1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մանկական նևրոզ. ինչպե՞ս օգնել երեխային.doctors.am

Նևրոզը մեծապես ազդում է կյանքի որակի վրա, խանգարում ապրել և կյանքից լիարժեք հաճույք ստանալ: Ավելի հասուն տարիքում հնարավոր է ինքնուրույն հաղթահարել դժվարությունները, պահպանել հոգեկան առողջությունը, սակայն երեխան այս առումով անպաշտպան է:: Հոգեպես առողջ երեխա ունենալը մեծապես կախված է ծնողներից:
Մանկական նևրոզի նախանշանների, պատճառների և դրանց հաղթահարման ուղիների մասին խոսել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ:


Որո՞նք են մանկական նևրոզի ֆիզիկական և հոգեկան ախտանշանները: Ե՞րբ է պետք անհանգստանալ:

Մանկական նևրոզների ժամանակ երեխաների մոտ առկա հոգեբանական ախտանշաններից կարող են դիտվել վատ տրամադրությունը, հուզական լարվածությունը և անկայունությունը, անհանգստության զգացողությունը, տագնապայնությունը, կպչուն մտքերի և վախերի առկայությունը, ցածր ինքնագնահատականը: Հաճախ երեխան մեկուսանում է շրջապատից, հրաժարվում շփումներից, կարող է ունենալ մտավոր գործունեության դժվարություններ, հիշողության և ուշադրության կենտրոնացման դժվարություններ նույնպես կարող են նկատվել: Ֆիզիկական գանգատներից կարող են դիտվել ակտիվ քրտնարտադրությունը, սրտխփոցը, գունատվածությունը: Կարող է լինել նաև անքնություն և ախորժակի բացակայություն: Երեխան կարող է ունենալ գլխացավեր, փորացավեր, ինչպես նաև փսխումներ:
Օրինակ` գիտենք, որ որոշ դեպքերում երեխաները առավոտյան դպրոց գնալուց հաճախ բողոքում են, թե գլուխն է ցավում կամ փորը: Սա նույնպես պետք է ազդանշան լինի հասկանալու համար, որ երեխայի մոտ գուցե մի բան այն չէ: Հնարավոր է, որ երեխան դպրոցից խուսափում է, ու սա իր հոգեկան վիճակը ծանրացրել է, և արդեն ֆիզիկական մակարդակում գանգատներ ունի, եթե իհարկե դրանք մանիպուլացիաներ չեն: Որպես կանոն` մասնագետներն են կարողանում հասկանալ՝ մանիպուլացիաներ են գանգատները, թե նևրոզի դրսևորումներ:

Ի՞նչը կարող է երեխայի մոտ նևրոզի առաջացման պատճառ լինել, և ինչպե՞ս կանխարգելել:

Նևրոզի առաջացման պատճառները շատ են, այնուամենայնիվ, նշենք առավել հաճախ հանդիպողները: Պատճառ կարող են լինել մշտական կայուն ընտանեկան կոնֆլիկտները, գերիշխող ծնողի առկայությունը, ծնողական պահանջկոտությունը և սահմանափակումները, ինչպես նաև պատժելիության ոճը, տագնապային և դժվարություններից խուսափող ծնողական ազդեցությունները, հարազատի կորուստը, տեղից տեղ տեղափոխվելը, դպրոցում հարմարվողականության և ուսումնական ծանրաբեռնվածության դժվարությունները, ծնողական գերխնամքը, երեխայի անձի հանդեպ խիստ, կոպիտ, նվաստացնող վերաբերմունքը և այլն: Ցանկանում եմ առանձնացնել մեր օրերում հաճախ հանդիպող և երեխայի նևրոզի պատճառ հանդիսացող տարածված իրավիճակ:

Լավ սովորող երեխայի ֆենոմեն

Շատ տարածված և արդիական խնդիր է լավ սովորող երեխայի ֆենոմենը:
Մենք բոլորս երեխաների վրա դնում ենք պարտականություններ, որոնք հնարավոր է, որ չեն համապատասխանում երեխայի կարողություններին և հոգեբանական ռեսուրսներին: Ի՞նչ է տեղի ունենում. երեխան իր վրա բեռ է վերցնում, որպեսզի բավարարի ծնողի, ուսուցչի կամ ընդհանուր միջավայրի ցանկությունը:

Ձևավորվում է լավը լինելու ներքին մեխանիզմ, այսինքն` երեխան մտածում է, որ ինքը պետք է լավը լինի, որպեսզի իրեն շատ սիրեն, չհիասթափվեն իրենից: Երեխան ընկնում է այս ծանրաբեռնվածության տակ, և ձևավորվում է գերպարտաճանաչ, գերպատասխանատու երեխա, որը չի ուզում խախտել որևէ կանոն: Սա արդեն պատրաստի նևրոզ ունեցող երեխայի առանձնահատկություն է, իսկ ախտանշաններից կարող են լինել վախը գնահատականի նկատմամբ, նևրոտիկ կպչուն շարժումները և այլն:

Ուզում եմ ասել, որ ծնողները չպետք է լավ սովորող երեխան դարձնեն լավ մարդ կերտելու չափանիշ: Պետք է առաջնորդվենք հոգեկան առողջության չափանիշներով, այսինքն՝ երեխան ինչքանով է կարողանում հաճույք ստանալ, լիցքաթափվել, կարողանում է արդյոք բավարարել իր ցանկությունները, հետաքրքրությունները:

Չարտահայտված և արգելափակված հույզեր

Նևրոզի կարևոր նախապայմաններից է, երբ երեխան չի կարողանում իր հույզերը ճանաչել, այսինքն՝ երեխան հուզական ապրումը ունենում է, բայց դրան ելք չի տրվում կամ մերժվում է: Օրինակ, կոնֆլիկտի ժամանակ երեխան վիրավորանք և զայրույթ է զգում համադասարանցու նկատմամբ, բայց անմիջապես վախի առկայությունը, որ հնարավոր է իր հետ այլևս ընկերություն չանեն, չի կարողանում լիարժեք զգալ և արտահայտել իր վիրավորանքն ու զայրույթը:

Երբեմն այդ հույզն այնքան սարսափելի ու ցավոտ է լինում երեխայի համար, որ նա սկսում է մոռանալ, փակել, մերժել այլն: Ինչպես գիտենք, այդ մերժված, փակված զգացումները տեղաափոխվում են անգիտակցական մակարդակ և կառավարում են մեզ:

Այդ պատճառով էլ շատ կարևոր է հոգեթերապիան. միայն հոգեբանը ապահով և անվտանգ հարաբերություններով կարող է անձի հետ ճանապարհորդել իր կյանքի բոլոր փակ դռներով և վեր հանել ցավոտ կողմերը, աֆեկտի փակված մասերը:
Երեխայի հետ անկեղծ, ընդունող, վերլուծող հարաբերության մեջ գտնվող ծնողը նույնպես կարող է հասկանալ երեխայի հուզական ապրումները անհանգստությունները, տրավմատիկ ազդեցությունները:
Ծնողները պետք է հուզական կապի մեջ գտնվեն իրեց երեխայի հետ, ճանաչել տան իր ապրումը, որպեսզի երեխան կարողանա այդ պահին ճիշտ լուծում տալ դրան՝ հետագա հոգեբանական խնդիրներից խուսափելու համար:

Իսկ մանկական նևրոզի ո՞ր տեսակներն են առավել տարածված:

Իմ գործունեության մեջ ավելի հաճախ հանդիպողներից է կպչուն մտքերի նևրոզները:

Դրանք ուղեկցվում են մշտապես կպչուն մտքերով ու վախերով: Օրինակ, երեխային անընդհատ անհանգստացնում է, որ մայրիկին կամ հայրիկին մի բան կպատահի, կմահանան: Սա անընդհատ է օրվա բոլոր ժամերին, երեխան չի կարողանում ազատվել այս մտքից, դասի վրա չի կարողանում կենտրոնանալ, հեռախոսով զանգահարում է կպչուն ձևով ստուգելու համար ապրում են ծնողները, թե՞ վատ բան է պատահել: Սա կարող է արտահայտվել նաև սեփական կյանքի անհանգստության ձևով, մահվան վախերով և տագնապներով: Սա նևրոզի տիպիկ ախտանշան է, բայց իհարկե սրա հիմքում հոգեբանական չգիտակցված պատմություն է թաքնված, որը բացահայտվում է հոգեթերապիայի ընթացքում: Երեխան չի կարողանում կենտրոնանալ սկսում է տանջվել, տառապել:
Կպչուն մտքերի այլ օրինակ կարող եմ բերել, պատժվելու վախի անգիտակցական մեխանիզմով ձևավորված, երբ օրինակ ծնողը շատ խիստ է, երեխային մշտապես պատժի համակարգում է պահում, երեխան կորցնում է սեփական ցանկությունների տարածքը, անընդհատ փորձում է արդարության ու գծված կանոնակարգի մեջ մնալ: Եթե մի բան հանկարծ անում է կամ նույնիսկ մտածում է, երազում է սեփական մղումներից ելնելով՝ միանգամից տագնապայնություն է առաջանում և սա արդեն ձևափոխված մտքի տեսքով՝ Աստված պապիկը ինձ կպատժի: Պատժվելու կպչուն միտքերը սկսում են խանգարել երեխային ապրել և այս դեպքում արդեն լուրջ հոգեթերապիա է անհրաժեշտ: Պետք է և՛ ծնողի հետ աշխատել, և՛ երեխայի։
Տարածված են նաև հիստերիկ նևրոզները և նևրասթենյաները, որոնք ավելի սոմատիկ հյուծվածություններով են արտահայտվում:

Կա կարծիք, որ առկա է որոշակի կապ ծնողի՝ հղիության ընթացքում ունեցած ծանր ապրումների և երեխայի՝ նևրոզին հակված լինելու միջև: ի՞նչ կասեք այս մասին:

Նյարդային համակարգի նախադրյալները, այո, կարող են կապ ունենալ, բայց նևրոզը հոգեծին դրսևորում է՝ արտաքին գործոններվ պայմանավորված: Նյարդային համակարգի նախադրյալները կարող են ուղղակի անձին ավելի ընկալունակ դարձնել արտաքին հանգամանքների և հոգեկան տրավմաների նկատամբ: Մոր վիճակն ունի փոխանցելիության բնույթ, բայց ոչ թե գենետիկական նախադրյալներով պայմանավորված, այլ՝ ավելի շատ տեսնելով և սովորելով: Այսինքն, երբ նևրոտիկ մայրն անընդհատ վատ է զգում, շտապօգնություն են կանչում, երեխան տեսնում է վատ, անօգնական վիճակի մեջ գտնվող մորը և ունենում է կորցնելու վախեր: Ձևավորվում է ոչ ապահով միջավայր երեխայի համար: Երեխան չի կարող լիարժեք գիտակցել և հասկանալ կատարվածը և շհավանական է, որ կդառնա նևրոտիկ, տագնապային:

Ինչպե՞ս հոգեպես առողջ երեխա մեծացնել: Ի՞նչ կարևոր խորհուրդ կտաք ծնողներին:

Առաջինը՝ պետք է իրենք հոգեպես առողջ լինեն: Երեխային պետք է սովորեցնեն ապրել, ապրել իրենց կյանքի պատմությունը յուրովի: Երբ արգելքները, պատիժները, պահանջները շատ են, երեխան կորցնում է իր ինքնությունը: Երեխային պետք է սովորեցնել ուրախանալ, հաճույք ստանալ, վստահություն ձեռք բերել իր սեփական ուժերի և այն աշխարհի նկատմամբ, որտեղ ինքն ապրում է:

.doctors.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan