվող տեղանք:
Այնտեղ Դավիթի ու Կարենի միջև վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ Դավիթ Ս.-ն, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած դանակով սպանելու դիտավորությամբ մեկ անգամ ուժգին հարվածել է Կարեն Ք.-ի կրծքավանդակին, վնասել է սիրտը ու կյանքից զրկել է նրան:

Առաջադրված մեղադրանքում Դավիթ Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում նա հայտնել է, թե դեպքը եղել է Նոր տարուն՝ 2008 թվականի հունվարի 3-ին: Ինքը տանն է եղել՝ կինը հղի էր, հենց այդ օրերին պիտի ծննդաբերեր, ինքը տանից համարյա դուրս չէր գալիս:

Այդ օրը իրեն զանգել է Կարեն Ք.-ն, ում Ժորկա էին ասում: Նա իրեն դուրս է կանչել, ինքը պատասխանել է, թե խոսակցությունը հետաձգեն հաջորդ օրվան: Բայց Ժորկան մի քանի անգամ տարբեր համարներից զանգել ու պահանջել է, որ ինքն անպայման դուրս գա: Նա «էմոցիաներով» է խոսել, պնդել է՝ խոսելու բան կա, դուրս արի: Ինքը ստիպված դուրս է եկել: Նույնիսկ ցանկացել է երեխային էլ հետը տանել, բայց կինը չի թողել, ասել է՝ ուշ է:

Ինքը գնացել, ընկերոջը՝ Ապերին վերցրել, գնացել են «Լամպերի» մոտ: Ժորկան միանգամից սկսել է բարձր տոնով խոսել ու քաշքշել իրեն: Ինքը փորձել է նրան հանգստացնել՝ ասելով, թե տոն օր է, կիսելու բան չունեն: Բայց Ժորկան պահանջել է, որ մի հանգիստ տեղ գնան, այնտեղ կասի:

Մեքենա են նստել, մոտ 300 մետր գնացել, հասել են «Տիրի» խաչմերուկ: Ժորկան մեքենայի մեջ էլ հանգիստ չի նստել, իրեն քաշքշել է: Ինքը շրջվել, նրան բրդել ու ասել է, որ հանգստանա: Մեքենայից դուրս են եկել, Ժորկան իրեն նույն ձև՝ շատ ագրեսիվ է պահել:

Նորից նստել են մեքենա, Ժորկան ասել է՝ մի հանգիստ տեղ քշի: Քշել է գյուղամեջ, բայց Ժորկան ասել է՝ քշի «Ասոյի բիսեդկեն»:

Այնտեղ կանգնել են: Ինքը մեքենայի լույսերը վառ է թողել՝ Ժորկային իմանալով՝ զգացել է, որ մի բան կարող է լինել: Երբ մեքենայից դուրս են եկել, Ժորկան իր թևից քաշել ու ասել է, որ առանձնանան: Մի վեց մետր հեռացել են մյուսներից: Ինքը տեսել է, որ Ժորկան դանակ է հանել: Նա վատ բառերով դանակը քաշել է իր վրա, ինքը ձեռքով պահել է, բայց զգացել է, որ դանակը դիպել է իրեն: Հետ-հետ է գնացել, բաճկոնի գրպանից հանել է փակովի դանակը՝ կանաչ պոչով, ձեռքն առաջ է պարզել, որ պաշտպանվի:

Չի հասկացել՝ իր դանակն ինչպես է դիպել Ժորկային: Բայց դրանից հետո անմիջապես նրան նստեցրել է մեքենա, շատ արագ քշել է հիվանդանոց: Հետո մեքենան տարել-տվել է մեքենատիրոջը՝ իր ընկերոջը, ասել է, որ ինքը գնում է, բայց չի ասել՝ ուր:

Երբ իմացել է, որ Ժորկան մահացել է, գնացել է օդանավակայան ու մեկնել է Մոսկվա: Կնոջը տեսել է որոշակի ժամանակ անց միայն, երբ նա երեխաների հետ մեկնել է Ռուսաստան…

Պատասխանելով կողմերի հարցերին՝ ամբաստանյալն ասել է, թե Ժորկային ճանաչել է՝ ապրել են նույն թաղամասում, իրենց միջև թշնամություն չի եղել: Դեպքի օրն ինքը ալկոհոլ չէր օգտագործել, որովհետև ամեն րոպե կարող էր կնոջը հիվանդանոց տանել: «Մերսեդես» մեքենան ընկերոջ մեքենան էր, մի քանի օրով էր վերցրել՝ մինչև կնոջ ծննդաբերելը:

Դեպքի օրը Ժորկան իրեն շատ է զանգել, ինքը չի ցանկացել դուրս գալ, վիճելու նպատակ էլ չի ունեցել: Անգամ ցանկացել է երեխայի հետ դուրս գալ: Որ բաճկոնի գրպանում դանակ կա՝ ճանապարհին է զգացել, դանակը հատուկ չէր վերցրել: Ժորկան իրեն դանակով հարվածել էր, վնասել էր ձեռքն ու որովայնը: Երբ նրան հիվանդանոց է տարել, զգացել է, որ ինքն էլ է վնասված, բայց այդ մասին ոչ մեկին չի ասել: Առաջին բուժօգնություն ստացել է Մոսկվայում: Հարվածների հետքերը՝ սպիները մինչև օրս իր մարմնի վրա են:

Դեպքի պահին Ժորկան խմած էր ու շատ ագրեսիվ, իսկ ինքն անընդհատ հարցնում էր, թե ուզածն ի՞նչ է: Ժորկայի վարքագծի պատճառը մինչև օրս իր համար հանելուկ է: Նա մի քանի անգամ ասել է. «Դու էդքան կա՞ս…»: Նրա հետ տղաներ կային, որոնք բոլորովին չեն միջամտել:

Ժորկայի հասցրած առաջին հարվածից հետո ինքը կհեռանար, բայց տեսել է, որ նա ուզում է երկրորդ անգամ հարվածել: Հասկացել է, որ չի հասցնի փախչել: Դրա համար ինքն էլ իր գրպանի դանակն է հանել ու պաշտպանվել է:

Մինչև դեպքը իր ու Ժորկայի միջև ոչ մի լուրջ բան չի եղել: Բայց երբ նրա պահանջով դուրս է եկել, ու իրենք հանդիպել են, նա իր բարևին չի պատասխանել, Նոր տարին չի շնորհավորել, մենակ ասել է՝ փախած ես… Ինքն ասել է ՝ Նոր տարվա օրով ի՞նչ կա, ի՞նչ կիսելու բան կա: Նա պատասխանել է՝ ապեր, հիմա քեզ կասեմ… Ինքը նրա շարժուձևից, խոսելու ձևից հասկացել է, որ նա հարբած է:

«Ասոյի բիսեդկի» մոտ երբ առանձնացել են, նա առանց որևէ բան ասելու՝ դանակը քաշել է իր վրա: Ինքը ձեռքով պահել, հետ-հետ է գնացել, Ժորկան առաջ է եկել… Նա տեսել է, որ ինքն էլ դանակ հանեց, ինքը զգուշացրել է, որ նա առաջ չգա, բայց նա առաջ է եկել: Ինքը շարժվել է, որ պաշտպանվի, այդ ժամանակ դանակը դիպել է Ժորկային… Չի հիշում, թե ինքը, Ժորկան իրենց դանակներն ինչ են արել դեպքից հետո: Երբ իր դանակը դիպել է Ժորկային, նրա ագրեսիան անցել է: Ինքը նրան նստեցրել է մեքենա՝ վարորդի կողքի նստարանին ու հասցրել է Վանաձորի հիվանդանոց:

Երբ Ժորկային տանում էր հիվանդանոց, իր վիրավոր ձեռքից արյունը լցվում էր «բռի մեջ»: Հանել է թաշկինակն ու դրել է կուրտկայի տակ՝ ձեռքի վնասված տեղը, իսկ որովայնի վնասվածքը հետո է տեսել:

Երբ ինքնաթիռ է նստել, իր վնասվածքները չեն տեսել:

մանրամասն՝այստեղ: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan