1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՄԻՇՏ ՆԵՐԿԱ ԵՔ ԼԻՆԵԼՈՒ, ՏՂԱՆԵՐ

«Երբ ծանր ու դժվար լինի, հիշեք, որ կա Արցախը՝ իր հպարտ ու անընկճելի ժողովրդով», -այս խոսքերն ասել է անվանի գրող- հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը: Եվ այս տողերը նա գրում էր 1992 թվականի հունվարի 1-ին, երբ մեր հայրերի սերունդը ազատագրում էր Արցախը՝ Մեծ Հայքի 10-րդ նահանգը՝ մեր հայրենիքի այդ բեկորի վրա սփռված պատմա-մշակութային ժառանգությամբ. կոթողներ, որոնք համաշխարհային մշակույթի գանձեր են:

26 տարի՝ պատերազմի սպառնալիքի տակ ապրում ու հառնում էր Արցախը, զբոսաշրջիկներին զարմացնում իր պատմությամբ և այն կամքով, որով դիմադրում էր բոլոր արտաքին ազդակներին: Եվ այն հերոսները, ովքեր ազատագրել էին Արցախը, հեռուստաէկրանին էին՝ իրենց մասին կենդանի պատմություններով. 1990-ականներին Ազգային Հեռուստաընկերությունը հեղինակել էր «Հուշամատյան» խորագիրը կրող տեսաշարը, որով օրը մի քանի անգամ ներկայացնում էր մեր հերոսներին՝ իրենց լուսավոր դիմապատկերներով:

-Բարձրացրու, գլուխդ, զինվո՛ր, բաց արա հոգնած կոպերդ: Քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում:
Ամեն անգամ հնչող այս խոսքերը մեզ փոխանցում էին նրանց անունները պահելու-պահպանելու, ասել է՝ նրանց հոգևոր ներկայությամբ երկու հայկական պետությունները՝ անկախացած Հայաստանն ու ազատագրված Արցախը պահպանելու գաղափարը: Նրանցով դաստիարակված հաջորդ սերունդը թշնամու առաջ կանգնած էր անկոտրում: Թշնամին նույն թշնամին էր՝ իր հայատյաց քաղաքականությամբ:
…2014 թվականի թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23: 50-ից մինչև 00: 15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերը կանխելու ժամանակ զոհված Արմեն Հովհաննիսյանը օրեր առաջ իր դիմապատին գրել էր.
-Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են:

Արքա էր մեզ պարտադրված հերթական պատերազմում ընկած ամեն մի զինվորը: Պատերազմ , որ սկսվեց սեպտեմբերի 27-ին: Սկսվեց ու տևեց 44 օր: Մեր զինվորը մնաց իր բարձունքին՝ դիմադրելով գերժամանակակից զենքերի պատերազմին, վարձկան ահաբեկիչներին, և մեր թշնամուն բացահայտ օժանդակող նրա դաշնակիցների աշխարհաքաղաքական նենգ խաղերին: Ծանր մարտերում ընկան հազարավոր հայորդիներ, նրանց կողքին՝ մեր երկրի ազգային համայնքների ներկայացուցիչների զավակները:
Մեր զինվորը չի պարտվել: Միակ պարտվողը ապիկար իշխանությունն է՝ բոլոր ասպարեզներում: Սա այլևս իրողություն է, որի մասին գրվելու է պատմության էջերում:
Հենց այս ժամերին էլ, երբ աշխարհում վառվում են տոնական լույսերը, մեզ համար տարին քարացել-մնացել է նոյեմբերի 9-ի ամսաթվում: Այսօր էլ շատ հայ ծնողներ հրաժեշտ տվեցին իրենց զավակներին, վաղն ու մյուս օրն էլ են Եռաբլուր պանթեոնում հրաժեշտ տալու հայրենիքի հերոսներին…Եվ դեռ որքան ընտանիքներ են վշտաբեկ սպասում անհայտ կորած մեր զինվորներին …
Պատերազմը խլեց հազարավոր մեր եղբայրների կյանքերը…
Դուք չեք մոռացվելու, մեր հերոս զինվորներ ...Դուք, որ ծնվել էիք 21-րդ դարը մերը դարձնելու համար, ժպտացիք մահվանը և անմահացաք: Թշնամին բռնազավթեց մեր հայրենիքը: Եվ հիմա այդ քոչվոր ցեղը փորձում է դառնալ ազգ: Իսկ աշխարհի քաղաքակրթության ակունքներում կանգնած մեր՝ ձեզ ծնունդ տված ազգին ուզում են դարձնել անհայրենիք ժողովուրդ: Ուզում եմ, որ ձեր ՝ դեռ չթոշնած ծաղիկներով ծածկված տաք շիրիմների առաջ մեր մտքում ուխտենք, որ դատապարտված ենք շարունակել մեր պատմական գոյությունը: Ուզում եմ, որ ձևավորենք իրենց բնագավառների մեծ գիտակների ու նվիրյալների կառավարություն, որ կարողանանք վերականգնել կորցրածը: Դուք այնպես չկռվեցիք, որ սերունդներն ամաչեն: Ուզում եմ, որ դարերին լսելի դառնան յուրաքանչյուրիդ անունները: Չպետք է թողնենք, որ մտածեն, թե հայը պետականություն չսիրող ազգ է, հայի շահն անտեսեն: Միջնադարում Բագրատունիների թագավորության անկումից երեք տասնամյակ անց մենք Միջերկրականի ափին ստեղծեցինք Կիլիկիայի հայկական հզոր թագավորությունը: Սա գիտի նաև թշնամին:

Դուք լինելու եք հաջորդ սերունդների ոգին, ինչպես որ մեր ֆիդայիների կերպարները ձևավորեցին Արցախն ազատագրող մեր քաջերին: Բոլորիդ անունները պետք է գրվեն գրքերում՝ հավերժության հերոսամատյաններում: Մենք ձեր անուններն ու կերպարները տանելու ենք մեզ հետ…
Բարեմաղթանք չունեմ: Միայն հերոս Արմեն Հովհաննիսյանի խոսքերն են իմ մտքում.
-Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են:
Դուք մնացիք հավերժ դիրքապահներ՝ ձեզ վստահված անառիկ բարձունքներում: Դրանք հանձնողը դուք չեք: Ուզում եմ, որ համապատասխան պաշտոնները դեռևս զբաղեցնող անձինք նայեն ձեր դեմքերին ու խորհեն անվանի գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի այս խոսքերի շուրջ (որ ասել է ազատագրված Արցախի մասին), եթե, իհարկե, կարող են.
- «Այսպես ասած «գրավյալ տարածքները» ո՞րն են։ Ես շատ դեմ եմ տարածքներ հանձնելուն։ Դրանք տարածքներ չեն, դա հայրենիք է։ Ես ինչպե՞ս ասեմ, որ հայրենիք հանձնելը ճիշտ է։ Հերիք է կորցնենք, գոնե մի անգամ ինչ-որ բանի տեր լինենք»:

Պատկերը կարող է պարունակել. 2 մարդ, տեքստ և բացօթյան


Հասմիկ Պողոսյան

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan