1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պողոսացումից դեպի պետականության կործանում մեկ քայլ է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրէլ է.

2018թ․-ի, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությունից հետո հասարակության զգալի մասի մոտ արտացոլված հետհեղափոխական էյֆորիայի հետևանքները, որոնք արտահայտվում էին սոցցանցերում իշխանության երկրպագուների կողմից տարաբնույթ մեկնաբանությունների տեսքով, շատ մեծ ուշադրության չէին արժանանում, քանի որ հեղափոխական թմբիրից ձերբազատվածներից շատերը մտածում էին, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, և շատ շուտով հետհեղափոխական էյֆորիայի մեջ գտնվողների «զգայապատրանքները» կվերանան։ Այո՛, շատերը ձերբազատվեցին հետհեղափոխական էյֆորիայից, բայց հասարակության մի զգալի մասի մոտ էլ այդ ամենն ավելի խորացավ և, որքան հասկանում եմ, հոգեկան խնդիրների պատճառ է դարձել նրանց համար։
Հասարակության մի զգալի մասի համար քաղաքական շիզոֆրենիան ուղղակի վտանգավոր, արտաքին քաղաքական բնույթ է կրում, որը կարող է կործանարար լինել մեր երկրի համար։

 

Հայաստանյան հասարակության Փաշինյանի «պլորակերները», Հայաստանի վարչապետին Հիսուսի հետ համեմատողները, նրա նկարին աղոթողները և վերջինիս աշխարհի հզորագույն լիդեր հռչակողներն իրենց հիմար պոպուլիզմով մեծ վնաս են հասցնում երկրին, հատկապես՝ մեր արտաքին քաղաքականությանը։ Ներքաղաքական պողոսացումը վերջին շրջանում միջազգային ասպարեզ է դուրս եկել։ Իշխանությանը սպասարկող անհայտ ծագումնաբանությամբ ԶԼՄ-ները, YouTube-յան ալիքները, հայտնի ՊՈԱԿ-ի կեղծ և իշխանամետ իրական օգտատերերն ակտիվորեն տարածում են նյութեր, որոնք, օրինակ, ունեն այսպիսի վերնագրեր՝ «Նիկոլը և Թրամփը ձգեցին Պուտինի ականջները», «Թրամփը խնդրեց Նիկոլի հետ նկարվել», «Աշխարհը հիացած է. Նիկոլի ցնցող ելույթն ԱՄՆ-ում» և այլ ապուշություններ (տե՛ս լուսանկարը)։

Զավեշտալին այն է, որ այս հիմարությունները մեկ շաբաթվա մեջ դիտել է 80-120 հազար օգտատեր, իսկ ամեն մի այդ դեբիլությունը մի քանի հազար օգտատեր էլ հավանել է։ Վտանգավորն այն է, որ Հայաստանի վարչապետը ժամանակ առ ժամանակ ինքն է իր էջում ակտիվ տարածում այսպիսի վերնագրերով հանդես եկող YouTube-յան ալիքների կողմից պատրաստված «հաղորդումները»՝ մեխանիկորեն գովազդելով դրանք։ Դրանց հազարավոր դիտումների քանակը հենց պայմանավորված է նրանով, որ իշխանություններն իրենք են հասարակությանը կերակրում այդ հիմարություններով և դրդում դրանց հավատացողներին տարածել այդ «վերլուծությունները»։

Փաշինյանի միջազգային ռեմբոյացումը վտանգավոր է այնքանով, որ դրան հավատացողները, կտրվելով իրականությունից, շատ ցավոտ են վերադառանալու իրականություն։ Հասարակության մի զգալի մասին խաբելու մեջ մեծ ներդրում ունեն նաև իշխանությանը սպասարկող քաղաքագետները, վերլուծաբանները և այլ մեդիադեմքեր։ Առանց ամոթի խելացի դեմքով նստում և շատ լուրջ մեկնաբանում են, թե ինչպես պարոն Փաշինյանը չգնաց օդանավակայան և չդիմավորեց Պուտինին։ Այո՛, չդիմավորեց։ Բայց, չգիտես ինչու, այդ նույն անձինք չեն մեկնաբանում այն փաստը, որ պարոն Փաշինյանը երկու անգամ «ցտեսություն» է ասել Պուտինին, որից մեկը՝ «Զվարթնոց» օդանավակայանում։ Ստացվում է, որ չդիմավորեց, բայց, չգիտես ինչու, ճանապարհեց, երբ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստան ժամանած որևէ ղեկավարի չճանապարհեց։ Կամ ինչո՞ւ մինչև հիմա չեն մեկնաբանում այն փաստը, որ Թրամփի հետ համատեղ Պուտինի ականջը կտրող Փաշինյանը հոկտեմբերի 7-ին երկու անգամ է շնորհավորել վանգոգացված Վլադիմիր Վլադիմիրովիչի տարեդարձը. մեկը՝ որպես շնորհավորական ուղերձ, մյուսը՝ երեկոյան զանգել է։

Հետաքրքիր է, Հայաստանի նախկին ղեկավարներից ո՞վ է ՌԴ որևէ ղեկավարի ծնունդը նույն օրվա մեջ երկու անգամ շնորհավորել։ Երևի աշխարհին ցնցած Փաշինյանի ամերիկյան ելույթի պատճառով էր, որ ԱՄՆ մեկնած Փաշինյանին նույնիսկ Պետդեպարտամենտի և Սպիտակ տան նախանձները որևէ մակարդակով չընդունեցին Վաշինգտոնում։ Երևի նաև 10-հազարանոց լոսանջելեսյան հուժկու միտինգի պատճառով էր, որ Թրամփի խնդրանքով Նիկոլը նրա հետ նկարվեց։

Դիմում եմ իշխանություններին. հարգելիներս, վտանգավոր խաղ եք տանում` խաբելով հասարակությանը։ Շատերն իրոք հավատացել են, որ Հայաստանն աշխարհի հզորագույն երկիրն է, իսկ Փաշինյանն էլ՝ ժամանակակից Ալեքսանդր Մակեդոնացին։ Քանի դեռ ուշ չէ, վերադարձեք երկնքից և վար բերեք նաև շփոթված և խաբված հասարակության որոշ մասին։

Պողոսացումից դեպի պետականության կործանում մեկ քայլ է։

ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan