ՈՎՔԵՐ ՊԵՏՔ ԵՆ, ԹՈՂ ԻՐԵՆՔ ՊԱՐԶԵՆ, ԹԵ ԻՆՉՆ ԷՐ ՀԱԴՐՈՒԹԻ ԳՐԱՎՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ. ՀԱԴՐՈՒԹԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Ե՞րբ եւ ի՞նչպես ընկավ Հադրութը, քանի՞ օր է տեւել Հադրութի պաշտպանությունը, ե՞րբ հասկացան, որ այլեւս Հադրութը գրավված է, քաղաքացիական բնակչությունից ովքե՞ր մնացին գերու կարգավիճակում: Այս եւ այլ հարցերի շուրջ բացառիկ մանրամասներ է ներկայացնում թշնամու տիրապետության տակ անցած Հադրութի այլեւս նախկին վարչակազմի ղեկավար ԿԱՄՈ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով, անդրադառնալով Հադրութի գրավմանը, պատմեց.
- Բոլորդ տեղյակ եք, որ ադրբեջանցիների կողմից հարձակումը եղել է լայնամասշտաբ: Հադրութը գրավվել է վարձկանների կողմից: Մարտերը տեղի են ունեցել ընդամենը երկու օր:
- Ո՞ր օրերն էին դրանք:
- Հադրութի համար պաշտպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-11-ին: Տասնմեկի գիշերը Հադրութն այլեւս գրավված էր: Պաշտպանությանը մասնակցել են ե՛ւ հադրութցիները, ե՛ւ Հայաստանից եկած մեր եղբայրները: Բայց, ցավոք, չկարողացանք Հադրութը պահել:
- Ո՞ր փուլում հասկացանք, որ Հադրութի պաշտպանությունն այլեւս անհնար է:
- Անհավասար ուժեր էին պարզապես, այդքանը կարող եմ ասել:
- Պարոն Պետրոսյան, այդ օրերին մամուլը գրում էր, որ Հադրութը գրավել են, բայց ժամեր անց ԱՀ նախագահը Հադրութից ուղիղ տեսակապով եթեր մտավ: Դա ո՞ր օրն էր՝ այդ երկու օրերից:
- Տեսեք, առաջին օրը, որ թուրքերը մտել են Հադրութ, սակայն մեզ հաջողվել է հետ շպրտել նրանց: Եվ նույն օրը ԱՀ նախագահն ասաց, որ հադրութցիները տեղում են, որ վարչակազմի ղեկավարը վարչակազմի շենքում: Այդպես էլ կար, ամբողջ գիշեր ես անց եմ կացրել վարչակազմի շենքում: Երկրորդ օրն էր, որ երկրորդ հարձակման արդյունքում ստիպված Հադրութը թողեցինք:
- Այսինքն` երկու օրվա մեջ ոչինչ չհաջողվե՞ց անել:
- Երկու օրը քիչ ժամանակ չէ այդքան մեծ ուժերի համար: Երկու օր նկատի ունեմ կոնկրետ Հադրութ քաղաքի գրավումը, երբ հարյուրավոր թուրքեր միանգամից լցվեցին քաղաք:
- Իսկ ո՞ւր էր մեր պաշտպանությունը, հնարավոր չէ՞ր այդ առաջխաղացումը կանխել:
- Գիտեք, որոշ հարցեր կան, որոշ ռազմական գաղտնիքներ, որոնք իրավունք չունեմ լուսաբանելու: Ես մենակ մի բան կարող եմ ասել, որ պայքարել ենք բոլորս Հադրութը պաշտպանելու համար, բայց, ցավոք, չենք կարողացել: Ովքեր պետք են, թող իրենք հասկանան ու պարզեն, թե ինչն էր Հադրութի գրավման պատճառը:
- Պարոն Պետրոսյան, գիտեմ, որ ինքներդ մասնակցել եք պաշտպանությանը, ինքներդ եք տեղյակ մանրամասներին` պատմեք խնդրեմ:
- Ես արդեն ասացի, որ չեմ կարող մանրամասներ տեղեկացնել: Նրանք միանգամից մտան` շուրջ երեք հարյուր հոգով, անմիջապես սկսվեցին կրակոցներ, պայթյուններ: Վարչակազմի շենքում էի: Զենքը վերցրի ու տղաների հետ դուրս եկա, մենք առաջիններից էինք, որ սկսեցինք պատերազմել փողոցում: Եվ հենց այդտեղ` Հին Հադրութ կոչվող թաղամասում սկսվեց կռիվը: Փողոցային մարտեր էին ընթանում ամիջապես եկեցեու կողքին: Սկզբում մեզ հաջողվեց այդ փողոցները պահել, որպեսզի չթողնենք առաջ գան: Ու հենց այդ մարտում ես վիրավորվեցի:
- Ե՞րբ հասկացաք, որ Հադրութն այլեւս գրավված է:
- Երբ մի մեծ բազմությամբ մտան քաղաք ու սկսեցին իրենց տիրակալ զգալ: Մերոնք էլ կամաց-կամաց դուրս եկան:
- Պարոն Պետրոսյան, Շուշիի քաղաքապետն ասաց, որ եթե Հադրութը չընկներ, հնարավոր կլիներ Շուշին պահել...
Շարունակությունը՝Iravunk.com-ում: