1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գլխավոր դատախազը կաշկանդված է Աղվան Հովսեփյանով

1-in.m-ը գրում է.Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կաշկանդված է նախկին գլխավոր դատախազ, այժմ՝ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանով: ՔԿ-ի քննիչները սպանության ինչ վարկած բերում են դատախազություն, Արթուր Դավթյանը նրանց «չէ» չի ասում, կամ էնպես է ասում, որ այդ «չէ»-ի մեջ «հա» կա:


Ամեն դեպքում՝ դատախազությունն այդ վարկածները հլու աշակերտի պես «բանտիկով» կապում է և, որպես մեղադրանք՝ հրամցնում մեղադրյալին ու հանրությանը:

Հետո, երբ այդ մեղադրանքները հասնում են դատարան, հաճախ պարզվում է, որ դա ոչ թե մեղադրանք է, այլ զառամյալ ծերունու խառնիճաղանջ մտքեր հիշեցնող զառանցանք:

Ենթադրվում է, որ այդպիսի մի զառանցանք էլ դատարան կբերվի 67-ամյա Մանուշակ Մկրտչյանի գործով: Նա մեղադրվում է ամուսնու՝ Մամիկոնի դաժան սպանությունը պատվիրելու մեջ. իբր Մանուշակը սպանության «նիսյա» պատվեր է «տվել». 20,000 դոլար է խոստացել «կիսամեռ», հազիվ իրեն քարշ տվող, դիալիզի փող չունեցող, հատիկով դեղ գնող իր ազգական Սամվել Ալիխանյանին: Նախկինում դատապարտված Սամվելն էլ իբր սպանել է:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասատրյանը սպանվել է Երևանի իր բնակարանում՝ 2013թ-ի հունվարի 17-ին, իսկ 4 տարի անց՝ 2017թ-ի սեպտեմբերի 18-ին, դաժանաբար սպանվել են Սամվել Ալիխանյանը և նրան խնամող Վարդուհի Սիմոնյանը: Ըստ նախաքննական մարմնի՝ վերջին երկուսին սպանել է Հրազդան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ դատապարտված Սամվելի հարևան Լյուդվիգ Գագիկի Հակոբյանը՝ իր հայրական տանը: Հետո դիակները կապկպել ու մեքենայով տեղափոխել են Երևան- Սևան մայրուղու հարակից ամայի տարածք ու թաղել:

Մանուշակին ու Մամիկոնին ճանաչողները, հարազատներն ասում են, որ Մանուշակը նման բան չէր անի: Ընդհակառակը. պատմում են, որ մինչև դեպքը՝ 2012թ.-ին, երբ Մամիկոնը ուղեղի կաթված է ստացել և չի կարողանում քայլել, նրա կինը՝ Մանուշակը այնպիսի հոգատարությամբ է խնամել նրան, որ ամիսների ընթացքում նա կարողացել է ոտքի կանգնել և նույնիսկ քայլել:

Հարևանուհիներից մեկն էլ, ով սպանության դեպքից դեռ անտեղյակ, սակայն անհանգստացած շտապել է Մանուշակի տուն, մեզ հետ զրույցում ասաց. «Ես քարացա, շատ վատ զգացի, արդեն դիակը տարել էին, ոստիկանները գնացել էին…Ես եկել եմ այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջացած էր: Ինքը էնպես լցված էր, էնպես էր լացում, որ ես չկարողացա ինչ-որ բան հարցնել, չուզեցա ցավեցնեմ, որպեսզի չբորբոքեմ էդ վիճակը, ցրեմ: Ես խելագարվա. երեխեն ոնց ա իր պաշտպանին, իրեն պահողին կորցնելուց խեղճանում, կծկվում, այ տենց վիճակում էր…Բերեցի, արյունը մաքրեցի…

Ես որ մտել եմ, գետինը արյուն ա եղել, աթոռը արյուն ա եղել՝ էդ ոտքի տեղը, ու վերևը /հյուրասենյակի առաստաղը/ էդ թռած արյունն էր…

Ես ձեզ մի բան ասեմ՝ Գոհարը շատ պատկառելի կին ա. ես առ էսօր Գոհարի սովորացրած ճաշերն եմ եփում: Ինքը շատ կանացի, ընտանիքը շատ առողջ ընտանիք, քույրերով շատ լավ, իրար հետ գնային, իրար հետ գային: Մենք շատ մտերիմ ենք…»: Այժմ հարևանուհին շատ ապշած է և չի հավատում Մանուշակի մեղավորությանը, ինչպես՝ առողջ տրամաբանություն ունեցող շատերը:

Բացի այդ, Մանուշակն ինչու՞պետք է ամուսնուն սպանելու պատվեր տար և 62 տարեկանում երկար տարիների ազատազրկման դատապարտվելու մեղքի, բեռի, վտանգի տակ մտներ, երբ Մամիկոնը ինսուլտ ստանալուց հետո արդեն վատ էր և գուցե հազիվ 2-3 տարվա կյանք ուներ…

Ավելին, Մամիկոնի հարազատները չեն հավատում, որ նրան Սամվելն է սպանել, թեև չեն բացառում, որ նրան «օգտագործելով», նրա միջոցով է դա հնարավոր դարձել: Մամիկոնի դուստրը՝ Լիլիթը, «Լակմուս»-ի հետ զրույցում նշեց. «Նախ,… ես հենց առաջին օրն ասեցի՝ բացառվում ա, որ Սամվելը նման բան աներ մեր ընտանիքի հանդեպ: Ասել եմ՝ ինքը վատ կենսագրություն ունի, բան չունեմ ասելու, բայց ինքը էնքան հարգանքով ա եղել պապայի նկատմամբ, կոնկրետ մեր ընտանիքի հանդեպ, ու էս ամեն ինչը ես Դավիթին /քննիչին-հեղ./ էլ եմ պատմել… Ասում էր՝ ախր ինքը ինչ էր իրանից ներկայացնում , որ նրան տուն թողնեիք:

Պատմեցի՝ որտեղից ա դա գալիս… իմ ծնողների շնորհակալ լինելը. Երբ որ իմ ծնողները Ռուսաստանում էին, պապան ուզում էր, որ ես ու քույրս այստեղ սովորենք: Մենք, պապան, մաման գնում- գալիս էինք, բայց ուսանողական տարիներին այստեղ ենք եղել ես ու քույրս: Էդ ժամանակ Սամվելն էր, որ գալիս հարցնում էր մեզ, հետաքրքրվում՝ ո՞նց եք, հո բան ասող չկա՞ մեզ: Ու էն վատ տարիներին, երբ հաց չկար, մարդիկ դժվարությամբ էին առնում, Սամվելը միշտ տաք հաց էր հասցնում մեզ: Իսկ իմ ծնողները միշտ երախտապարտ մարդիկ են եղել:

Պապան կանչել ա իր մոտ՝ եղբորն էլ, իրեն էլ: Եղբոր /Պարգևի/ քավորն ա եղել պապան: Իրենք աշխատել են, Սամվելը դե աշխատող չէր, բայց ախպերը եկավ, մնաց: Ու ախպոր փողը որոշակի չափով մաման բերել ա /2007թ.-ին/, էդ Հրազդանի տունն են առել ու մի քանի տարվա աշխատավարձ պարտք ա մնացել: Էդ ամեն ինչը ասվել ա իրանց: Ու պապաս ոչ թե կերել էր էդ փողը, չէր տվել, այլ գործերը վատացել էին, էդպես էր ստացվել»:

Իսկ Սամվելը կամային առումով ինչպիսի՞ անձնավորություն էր, վախկո՞տ էր. նրան կարո՞ղ էին «օգտագործել» ինչ-որ անձինք՝ հետաքրքրվեցինք Լիլիթից: Պատասխանեց՝ «Հա, կարող էին…»

Իսկ հարցաքննության ժամանակ քննիչի կողմից կասկածելի ուղղորդումներ նկատե՞լ են: Զրուցակիցս չժխտեց. « Հա էդ առաջին անգամ, որ գնացել էինք ցուցմունք տալու, քննիչն ասում էր՝ Վարդի հետ ա եկել Սամվելն ա /իբր Մամիկոնին սպանելու/: Ես ասում էի՝ բացառվում ա, Սամվելն ըտենց բան չի անի: Կամ՝ խի կնոջ հետ գնում են ըտենց բան անելու՞… Հա, ու ասում ա՝ Լյութոն նստած ա եղել այդ ժամանակ, երբ որ պապայի դեպքը եղել ա: Ասում եմ՝ ուրեմն հերն ա եղել, ասում ա՝ չէ, հերը չի, 2013-ին իբր նստած ա եղել, բայց հետո պարզվում ա՝ չէ, նստած չի եղել:»

Այդուհանդերձ, նախաքննական մարմինը «չորս ոտքը» դրել է մի կոշիկի մեջ և ամեն գնով ուզում է հնարավոր մեղավորներից կամ պատվիրատուներից քննությունը շեղել և համոզել, որ պատվիրատուն Մանուշակն է, ով կալանքի տակ է արդեն 6 ամիս:

Ակամայից հարց է ծագում՝ իսկ ի՞նչ շահագրգռվածություն ունի քննչական մարմինը Մանուշակին մեղադրելու և, որպես սպանված Մամիկոնի իրավահաջորդ, մեկուսացնելով չեզոքացնելու…

Ինչու՞ է սույն գործով քննիչ Դավիթ Թովմասյանը նրանց հարազատներին հարցաքննելիս ավելի շատ կենտրոնացել տուժողների ունեցվածքի առկայության, պատկանելության վրա, քան սպանության բացահայտման: Հետաքրքրվել, թե որ տունը ում անունով է, տուն ունեն, թե ոչ, ընտանիքի անդամներից ով է ում պարտք…

մանրամասն՝այստեղ: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan