1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է».Iravunk.com

44 օր շարունակ մեր տղաները պայքարեցին, սակայն ունեցանք պարտություն: Որն էր այն թերացումը, որի արդյունքում հասանք սրան, «Իրավունքը» փորձել է հետաքրքրվել պատերազմի օրերին Արցախին հումանիտար եւ մարդասիրական օգնություն ցուցաբերած, Ղրիմի երկրապահի ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱՐՏՈՅԱՆԻՑ (Սամվել), ով ասաց.

 

Իշխանությունները պատերազմից առաջ միտումնավոր կերպով գլխատում էին գեներալիտետին

- Իմ սուբյեկտիվ կարծիքով` պետք էր նախ պատերազմին պատրաստվել ոչ թե խոսքերով, բառերով, այլ կոնկրետ գործողություններով: Մենք տեսնում էինք, որ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ: Պետք է մեր ռազվետկան հետեւեր ու հասկանար,թե ինչ զենք ու զինամթերք են օգտագործում: Իսկ ի՞նչը ինձ զարմացրեց, որ մեր տեխնիկան, այսինքն` տանկերը, գտնվում էին միայն հողի վրա եւ օդից շատ խոցելի էին: Ոչ մի հակաօդային պաշտպանիչ ցանցեր չկային: Չկային նաեւ մուլյաժներ, որոնք հիմա բավականին տարածված են տեխնիկայի փոխարեն, այսինքն` հակառակորդին ցույց տալով մուլյաժները, ապակողմնորոշում ես, որպեսզի տեխնիկան չվնասեն: Լիքը խորամանկ քայլեր կային, որոնք արված չէին: Չունեինք նաեւ երկրորդ շարասյուն, որը պետք է հարձակվեր հակառակորդի վրա:

 

Այն տարածքները, որտեղ եղել են ղարաբաղցի կռվողներ, չեն նահանջել, իսկ այն հատվածները, որտեղ եղել են հայաստանցիներ, հրաման են ստացել նահանջելու

– Պարոն Մարտոյան, մեր տեղեկություններով, դուք պատերազմի  հաջորդ օրը զանգահարել եք Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին եւ Ձեր օգնությունը առաջարկել, բայց ստացել եք մերժում` այդպես է:

– Այո, ինձ պատրաստ էին աջակցելու այս պատերազմում այնպիսի տղաներ, ովքեր ուրիշ տեղեր են ծառայում, բայց, ի զարմանս ինձ, նրանք մերժում ստացան Հայաստանի կողմից, որին հաջորդում է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանի ստորագրումը, որ որեւէ վարձկան ուժեր չպետք է գան Հայաստան: Եթե դուք պառլամենտական երկիր եք եւ ստորագրում եք օրենք, ըստ որի` նշում, որ դուք այս պատերազմում չեք օգտագործում վարձկան ուժեր այն թշնամու դեմ, ով հենց վարձկան ուժեր օգտագործեց Սիրիայից, Իգիլի կռվողներից: Ինձ պատերազմի օրերին զանգահարեց Քուրդիստանի գեներալ, որի անունը չեմ տա, եւ ասում է, որ դեռ կես տարի առաջ Սիրիայից զորքեր են տեղափոխում Ադրբեջանի տարածք: Իսկ եթե իրենք իմացել են եւ միջոցառումներ չեն ձեռնարկել, ապա կամ մտավոր կարողություններն են պակաս, կամ այստեղ միտում կա: Իսկ այս ամենն իմանալով` ցույց տալ աշխարհին, թե մենք ինչքան պուպուշ ենք եւ վարձկաններ չենք ընդունում` անմտություն է: Այն դեպքում, որ այդ տղաները վարձկաններ չէին եւ պատրաստ էին անվճար, հանուն քրիստոնյա եղբայրության մեզ աջակցեին, դա չընդունել բացառապես միտում է:

– Դուք պատերազմի օրերին «Ղրիմի բարեկամներ» հայաստանյան ակումբի ղեկավար Հայկ Բաբուխանյանի հետ եղել եք Արցախում եւ, որպես զինվորական, նկատելով վերոնշյալ թերությունները, որոշ խորհուրդներ եք տվել: Ինչպե՞ս են դրանք ընդունվել:

- Այո,գտնվելով այնտեղ եւ նկատելով ինչ է հարկավոր, մենք ՌԴ-ից մեծ օգնություն բերեցինք Արցախ եւ այնտեղ խնդրեցինք, որ մեզ ուղղորդեն այն տեղերը, որտեղ մենք կբաժանենք քնապարկեր, ռացիաներ, հագուստներ եւ այլն: Մենք յուրաքանչյուր զորամասի համար նախատեսել էինք մոտ 100 հոգու հաշվարկով, սակայն մեզ ասացին, որ ձեզ ո՞վ ասաց, որ այդ տեղերում այդքան մարդ կա, մնացել են 7-8 հոգի: Ես զարմանքով հարցրի, բա որտե՞ղ են փոխլրացնող ուժերը: Իսկ նրանք մատով վերեւ էին ցույց տալիս, թե իբրեւ վերեւից ասել են, որ չգաք, դրա համար չեն գալիս: Երբ հետ եկանք Գորիս, ես այնտեղ տեսա մի ողջ զորք, որոնք պարզապես նստած էին եւ չէին մեկնում ռազմաճակատ, ես հարցրի` ինչո՞ւ, նրանք կրկին ասացին, որ հրաման չկա: Այնտեղի բարձր հրամանատարությունը նաեւ ինձ ասաց, որ այն տարածքները, որտեղ եղել են ղարաբաղցի կռվողներ, չեն նահանջել, իսկ այն հատվածները, որտեղ եղել են հայաստանցիներ, հրաման են ստացել նահանջելու:

– Ի դեպ, Դուք Արցախ մեկնելուց հետո ասել էիք նաեւ, որ Շուշին եւ Ստեփանակերտը վտանգի տակ են:

– Այո, ճիշտ եք: Երբ մենք վերադարձանք Հայաստան եւ հանդիպեցինք Վեհափառի հետ, ես ասացի Վեհափառին, որ դիմի ՌԴ նախագահին, նա ասաց, որ արդեն դիմել է: Խոսակցության ընթացքում, չնայած Վեհափառը դիմակով էր, բայց ես նկատեցի նրա թաց աչքերը: Նա իրականում խոսում էր մի բան, բայց հոգում այլ բան էր կատարվում: Ի դեպ, պետք է նաեւ նշեմ, որ այս իշխանությունները պատերազմից առաջ միտումնավոր կերպով գլխատում էին գեներալիտետին: Մեր զորքը լավ է կռվել, սակայն տեղի չեն ունեցել պատշաճ հրամաններ, որ նման արդյունք չունենայինք:

 

Մանրամասն՝Iravunk.com-ում:

Զրույց՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan