«Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքը քննարկել. ես հաշվետու չեմ». ՊՎԾ պետի տեղակալ
ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 32 միլիոն դրամ, 48 հազար ամերիկյան դոլար, երկու առանձնատուն, չորս հողամաս, հողամասին ամրացված անշարժ գույք և ավտոտնակ: Այսօր
Կառավարության նիստից հետո Քյարամյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է այս փաստին: «Ես կարծում եմ, որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքը: Ես զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, պաշտոնապես հայտարարում եմ, որ երբևէ որևէ կոռուպցիոն, սկանդալային և կլանային համակարգերում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեքստում քննարկել: Ես չեմ փորձում պարզաբանել, ինչը ասեցի, բավարար էր: Ես հաշվետու չեմ»,- ասել է նա: