1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Այս կոնվեցիան հանցագործություն է աճող սերնդի դեմ».Մանուշակ Ստեփանյան

Հայտնի է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան («Լանսարոտեի կոնվենցիա») միանշանակ չի ընդունվել հանրության կողմից` հաշվի առնելով կոնվեցիայում տեղ գտած բազում վտանգավոր դրույթները: Եվ պատահական չէ, որ շատ իրավաբաններ, բժիշկներ, մանկավարժներ, հոգևորականներ, պարզապես ծնողներ ահազանգում են, որ Լանսարոտեի կոնվենցիայի վավերացումը՝ հատկապես իր մի քանի դրույթներով հանդերձ, հակառակ էֆեկտն է ունենալու , և ավելի խոցելի է դարձնելու մեր երեխաներին։ Բանն այն է, որ կոնվենցիայի միջոցով առաջին անգամ Հայաստանի իրավական համակարգ է ներդրվելու «սեռական կողմնորոշում» հասկացությունը՝ որպես խտրականության արգելքի կարգավիճակ:

Նկատենք, որ բուռն քննադատությունների տեղիք է տվել հատկապես կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ համաձայն որի, «յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում, ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ»։ Շատ մանկավարժներ և ծնողներ, լուրջ մտահոգություններ ունեն, որ նման կրթական ծրագրերի ներդրումը՝ երեխայի մոտ անառողջ հետաքրքրություններ կարող է առաջացնել:

Վերը նշված խնդրահարույց կետերի, եւ դրանց հնարավոր ռիսկերի շուրջ , NEWSMEDIA.am-ը զրուցել է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիր, մանկավարժ Մանուշակ Ստեփանյանի հետ, ով անդրադառնալով կոնվեցիային նախ նկատեց.

-Այս կոնվեցիան հանցագործություն է՝ աճող սերնդի դեմ: Գիտեք, որ տիկին Բախշյանը ստորագրահավաք է կազմակերպել՝ ընդդեմ կոնվեցիայի, եւ այնտեղ ես նկատեցի մի այսպիսի մեկնաբանություն: Մեկը գրել էր, որ այդ կոնվեցիան ընդունվել է նախկինների կողմից, եւ որ այս նոր իշխանությունը ընդամենը վավերացրել է այն: Ես այսպես եմ մտածում. ի՞նչ ասել է՝ նախկին իշխանություն: Եթե մենք հեղափոխություն ենք իրականացրել, ուրեմն դա նշանակում էր, որ մենք դեմ ենք եղել նախկին իշխանությունների կայացրած որոշումներին, եւ նրանց կողմից իրականացված գործընթացներին: Եթե այսօր ոչ թե իշխանափոխություն է, այլ հեղափոխություն` մենք պետք է պետք է հեղափոխենք եւ վերացնենք նախկինների կայացրած աննորակ որոշումները, պայմանավորվածություններ, փոխադարձ համաձայնությունները: Գիտեք, օտարամոլ շատ լավ բաներ էլ կան, որ մենք կարող ենք վերցնել… Բայց թողե՛ք. մենք մեր ունեցած արժեքները պահպանենք, հետո նոր ուրիշ գեղեցիկ հավելումներ մտցնենք:


Տպավորություն է, որ մենք ուզում ենք պղծել երեխաների մանկական հոգին

 

Անդրադառնալով կոնվեցիայի դրույթներին, մեր զրուցակիցը ընդգծեց.

-Այս կոնվեցիայում տեղ գտած դրույթներն ուսումնասիրելիս տպավորություն է, որ մենք ուզում ենք պղծել երեխաների մանկական հոգին: Տպավորություն է, որ արվում է ամեն բան, որպեսզի սերունդները լցվեն ագրեսիայով: Արվում է ամեն բան, որպեսզի խեղաթյուրվի մեր մանուկների ապագան: Մենք չպետք է խառնվենք երեխաների բնականոն աճի ընթացքին: Իսկ սեռական դաստիարակություն դասավանդելը տարրական դասարանների երեխաների համար` լի է վտանգներով: Այսօր դասավանդող ուսուցիչները՝ ի վիճակի են շատ նրբանկատորեն անդրադառնալ երեխաներին հուզող ցանկացած հարցի: Բա դասղեկի գործը. ինչո՞ւմն է կայանում: 

Ինչ վերաբերում է «սեռական կողմնորոշում» տերմինին, ապա տիկին Ստեփանյանի խոսքերով.

-Կողմնորոշումը ո՞րն է. ծնվելիս՝ մենք արդեն կողմնորոշված ծնվում ենք: Տղան՝ տղա է, աղջիկը` աղջիկ: Երրորդ սեռ գոյություն չունի. ինչումն է հարցը: Կամ, որ խոսում են կանանց իրավունքների մասին… Ես կարող եմ ասել, որ կանանց իրավունքներն այսօր շատ ավելի լայն են, քան երբեւէ: Միշտ էլ կնոջ խոսքը անցնող է եղել, թե՛ ընտանիքում, թե՛ առհասարակ: Նույնիսկ ամենաուժեղ զորավարն էլ՝ կնոջ խոսքի հետ հաշվի է նստել. գուցե դա արտահայտված չի եղել, բայց այդպես է եղել:
Նորից եմ կրկնում, երեխայի մանկությունից շատ բան է կախված: Չի՛ կարելի, երեխայի մանկությունը խեղաթյուրել: Պատահական չէ, որ բռնարար, հանցագործ դառնում են այն երեխաները, որոնց ընտանիքներում ա՛յ այդ սեռական փոխհարաբերությունները բաց են լինում: Չի՛ կարելի երեխային ստիպել՝ ժամանակից շուտ մեծանալ, դա մեծ սթրես է նրանց համար: Երեխան պետք է դաստիարակվի բարի հեքիաթներով: Ուզում են երեխաներին դաստիարակեն` թող մանկական համերգեներ, ներկայացումներ կազմակերպեն, թող երեխաներին ներգրավվեն մանկական ծրագրերում. թող նման բաների մասին մտածեն:

 

Դրական ենթատեքստ ունեցող արարքը՝ միշտ շատ բաց է, եւ տեսանելի

 

Ամփոփելով մեր զրույցը մանկավարժը փաստեց.


-Եթե մի բան գաղտնի է արվում, ուրեմն նա լավը լինել չի կարող: Ցանկացած մարդ՝ եթե մի արարք գաղտնի է անում, ուրեմն նա բացասական ենթատեքստ ունի, որովհետեւ դրական ենթատեքստ ունեցող արարքը՝ միշտ շատ բաց եւ տեսանելի է արվում: Իսկ այս կոնվեցիան վավերացվեց՝ շատ հապճեպ, ու շատ գաղտնի:Մտածել է պետք:

 

 

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ աշխարհից

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan