1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՍԴ-ն բոլոր հիմքերն ունի ասելու, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է. Արծվիկ Մինասյան

ՍԴ-ն բոլոր հիմքերն ունի ասելու, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի, իսկ դրանից առաջ նաեւ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին:

Նա հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ դիմել էր Հայաստանի ՍԴ-ն, քանի որ ՀՀ երկրորդ նախագահը վիճարկում է ՍԴ-ում հարցը, թե արդյոք քրեական պրենսգրքի 300.1 հոդվածը համապատասխանո՞ւմ է արդյոք Սահմանադրությանը, թե ոչ:

«Ինչ-որ ժամանակ առաջ եկավ ՄԵԻԴ-ի խորհրդատվական կարծիքը, այն ժամանակ նույնպես տարբեր մեկնաբանություններ ներկայացվեցին, եւ բնական է, որ մեղադրող կողմը եւ այն անձինք, որոնք անհագ ցանկություն ունեն ամեն գնով պատժել երկրորդ նախագահին, մեկնաբանեցին այս կարծիքը իրենց պատկերացումներով եւ իրենց ցանկություններին համահունչ, որը գերազանցապես կապ չուներ իրական իրավունքի, միջազգային փորձառության, զարգացումների հետ:

Նմանատիպ իրավիճակի ենք ականատես լինում նաեւ հիմա Վենետիկի հանձնաժողովի պարագայում նույնպես: Սակայն չի կարելի այդ աստիճանի նսեմացնել կարծիքում արտահայտված դիրքորոշումը, տեսակետը, ինչպես արվում է մեղադրող կողմից:

Մասնավորապես, ես կանդրադառնամ 4 հիմնական հարցերի, որոնք սկզբունքային նշանակություն ունեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հստակ պատկերացնելու համար: Առաջինը այն է, որ ինչպես ՍԴ-ն էր իր հարցման մեջ ձեւակերպել՝ արդյոք միջազգային պրակտիկայում եւ անդամ երկրների օրենսդրության մեջ առկա՞ է այնպիսի ձեւակերպում, ինչպիսին հայաստանյան ձեւակերպումն է, երբ քրեական օրենսգրքով պատժելի արարք են համարվում այն գործողությունները, որոնք սահմանադրական կարգի շրջանակներում կոնկրետ հղում են տալիս Սահմանադրության կոնկրետ հոդվածների: Հիշեցնենք, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն Սահմանադրության 1-5 հոդվածները եւ 6-րդ հոդվածի առաջին մասն է, որ համարվում է պաշտպանվող հոդվածներ եւ քրեական հանցագործություն է համարվում այդ ուղղությամբ գործողություններ կատարելը՝ դա համարելով որպես սահմանադրական կարգի տապալում: Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ չկա նմանատիպ ձեւակերպում, ինչպիսին հայաստանյան է: Հակառակը, որոշակի բացատրություն է տվել, որ երկրների մի մասում ուղղակի պաշտպանվում են սահմանադրական արժեքները»,-ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Նա ընդգծեց, որ բացառիկությունը բերում է նրան, որ յուրաքանչյուր երկրի մեկնաբանման շրջանակում չափազանց կարեւոր է, որ դատարաններն առաջնորդվեն ավելի շատ մեղադրվողի մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:

«Այստեղ երկրորդ հարցադրումն է գալիս, որտեղ Վենետիկի հանձնաժողովը շատ հստակ է դիրքորոշումը ցուցաբերվում եւ ասում, որ եթե այնքան լայն էմեկնաբանությունը, որ ճշգրտության, կանխատեսելիության առումով անձը չի կարող իր վարքագիծը հստակ պատկերացնել, ապա պետք է մեկնաբանվի անձի իրավունքների տեսակետից: Այսինքն չես կարող պարզապես անորոշ ձեւակերպում տալ, այնպես, որ մարդիկ չհասկանան, թե ինչ գործողություն անեն, որ չհամարվի քրեորեն պատժելի: Սա կարեւոր սկզբունքներից մեկն է եւ պետք է այն նկատի առնել ցանկացած նմանատիպ դրույթ մեկնաբանելիս: Վենետիկի հանձնաժողովն անգամ հարցադրում է կատարել՝ կարո՞ղ է թարգմանության սխալ է, որ այսքան անորոշ է ձեւակերպված: Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածում ասվում է, որ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներ եւ 6-րդ հոդվածի 1-ին մասը փաստացի դադարեցնելը իրավական համակարգում դրա գոյության դադարեցման միջոցով: Այստեղ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ ուղղակի անհասկանալի է այս ձեւակերպումը:

Հաջորդ կարեւոր հաստատումն այն է, որ ինչպես Վենետիկի հանձնաժողովն է արձանագրել, երբ խոսվում է սահմանադրական կարգի տապալման մասին, անպայման պետք է նկատի ունենալ մի շարք անհրաժեշտ գործողություններ, որոնք մեր 300.1 հոդվածում իրացված չեն: Մասնավորապես, կան երկրներ, որտեղ խոսքը բռնի տապալման գործողությունների մասին է, այսինքն բռնության անմիջական գործադրման մասին է: Կամ եթե խոսվում է արժեքների պաշտպանության մասին, դրանք համեմատում է որպես պետական դավաճանություն եւ դրան համապատասխան չափանիշներ է տալիս: Այս տեսակետից նույնպես Սահմանադրության կոնկրետ հոդվածները եւ քրօրենսգրքով ամրագրված նորմերը շատ լուրջ մեկնաբանման տեղիք են տալիս եւ որպես կանոն չպետք է դրանք մեկնաբանվեն ի վնաս մարդու, անձի իրավունքի:

Կարեւոր մի հանգամանք էլ կա, որտեղ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է հետեւյալը. Օրինակ մեղադրող կողմը երկրորդ նախագահին մեղադրանք են առաջադրել, որ նրա հրամանագիրը արտակարգ դրություն մտցնելու մասին ապօրինի է: Սա ոչ միայն իրավական տարրական սկզբունքի ոտնահարում է, այլ նաեւ պարզ տրամաբանության սկզբունքի: Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը համարվում է նորմատիվ իրավական ակտ. համաձայն Սահմանադրության նախագահի հրամանագիրը կարող է անվավեր ճանաչել միայն ու միայն ՍԴ-ն: Ստացվում է, ո ՀՔԾ-ն կամ դատախազությունը կարող են իրենց իրավունք վերապահել ապօրինի համարել մի ակտ, որն ի սկզբանե Սահմանադրության ուժով օրինական է: Ըստ էության, իրենք ոտնահարում են հիմնարար սկզբունքներից մեկը, դուրս են գալիս իրենց լիազորությունների շրջանակից: Եթե մենք դիտարկում ենք այս գործի թե քաղաքական, թե հանրային ընկալման համատեքստը, արդեն ավելի ամբողջական է դառնում, թե ինչու է մեղադրող կողմը եւ անձինք, որոնք ամեն գնով փորձում են այս երեւույթի մեջ դատապարտված տեսնել երկրորդ նախագահին, փորձում են մանիպուլյացիաների միջոցով պարզ հստակ մոտեցումը նենգափոխել, ներկայացնել այլ ձեւաչափով»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա, հարցն այն է, որ երբ խոսում են 300.1 հոդվածի մասին, որն ուժի մեջ է մտել 2009 թվականի մարտին, ի սկզբանե տրամաբանությունն այս փոփոխության այն էր, որ մտածել են, թե ինչպիսի փոփոխության ենթարկենք, որ այն ժամանակվա այդ լարված իրավիճակում մեղադրանքները, որոնք հնչեցվում էին այդ ժամանակ ընդդիմություն հանդիսացող առաջին նախագահի թիմակիցների կողմից, որպեսզի այդ մեղադրանքների ներքո նրանց չառաջադրվի սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը:

«Որովհետեւ 2008-ին գործող 300 հոդվածում նույնպես կար անորոշության մեծ հատված: Այդ քննարկումների ժամանակ մենք ստացանք ԵՄ կարծիքը, որոնք դրական էին գնահատում այս փոփոխությունը, քանի որ սրա արդյունքում կդադարեցվեն հետապնդումները այն անձանց նկատմամբ, որոնք հետապնդվում են այս հանցակազմի ներքո, այդ թվում հայտնի«7-ի գործով», Նիկոլ Փաշինյանին էր մեղսագրվում այդ արարքը: Այս փոփոխությունը հնարավորություն տվեց հաղթահարել քաղաքական բավական լուրջ առճակատումը եւ փակել Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի ներկայացումը: Այստեղ կար նաեւ քաղաքական բաղադրիչ: Այսինքն այն ժամանակվա իշխանությունը ցուցաբերեց այդ քաղաքական կամքը, որպեսզի այդ քաղաքական բաղադրիչը հանի այդ հոդվածից:

Այլ կերպ ասած մեղադրանքը, որ հնչեցվում է որպես սահմանադրական կարգի տապալման տեսակետից, համեմվում է 2-րդ նախագահի նկատմամբ հասարակության մեջ հետեւողականորեն որոշ խմբերի ու անձանց կողմից թշնամանքի միջավայր ձեւավորելու տրամաբանությունից ելնելով: Այլ կերպ ասած, 10 տարի երկիրը ղեկավարած նախագահի նկատմամբ այսօրվա իշխանությունը հետեւողականորեն ատելություն ու թշնամանք էր սերմանում:

Ես չեմ ասում, որ այն ժամանակ ամեն ինչ իդեալական էր, բայց ներկայացված հանրային մեղադրանքների 90 տոկոսը բացարձակապես կապ չունի այն գործի հետ, որն իրականացվում է: Երկրորդ նախագահի նկատմամբ իրականացվում է վրեժխնդրության եւ քաղաքական ու անձնական հարթության մեջ պատժի գործողություն: Փորձ է արվում դա ներկայացնել որպես արդարադատության իրականացում: Սա բացարձակ կապ չունի արդարադատության հետ:

Եթե այն տրամաբանությամբ, որ տրամաբանությամբ փորձում է դատախազությունը ՀՔԾ-ն, քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը մեկնաբանել, այդ նույն մեկնաբանման շրջանակներում այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանից սկսած, ավարտած որեւէ կառավարման մարմնի ղեկավարից, կարող է ներկայացվել որպես Սահմանադրական կարգի տապալում: Տեսեք, Սահմանադրությամբ պաշտպանվող հոդվածում շատ հստակ գրված է, որ օրենքները պետք է հմապատասխանեն Սահմանադրությանը, իսկ ենթաօրենսդրական ակտերը՝ օրենքներին: Ասվում է, որ այս խախտումը, այսինքն եթե չի համապատասխանում, ուրեմն իրենք սահմանադրական կարգ են տապալում: Սա աբսուրդ է: Որովհետեւ եթե ենթաօրենսդրական ակտը հակասում է օրենքին, դրա տրամաբանական վիճարկման եւ վերացման խնդիրը կա: Չես կարող ուղղակի նման լայն մեկնաբանման միջոցով մեղադրանք ներկայացնել: Այս տարամաբանության շրջանակներում այսօրվա իշխանությունը պետք է գիտակցի, որ չի կարելի իրենց նեղ խմբային, անձնական շահից ելնելով հանձնարարել այդպիսի լայն մեկնաբանությամբ առաջնորդվել: Դա բերելու է նրան, որ ցանկացած իշխանության, առաջին հերթին այսօրվա իշխանությանը սահմանադրական կարգի տապալման մեղադրանքներ ներկայացնել: Սա երկրի զարգացման տեսակետից սարսափելի իրավիճակ է առաջացնում:

Երկրորդ կարեւոր բաղադրիչն այն է, որ քաղաքական իշխանությունը հասկանալով, որ այնուամենայնիվ ՍԴ-ն որ արդեն պետ է վերսկսի այս գործը եւ երկու կառույցների կարծիքները հիմքում դնելով որոշում կայացնի, գործադրում են իրենց ճնշման գործիքը, երբ փորձում են վերացնել այն ՍԴ-ն, որը պետք է կայացնի այսպիսի որոշում: Սա հենց ինքը քրեական օրենսգրքով պատժելի արարք է:

Արդեն շրջանառության մեջ են դրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության նախագիծը, որով փորձում են այսօրվա ՍԴ կազմը վերացնել: Ես ուզում եմ հիշեցնել, որ նվազագույն իրավական գիտելիքի տեր անձը պետք է հասկանա, որ իրենք դեռեւս ունեն օրենքի մեջ մտած որոշում եւ նախագահի հրամանագիր, երբ նշանակված է սահմանադրական հանրաքվե: Հիմա շրջանառության մեջ են դրել մի նախագիծ, որով ուզում են հիմա էլ այս նախագծով այդ հոդվածը փոխել: Այս արագացված գործողություններով իրենք ցույց են տալիս իրենց ցանկությունը ամեն գնով հասնել նրան, որ մեկնաբանություն կամ Սահմանադրության համապատասխանության կոնտեքստում ՍԴ-ն չկարողանա օբյեկտիվորեն գնահատել եւ տալ հստակ դիրքորոշում»,-հայտարարեց նա:

«Այս պահի դրությամբ, իմ կարծիքով ՍԴ-ն բոլոր հիմքերն ունի, ավելին պարտավոր է տալ հստակ դիրքորոշում առ այն, որ այո, 300.1 հոդվածը այն մեկնաբանմամբ եւ այն մոտեցմամբ, որ ներկայացվում է մեղադրողի կողմից, չի կարող համապատասխանել Սահմանադրությանը: Այն ոչ միայն խախտում է օրենքի հետադարձության արգելքի կանոնը, այլեւ մարդու հիմնարար իրավունքը: Այն չի կարող այդքան լայն մեկնաբանվել, ինչպես որ ներկայացնում է ՀՔԾ-ն ու դատախազությունը: Պետք է կոնկրետացվի, որի մասին խոսել է նաեւ ՄԻԵԴ-ը:

Վերջին հաշվով 300.1 հոդվածն իր սահմանադրաիրավական եւ քրեաիրավական առումով հստակ պետք է ունենա կանխատեսելիության որոշակիության ճշգրտության բարձրագույն աստիճան, որ հետագայում նույնպես որեւէ մեկի մտքով չանցնի չարաշահելու այս հոդվածը: Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները, հատկապես նրանք, ում համար իմ հնչեցրած տեսակետը կարող է ընկալելի չլինել կամ ընդունելի չլինել, մեկ պահ մտածեն, որ սա երկրի զարգացման տեսակետից հետեւանք ունեցող գործողություն է: Չի կարելի պարզապես րոպեական իշխանության մաղձը վերածել կոնկրետ պատասխանատվության միջոցի:

Հանրապետության ակտիվ հատվածին կոչ եմ անում, որպեսզի ողջամտորեն մոտենան այս հարցին, ոչ թե էմոցիաներով առաջնորդվել, այլ հստակ իրավագիտության եւ պարզագույն տրամաբանության համադրմամբ հանգել այն եզրակացության, որ այն գործողությունը, որ իրականացվում է երկրորդ նախագահի նկատմամբ, պետք է դադարեցվի: Այստեղ չկա ոչ իրավունք, ոչ իրավաբանություն, այստեղ կա միայն քաղաքական վրեժխնդրություն, որից իշխանությունը պետք է հետ կանգնի: Սա թույլ կտա նաեւ հասարակությանը վերադառնալ ավելի համերաշխ միջավայրում իրենց կենսագործունեությունը շարունակելու տրամաբանությանը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan