1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դիվանագիտակա՞ն, թե՞ հումանիտար առաջարկ․ ինչո՞ւ է Վրաստանը Հայաստանին օգնություն առաջարկում

աղբյուրը՝ 168.am

Հայ-վրացական հարաբերություններում առաջացած վերջին տհաճ միջադեպից հետո Վրաստանը Հայաստանին առողջապահական աջակցություն է առաջարկում։ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը՝ իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի: Այս մասին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:

«Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել, փոխանակել ենք տարբեր միջոցներ, պատվաստանյութեր և այլն. դա եղել է հեպատիտ C-ի ժամանակ նաև` 2-3 տարի առաջ, և այլն: Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը մեզ՝ որպես հիվանդությունների վերահսկման կենտրոնի, դիմի` թեստավորման կամ այլ խնդիրների հետ կապված, մենք մեր իրավասության շրջանակներում պատրաստ ենք օգնել»,- ասել է Գամղրելիձեն` վստահեցնելով, որ հարկ եղած դեպքում Վրաստանի կառավարությունը, Առողջապահության նախարարությունն ամեն ջանք կգործադրեն՝ Հայաստանին օգնելու համար:

 

Սրանից բացի, հայտնի է դարձել, որ Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել։ Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին և առողջապահության նախարարին և գործարար, կառավարական շրջանակների ներկայացուցիչներին՝ ի նշան երկար տարիների բարեկամության և համագործակցության:

Նույն Գամղրելիձեն, սակայն, ավելի վաղ զարմանքով էր անդրադարձել մայիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշ հայտարարությունների Վրաստանի հակահամաճարակային համակարգի մասին։ Հարկ է նաև նշել, որ հայկական կողմը ափսոսանք էր հայտնել այդ հայտարարությունների համար։

Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում նշեց, որ նախ՝ սա խորհրդանշական քայլ է այն անախորժությունից հետո, որը տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև, ինչը ցույց է տալիս Վրաստանի բացառիկ վերաբերմունքը հարևան Հայաստանի նկատմամբ։ Սա, վերլուծաբանի խոսքով, նշանակում է, որ «ներողությունն ընդունվել է», և Վրաստանը փորձում է վերջնականապես հարթել իրավիճակը։

«Բայց նաև հասկանում ենք, որ Վրաստանը, որը փորձում է թուլացնել սահմանափակումները, վերականգնել հաղորդակցությունը, հետևում է նաև հարևան գոտիներում, երկրներում վարակի զարգացմանը, նոր օջախներին, որոնք կարող են սահմանափակումների վերացման դեպքում ներթափանցել Վրաստան, ուստի կարող է աջակցել հարևան շրջաններում վիրուսի դեմ պայքարին։ Վրաստանը կոնկրետ առաջարկ է անում՝ աջակցելու Հայաստանին, որտեղ ներկայումս դեպքերն էապես շատ են, և, ինչո՞ւ ոչ, Վրաստանը կարող է շատ հարցերում օգտակար լինել։ Այսինքն՝ հաշվի է առնվում ՀՀ-ում տիրող իրավիճակը։ Կարծում եմ՝ կարող են բանակցություններ ծավալվել այս ուղղությամբ։ Բայց հասկանում եմ նաև, որ ՀՀ իշխանությունները գուցեև չցանկանան ստանալ աջակցություն այն բնույթի, ինչ Վրաստանն է առաջարկում, քանի որ գուցե դա նշանակի, որ սեփական միջոցները չեն բավականացնում՝ իրավիճակը լիովին կառավարելու համար։ Վրաստանը ցանկանում է իր հաջող փորձով կիսվել, գուցե դա միանշանակ օգտակար կլինի հարևան Հայաստանի համար»,- ասաց Ցինցաձեն։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը 168amի հետ զրույցում խոսելով վրացական առաջարկի մասին և պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք ընդունվելու է վրացական առաջարկը՝ ասաց, որ հայկական կողմը Վրաստանի հետ մշտապես համագործակցել է։

«Մենք Վրաստանի հետ միշտ համագործակցել ենք բոլոր մակարդակներում՝ նախարարից մինչև մասնագետ, և այդ համագործակցությունը շարունակական է լինելու, և կարիքի դեպքում մենք միշտ էլ ձեռք ենք մեկնելու, թե մենք՝ իրենց, թե իրենք՝ մեզ, այսքանը, ուրիշ բան չունեմ մեկնաբանելու»,- նման ընդհանրական պատասխաններ տվեց ԱՆ խոսնակը։

Մեր այլ հարցերի, թե ներկայումս նման կարիք չկա՞, և այս պահին Հայաստանը ստանո՞ւմ է աջակցություն Վրաստանից, նա պատասխանեց, որ թեմայի առնչությամբ ավելացնելու ոչինչ չունի։

Սակայն թեմայի վերաբերյալ մի շարք հարցեր բաց են մնում։ Եթե այս ոլորտում համագործակցությունը հայ-վրացական համապատասխան գերատեսչությունների միջև սովորական բնույթ է կրում, ինչո՞ւ է Գամղրելիձեն նման կոնկրետ առաջարկով հանդես գալիս հրապարակային ձևով, ի՞նչ պատասխան է ստացել հայկական կողմից Գամղրելիձեն, կամ ինչո՞ւ է հայկական կողմը խուսափում հրապարակային մանրամասներից ու կոնկրետ «այո» կամ «ոչ» պատասխանից։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan